Կորոնավիրուսի դեմ՝ Արցախի մեթոդներով

Կորոնավիրուսը խառնել է մեր շատ ծրագրեր, սակայն  մենք հեշտ հանձնվողներից չենք և նոր իրավիճակում ընդամենը վերադասավորումներ ենք անում։ Դրսում չքնաղ գարունն է թափ հավաքում և վստահ եմ,  բոլորս ենք անհամբեր սպասում արտակարգ դրության ավարտին, ընդդեմ վիրուսի մեր հաղթանակին ու ակտիվ կյանքի վերադարձին։

Հարմար ժամանակ է նաև ճամփորդության նոր ծրագրեր մշակելու համար․ կարծում եմ, որ արտաքին աշխարհը դեռ երկար կփորձի ուշքի գալ վիրուսից, իսկ մենք կարող ենք մեր ճամփորդությունների համար սեփական երկրի քարտեզն ընտրել։ Հաստատ մեր երկրում կան բազմաթիվ գողտրիկ անկյուններ, որ արժե տեսնել։ Եկեք հետագայում, օրինակ, Արցախ գնանք, բայց մինչև գնալը՝ այսօր արդեն փորձենք պարզել, թե ինչ կարելի է և պարտադիր պետք է ուտել Արցախում, որպեսզի մեր հրաշք երկրամասի գաստրոմշակույթի մասին ամբողջական պատկերացում ունենանք։ Այդ ուտեստներից ոմանք իսկական պատիժ են Կորոնավիրուսի համար, քանի որ համեղ ու օգտակար են, նաև՝ վիտամինաշատ, այնպես որ՝ պայքարում ենք Կորոնավիրուսի դեմ՝ Արցախի լեզվով։

Картинки по запросу "собирает чемодан гиф"

Դե իհարկե,  հատկապես գարնանային առաջնեկը ժենգյալով հացն է․ այն տարիներ և անգամ տասնամյակներ շարունակ թխվում-վաճառվում է Ստեփանակերտի շուկայում, մատուցվում հանրային սննդի շատ կետերում և իհարկե, յուրաքանչյուր ընտանիքի պարտադիր ճաշացանկում է, կարմիր գինին ու խնոցու կարագն էլ հետը։ Մնացած խմորից էլ վիսալի են սարքում՝ թերթերուկ, համեղ ու համեստ քաղցրավենիք։ Ժենգյալով հացը ոչ միայն համեղ է, այլ, շնորհիվ կանաչեղենի, վիտամինային ռումբ է մեր օրգանիզմի համար։ Հենց ուտենք՝ վիրուսները տեղում իսկ կպայթեն։ Ի դեպ, քանի արտակարգ իրավիճակ է՝ Արցախ հասնելու կարիք չկա։ Մենք առաքում ենք թարմ ու համեղ ժենգյալով հաց՝ արագ ու անվտանգ։

Արցախի ավանդական ճաշատեսակներից է կորյոտը՝  խոզի գլխի ու տոտիկների միսը՝ ձավարով մարմանդ ու երկար եփած, որը շատ հագեցնող է և հարիսայի տարբերակն է՝ խոզի մսով։ Այս ուտեստը փոքր-ինչ ծանր է, բայց շատ լավ հագեցնում է, հիշվող ու չկրկնվող համ ունի։ Անպայման փորձեք պատրաստել, թող «կարանտինային» սեղանը բազմազան լինի։

Արցախում մեծերից կրկին երիտասարդներին է վերադարձել խաշիլը․ փոխինձը խաշում են, միայն աղ ավելացնում, ափսեի մեջ լցնելով՝ հատուկ ձևավորում ապահովում՝ մյուս բաղադրիչների համար․ կենտրոնում փոսիկ է արվում սոխառածով տաք յուղի,  կողքերի «առվակն» էլ՝ թանի համար, ցանկալի է՝ խնոցու։ Սովորաբար այս ուտեստն առավոտյան են վայելում։

Картинки по запросу "ժինգյալով հաց"

Կճախաշն իր բաղադրությամբ պասուց տոլմայի միջուկն է հիշեցնում․ խաշած լոբի, սիսեռ, ոլոռ, ցորեն։ Հատկապես այս ընթացքում, երբ մենք պիտի ավելի թեթև, բայց՝ օգտակար սնվենք, կճախաշը հրաշալի տարբերակ է։

Արցախյան խորովածն էլ  յուրահատուկ է՝ ամենաշատ օգտագործվող համենունքի՝ ծիթրոնի շնորհիվ։ Ծիթրոնով, սոխով բաստուրմա դրված խոզի մսի խորովածը մրցակցությունից դուրս է։

Картинки по запросу "кушает мясо гиф"

Արցախում շատ տարածված է հոնաթթուն, մասրաթթուն, որ հատկապես մրսածություն դեմ հրաշալի օգնական է․ տաք ուտեստը լավ քրտնացնում է, օրգանիզմից քշում հարբուխն ու վիրուսները։ Ասում ենք, չէ՞, Արցախի խոհանոցը լավագույն պատվաստանյութերից է։

Չորացրած հոն, բրինձ ու մանր կտրտած՝ տապակված․ սրանով լցոնվում է հավն ու խաշվում, համից չեք կշտանա։

Գարնանային ճաշերից սիրելի են խնջլոզի, ավելուկի և մյուս խոտաբույսերի ապուրները, իսկ դդումը միշտ է ակտիվ արցախյան խոհանոցում․ այն հաճախ եփում են նաև կանաչ լոբու հետ․ և համեղ է, և օգտակար։ Արցախի անտառներում շատ է նաև ծնեբեկը, որ ևս սիրելի ուտեստ է։

Картинки по запросу "суп из трав"

Արցախում սուրճից շատ թեյ են խմում, հատկապես ուրցի, անանուխի, դաղձի ու վարդի, ցեյլոններին կրած ունի, ոնց մենք՝ Ադրբեջանին։ Իսկ թե որքան օգտակար են խոտաբույսերով թեյերը՝ իմաստ չունի հիշեցնել։

Արցախում սովորաբար լավաշ չեն թխում, պուրիի նման համեղագույն հացը գետնափոր թոնրում է թխվում, «թաժա հացն» էլ տնական պանրի հետ ուղղակի անմահական է։ Հետաքրքիր է, գյուղերում մնացե՞լ է դեռ մոթալի պանիրը։ Այս պանիրը ձմեռվա համար լցվում է այծի հատուկ մշակված՝ տիկ հանված ամբողջական  կաշվի մեջ և շատ համեղ է լինում։ Ի դեպ,  ժամանակին թոնիրներում հացից հետո հաճախ նաև կաթնահունց էին թխում։

Картинки по запросу "пьет чай гиф"

Դե իսկ վերջում՝ սեղանների գեղեցկուհին, հիվանդությունների սարսափը, Կորոնավիրուսի աչքի գրողը՝ թթի օղի, կամ բարբառով ասած՝ թոթի արաղը։ Հապա մի երկու բաժակ խմեք՝ ինքներդ կհասկանաք։ Արցախի մրգային օղիների մասին լեգենդներ են պատմում, և դրանց հնարավոր չէ չհավատալ, որովհետևայն իսկապես շատ օգտակար է։

Картинки по запросу "пьет водку гиф"

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով