Դբա լավն ու համեղը

Մեր երկիրը փոքր է, առավել ևս փոքր են մեր քաղաքները, սակայն Հայաստանում զարմանալիորեն յուրաքանչյուր բնակավայր իր շուրջը մի ամբողջ միկրո-աշխարհ է ձևավորում՝ տեղանքի մարդկանց համուհոտով, նրանց ստեղծած միջավայրով։

Երևանից դուրս՝ այս անգամ Վանաձոր ենք «հասնում», առայժմ՝ վիրտուալ և փորձում հասկանալ, որն է Լոռվա գեղեցկուհու գաղտնիքը, որ միշտ բացսիրտ ու հյուրընկալ է և կարողանում է մարդկանց անվարան տրամադրել «դբա լավը»։ Պարզ ասած ու մեր բլոգի տրամաբանությամբ, ի՞նչ են սիրում ուտել վանաձորցիներն ու ինչով են պատվում հյուրերին։

Картинки по запросу "в транспорте гиф"

Անտառի ներկայությունն արդեն իսկ հուշում է, որ լոռեցիներն ընդհանրապես և վանաձորցիներն էլ առանց բացառության, սիրում են բնության բարիքները։ Ի դեպ, Հայաստանում վայրի բույսի մոտ 300 տեսակ օգտագործվում է սննդի մեջ։ Պատկերացրեք, թե անտառապատ Լոռիում այս առումով ինչ բազմազանություն է տիրում և ինչքան շատ համեղ ուտելիքներ կան կանաչեղենից։

Գարունը բացվում է, մենք հանդերում ենք․ ասում են լոռեցիներն ու թվարկում իրենց «խոտերը»․ սինդրիկ, շուշան, ավելուկ, բդրղան, ջղլպատ, տղաբերուկ, կծմնակոտ, իծապոչ, ճիճիլախոտ, շիշվիկ, շվիթ, բալբա, տասնյակ այլ անուններ ևս և իհարկե՝ ոռափափուկ։ Այո, այո, հենց այսպես է կոչվում ամենասիրելիներից մեկը՝ կանաչեղենի առաջատար ցանկից։ Այն տապակված մատուցվում է Վանաձորի, Լոռվա մյուս բնակավայրերի ռեստորաններում․ համեղ է և օգտակար։ Կանաչին ունի գրական հոմանիշներ, սակայն վայրի սպանախ, գառան դմակ կամ ականջ տարբերակները գրեթե չեն գործածվում և կարծես թե չեն արտահայտում այն կոլորիտը, որ լոռեցիներն են իրենց նուրբ հումորով անվանակոչել սիրելի կանաչին։

Картинки по запросу "кушает траву гиф"

Այնպես որ, Վանաձորի ռեստորաններում հատկապես գարնանը արժե հաճախ լինել․ ձեզ սիրով կպատվեն կանաչեղենի բազմազանությամբ և ոչ միայն։ «Փափուկը» տապակած, խաշած շատ հարգի է և արժե այն ճաշակել հենց տեղում։ Սինդրիկն էլ անմահական է, խաշած, քացախով։ Սինդրիկի թթուն էլ այլ ասելիք է։

Քաղաքն իր սիրելի ապուրներն էլ ունի՝ բանջարովն ընդունված է ամեն տուն ու ռեստորանում, մեծ տարածում է գտնում նաև մասրամածունը։ Այս ճաշատեսակները նաև ձմռանն են պատրաստվում՝ չորացրած բույս ու պտուղներից։

Դե, անտառի սնկերի մասին խոսք չկա, հատկապես ծառի սունկը շատ է սիրված քաղաքում։

Картинки по запросу "собирают грибы гиф"

Վանաձորում նոր համուհոտ է ստանում անգամ կարտոֆիլը․ այստեղի պլեճն անմահական է, իսկ ջեռոցում խորոված կարտոֆիլն իր համեմունքներով ու կարագով, ուղղակի անտանելի համեղ է։

Ի դեպ, կանաչեղենին զուգահեռ, վանաձորցիները չեն  հրաժարվում նաև իրենց սիրելի մյուս ուտելիքներից․ թաթար-բորակին, ինչպես անունն է հուշում, ակնհայտ հայկական ուտելիք  չի, սակայն հայերիս սիրելի կերակուրներից է։ Իսկ Վանաձորում այն նոր շունչ է առել ու դարձել ավելի համեղ՝ սխտոր- մածունով, տնական յուղով։

Картинки по запросу "պլեճ"

Մսեղենի հարցում էլ Վանաձորը առանձնահատուկ ճաշակ ունի․ ավանդական խորովածի տեսականուց նախընտրելին նապաստակինն է՝ թեթև, դյուրամարս միսը շատ օգտակար է և այն ևս կարելի է վայելել քաղաքի ռեստորաններում։

Картинки по запросу "шашлык зайца"

Վանաձորցիներն այսօր էլ շատ են սիրում պապական խոհանոցն ու հաջողությամբ համադրում ժամանակակից ուտեստների հետ։ Շատ ընտանիքներում  պահպանվել են նաև ավանդական աղանդերների բաղադրատոմսերը։ Շատերի մանկության համերն ամփոփված են փոխինձի համեղագույն գնդիկների մեջ․ փոխինձը շաղախվում է սիրելի մուրաբայի հյութով և գնդիկներ են  պատրաստվում․ ահա  և պարզ ու համեղ քաղցրավենիք, նույնը կարելի է մեղրով ու ջրով պատրաստել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով