Նվերաշատ Մարտի 8-ը գալիս է

Այս օրն անգամ եղանակի տեսությանը հետևելն իմաստ չունի, որովհետև գիտենք, որ եղանակ ստեղծողը մենք ենք  լինելու՝ կանայքս՝ մեզ ու սիրելի մարդկանց համար։  Ու կլինի ամենալավն ու գեղեցիկը, որովհետև, նախ՝ գարուն է եկել։ Օրացույցային գարունն էլ լիարժեք ինքնահաստատվում է հենց մարտի ութին, անգամ, եթե այդ օրը ձյուն տեղա։

Քաղաքն այդ օրվան  ընդառաջ ողողվում է ծաղիկներով, ժպիտներով ու սերերով, իսկ տոնի օրն ուղղակի այդ ամենը օվկիանոսի է վերածվում, հեչ դիմանալու չի։ Ու մենք հալվում ենք, քնքշանում և ուրախանում ամեն հատիկ ծաղկի ու ժպիտի հետ։

Ուշադրություն, տղամարդիկ, այս  օրը ոմանք կատակով պատիժ են համարում ձեզ համար, բայց մենք ուզում ենք սիրով ձեզ օգտակար խորհուրդներ տալ։ Չգրված կանոն առաջին․ նվերն ընտրեք ձեր գրպանին ու ցանկությանը հարիր, բայց՝ անպայման սիրով ու ժպիտով․ հավատացեք, ամենաթանկ նվերն անգամ ոչինչ է մեկ հատիկ ծաղկի դիմաց, եթե այն գնվել է որպես պարտականություն կամ որևէ այլ  շարժառիթով՝ սեր ու հարգանքից բացի։

Եվ այսպես,  միանգամից բացում ենք հաջորդ էջերը․մեր ընկերության հետ ձեր գործը հեշտանում է, քանի որ խանութից խանութ ու ռեստորանից ռեստորան անցնելու կարիք չեք ունենա։ Նվիրեք տոն ձեր սիրելի կանանց մեր օգնությամբ և կշահեք բոլոր առումներով՝ դրամ,  ժամանակ և իհարկե՝ սեր։

Կարող եք նախ մեր գործընկեր ռեստորաններից ընտրել ձեր նախընտրելին՝ բազմազան խոհանոցով,  հաճելի միջավայրով։ Կամ էլ, եթե մարտի ութի տոնական ընթրիքը տանն եք նախընտրում անցկացնել, ուրեմն առավել ևս մեր կարիքն ունեք․ սիրելի գեղեցկուհիներին ազատում եք կենցաղից, խոհանոցում այդ օրը «տապակվելուց» և պատվիրում  համեղագույն ընթրիք՝ մեր առաքմամբ։ Լավագույն ռեստորանների ցանկն արդեն ունեք։

Հենց այստեղ է, որ դուք կարող եք մեկտեղել օրվա տոնական տրամադրությունն ապահովելու ամբողջ փունջը։ Քանի որ մենք վաղուց միայն սնունդ առաքող չենք,  ընտրում եք նաև գեղեցիկ նվերներ՝ որակյալ խանութներից և դրանք  նույնպես նախընտրելի ժամին կհասնեն սիրելի կանանց։ Դուք անգամ ծաղիկների համար կարիք չունեք ծաղկավաճառին այցելելու։ Ընտրում եք նաև փունջն ու այն ևս նվերի հետ հասնում է տեղ, իսկ դուք այդ պահին  կարող եք «Մուրադի հայացքով» անմեղ ժպտալ և իհարկե, դռան զանգին արձագանքելու հոգսը թողնել ընտանիքի կանանց։

Սիրելի մայրիկին, կնոջը, քույրիկին, դստրիկին, ընկերուհուն, գործընկերուհուն․ միայն տոն  օրերին չէ, որ հասկանում ենք, թե ինչքան կարևոր տեղ ունեն մեր կյանքում կանայք։

 

Դե , իսկ նվերների հարցում  ևս արագ կողմնորոշվելու ճար ունեք՝ մոլերում մոլորվելու փոխարեն․նախ ինքներդ ձեր համար պարզում եք, թե ինչ եք ուզում  նվիրել՝ հագուստ, աքսեսուրար, օծանելիք, թե մի այլ բան, և սկսում վիրտուալ ընտրություն կատարել՝ անգամ երեկոյան «դիվանագետի» ձեր նստավայրից։

Եթե այստեղ էլ խճճվելու վտանգ եք տեսնում, կրկին հիշում եք, որ Menu.am-ը ձեր կողքին է և անցնում եք նվեր-քարտերի տարբերակին։ Այս դեպքում կանայք ձեր փոխարեն սիրով կարշավեն դեպի մոլեր և ձեզ կրկնակի շնորհակալ  կլինեն։

Ի դեպ,  մեր խորհրդատուները հեռախոսային զանգերով կամ  օնլայն դիմումերով էլ կաջակցեն ձեզ՝ պատվով իրականացնելու կնամեծար առաքելությունը։ Այնպես որ, մաղթում ենք գեղեցիկ տոն, հիշվող օր ու բարձր տրամադրություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով