Հին Հռոմից մինչ նոր Հայաստան

Մենք մսակեր ժողովուրդ ենք և մեր մսային ուտեստների մեջ կայուն տեղ ունեն ավանդականները՝ խորովածի, խաշ-խաշլամայի գլխավորությամբ։ Սակայն մեզ չենք զրկում նաև այլոց համեղ մսեղենից, մանավանդ երբ մեր քիմքին հարիր են լինում՝ սուր համերով, ճարպի առատությամբ կամ տապակվածությամբ։ Այս դեպքում, օրինակ, անտարբեր չէինք կարող լինել սթեյքի նկատմամբ, քանի որ Հին Հռոմից այն ոչ միայն մեր օրերն է հասել, այլև շատ սիրվել բազմաթիվ երկրներում և Հայաստանում՝ նույնպես։ Իսկապես, սթեյքի՝ տավարի մսի մեծ կտորները Հին Հռոմում պատրաստում էին ոչ թե սննդի, այլ զոհաբերության համար և այդ մասին հիշատակություններ կան անտիկ հեղինակների գրերում։

Картинки по запросу "steak gif"

Այնուհետև դարեր շարունակ հյութեղ մսի տապակված խոշոր կտորները՝ խրթխրթան կեղևով, շարունակում են սիրված ու պահանջարկված մնալ գուրմանների կողմից։

Իսկ սթեյքի՝ պաշտոնական առաջին բաղադրատոմսն արձանագրվել է 1460 թվականին․ բրիտանացի խոհարար Բելթիս Պլատինուսն իր խոհարարական գրքում մանրամասն նկարագրել է ուտեստի պատրաստման մանրամասները։ Իսկ «սթեյք» բառն ինքն անգլերենից է փոխառնված, նշանակում է «կտոր» և այդպես էին կոչվում փափկամսի մեծ կտորները, որոնք տապակվում, խորովվում էին կրակի վրա։

Սթեյքը Եվրոպան նվաճել է XVIII–XIX դարերում։ Հենց այդ շրջանում էլ Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի ռեստորատորները սկսել են սթեյքներից հայտնի՝ ֆիլե-մինիոն և շատոբրիան մատուցել։

Балтинус Платинус автор кулинарной книги про стейки датированной 1460 годом

Սթեյքերը դարերով շքեղություն էին համարվում․ դրանք հիմնականում վայելում էին հարուստ ազնվականները, իսկ 1735 թվականին նույնիսկ սթեյք գնահատողների փակ ակումբ էին ստեղծել, որի անդամները թագավորական ընտանիքից էին և նշանավոր այլ մարդիկ։

Սթեյքը Եվրոպայից հասել է ԱՄՆ և այնքան սիրվել ամերիկյան մայրցամաքում, որ սկսել է համարվել ազգային ուտելիք։ Հանուն արդարության փաստենք, որ հենց այս երկրում է ավելի մեծ ճանաչում ձեռքբերել և տարածվել աշխարհով մեկ։ Ամերիկացիները նույնիսկ սթեյքի տապակման աստիճաններն են դասակարգել և անգամ անուններ տվել։ Այսպիսով, հայտնի են սթեյքի տապակման  7 աստիճան, 10 տեսակ և հարյուրավոր բաղադրատոմսեր, և նրանցից յուրաքանչյուրը համեղ ու սիրված է։

Картинки по запросу "steak gif"

Իսկական սթեյքի համար օգտագործվել է ցեղական մատղաշ ցլիկների միսը, իսկ Անգլիայում դեռևս 15-րդ դարից այդ ցլիկների համար հատուկ սննդակարգ էին մշակել։ Ի դեպ, սթեյքի գինն էլ  խիստ կախված էր նրանից, թե ինչպես էին կերակրել ցլիկներին․ եթե միայն արոտավայրերի հույսին էին, ուրեմն միսն էժան էր, իսկ եթե լրացուցիչ նաև հացահատիկ էին տալիս, ուրեմն կրկնակի թանկանում էր, քանի որ միսն այդպես ավել փափուկ ու հյութեղ էր լինում։

Картинки по запросу "бык gif"

Դե իսկ աշխարհի ամենաթանկ սթեյքը Ճապոնիայում է․ այն  պատրաստում են տավարի «վագյու» կոչվող «մարմարե» մսից և արժե ընդամենը․․․1000 դոլար։ Այս սթեյքի համար խնամվող ցուլիկները առանձնահատուկ խնամքի են արժանանում․ հատուկ հացահատիկով են  կերակրում, գարեջուր խմեցնում, մերսում նրանց պարարտ մարմինները և դասական երաժշտությամբ ապահովում։

Ավելացնենք նաև, որ սթեյք պատրաստվում է նաև ձկից, իսկ թյունա ձկան սթեյքը հաճախ նաև «ծովերի հավ» են անվանում, քանի որ նման են համով։

Картинки по запросу "мраморная говядина"

Վերադառնանք Երևան և հիշեցնենք, որ բարեբախտաբար համեղ սթեյքի ետևից այսօր պետք  չէ հասնել ԱՄՆ ու Եվրոպա, առավել ևս՝ հազարավոր դոլարներ ծախսել։ Menu.am-ը գիտի, թե որտեղ են պատրաստվում մեր քաղաքի ամենահամեղ սթեյքերը և սիրով կաջակցի ձեզ ընտրության հարցում և իհարկե տաք ու հյութեղ սթեյքն արագ կառաքի ձեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով