Արտակարգ նորություններ՝ արտակարգ դրության համար

Մի ուրվական է շրջում աշխարհով մեկ, որ Հայաստան էլ է հասել, թագակիր վարակն է, որ իր ետևից փորձում է տագնապ ու խուճապ սերմանել։ Բայց,  ինչպես ասում են, ով իրազեկված է, նա պաշտպանված է․բոլորս արդեն տեղյակ ենք, թե ում շունն է կորոնավիրուսն ու պայքարում ենք տարբեր եղանակներով և մեկ ընդհանուր նպատակով, որ իրեն այստեղ լավ չզգա ու արագ չքվի մեր իրականությունից։ Հենց այսպես էլ կլինի, բայց մինչ այդ մեր պայքարը շարունակվում է արտակարգ դրության պայմաններում, ինչը նշանակում է, որ բոլորս պետք է ձեռնարկենք արտակարգ միջոցառումներ, դրսևորենք սոցիալական բարձր պատասխանատվություն ու շատ արագ հաղթահարենք վիրուսային փորձությունը։

Картинки по запросу "мстители гиф"

Մինչ թագակրաց արշավանքը շարունակվում է, մեր ընկերությունը միաբանում է իր ուժերն ու ռեսուրսներն և հիշեցնում, որ վաղուց արդեն մենք միայն սնունդ առաքող ընկերություն չենք․ առաքում ենք նաև հիգիենայի պարագաներ։ Առաքում ենք այն ամենը, որ կօգնի հաջողությամբ մեկուսանալ, ինքնամեկուսանալ և ոչ միայն համեղ ու ապահով սնվել, այլև ապահովվել անվտանգ կեցությանն անհրաժեշտ բոլոր միջոցներով։ Այսպիսով, ելնելով լարված իրավիճակից, Menu.am ընկերությունն այսպիսի փոփոխություններ է արել իր աշխատանքում։

Картинки по запросу "интроверт гифки"

Մեր կազմակերպության հետ համագործակցում է 315 բաց ռեստորան և 180 խանութ, այնպես որ՝ բազմազանության պակաս հաստատ չեք ունենալու։ Բայց մինչ մեր սիրելի հաճախորդներին անցնելը՝ լուծել ենք սիրելի աշխատակիցների ապահովության հարցը։ Այս պահին գրասենյակային աշխատանքից անցել ենք լրիվ հեռակա աշխատանքի՝ քոլցենտրը, վաճառքի և քոնթենթի բաժինը, լոգիստիկան, product team-ը, ֆինանսներն ու մարքեթինգը լրիվ հեռակա ռեժիմով են աշխատում՝ տնից։ Բայց աշխատում են անխափան, այսինքն՝ լիովին հասանելի ենք, արագ ենք ու իհարկե՝ բարձր տրամադրությամբ։

Картинки по запросу "работа из дома гиф"

Քանի որ Առողջապահության նախարարությունը անընդհատ հիշեցնում է, որ պետք է հնարավորինս քիչ լինեն ֆիզիկական շփումները, ներդրել ենք «Անշփում առաքում» ծառայությունը։  Սա հնարավորություն է տալիս հաճախորդներին չշփվել առաքիչների հետ: Առաքիչը զանգում է հաճախորդին և հարցնում, թե որտեղ է ցանկանում հաճախորդը, որպեսզի նա թողնի պատվերը:

Բացի դրանից, Երևան քաղաքի ամբողջ տարածքում առաքումն անվճար կլինի՝ պայմանով, որ ռեստորանից կամ խանութից հաճախորդի հեռավորությունը չգերազանցի 3 կմ-ն: Մենք առաջարկում ենք ռեստորանների հսկայական ընտրություն, և հաճախորդները միշտ ունեն իրենց տան հարևանությամբ գտնվող ռեստորանների և սրճարանների լայն ընտրանի, տեսականորեն՝ ընտրելու հնարավորություն չունենալ կամ քաղցած մնալ ուղղակի չեք կարող:

Էլի լսելով Առողջապահության նախարարության հորդորները, հատուկ նոր ծառայություն ենք մտածել՝ «Ամեն ինչի առաքում»։ Կապ չունի՝ ինչ իրի, մթերքի կարիք ունեք, անգամ եթե դա խանութ է, որի հետ գործընկեր չենք՝ կարևոր չէ։ Իրականացնում ենք ցանկացած ուտեստների և ապրանքների առաքում ռեստորաններից և խանութներից, անգամ կարող ենք փաստաթղթեր ու անձնական իրեր առաքել։ Ձեզ մնում է միայն կապվել մեզ հետ, ու մեր աշխատակիցները սիրով ու արագ կկազմակերպեն առաքումը։ Խնդրում ենք, հնարավորինս քիչ դուրս եկեք տնից՝ ձեր իսկ ապահովության համար։

Картинки по запросу "в магазине гиф"

Առաքման գոտիները ևս ընդլայնել ենք․այս շրջանում առաքման գոտիները բաց են Պտղնիի, Ջրվեժի, Ձորաղբյորի, Աբովյանի համար: Այս վայրերի բնակիչներն այժմ կարող են պատվիրել սննդի և այլ ապրանքների առաքում:

Եվ քանի որ այս ընթացքում շատ ռեստորաններ ևս անցնելու են հեռակա ռեժիմի՝ հեշտացրել ենք մեր գրանցումը․ արագ ավելացում մեր գործընկերների շարքում՝ Menu.am կայքում և բջջային հավելվածում (6-12 ժամվա ընթացքում): Ռեստորանների սեփականատերերը, ովքեր ցանկանում են արագ կնքել պայմանագիր և համագործակցել մեր առաքման ծառայության հետ, կարող են կապ հաստատել մեր վաճառքի բաժնի հետ `զանգահարելով +37443222590, +37493429399։

Картинки по запросу "телефонный звонок гифки"

Դե իհարկե, մեր առաքիչների առողջությունն ամենաառաջին տեղում է։ Ձեռնարկվել են հնարավոր առավելագույն կանխարգելիչ միջոցառումները առաքիչների և հաճախորդների անվտանգության համար`ձեռնոցներ, հակաբակտերիալ նյութեր, դիմակներ (ամենը ինչ առկա է դեղատներում): Մեր առաքիչները զինված են անհրաժեշտ բոլոր նյութերով, դիմակներով ու ձեռնոցներով։

Հիշեցնում ենք, որ Menu.am-ի միջոցով կարող եք պատվիրել ապրանքների հետևյալ տեսակները.

  1. Ցանկացած ուտեստներ քաղաքի ռեստորաններից (պիցցա, սուշի, շաուրմա, բուրգերներ, կովկասյան և չինական խոհանոցային ուտեստներ, աղանդեներ), ինչպես նաև խմիչքներ:
  2. Ծաղիկներ և նվեր քարտեր (սա շատ հարմար է, եթե ցանկանում եք սիրելիներին շնորհավորել ծննդյան տարեդարձի կամ այլ առիթի կապակցությամբ՝ տանը նստած)
  3. Խմելու ջուր
  4. Տակդիրներ և մանկական սնունդ
  5. Սնունդ կենդանիների համար
  6. «Մեծ պահք» և «Առողջ ապրելակերպ» կատեգորիայի ճաշատեսակներ և ապրանքներ
  7. Մրգեր և բանջարեղեն, չորամրգեր
  8. Գինի, գարեջուր, թեյ, սուրճ
  9. Գրքեր
  10. Ցանկացած ուտեստ, ապրանք, փաստաթուղթ, անձնական իրեր — ըստ ձեր պահանջի (ծառայություն «Ամեն ինչի առաքում»)

Картинки по запросу "доставка гифки"

Մեր գներն անփոփոխ են, մեր աշխատակազմը՝ կազմ ու պատրաստ, որ րոպե առաջ տեղ հասցնենք ձեր պատվերները։

Վստահ ենք, որ միասին կհաղթահարենք այս իրավիճակն ու մեր համագործակցությունը կշարունակենք նոր, ավելի ուրախ իրավիճակներում և մեր ծավալուն պատվերները կապված կլինեն միայն լավագույն առիթների հետ։ Մենք ձեզ հետ ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով