Համաշխարհային թոփ 3 ֆուդբլոգերները

Ֆուդբլոգինգը Հայաստանում նոր է զարգանում, բայց ամբողջ աշխարհում այն վաղուց արդեն իր մշտական տեղն ունի բլոգային տիրույթում։ Ֆուդբլոգերները տարբեր են, ոմանք առաջարկում են բաղադրատոմսեր, ուրիշներն ուղղակի փորձարկում են վտանգավոր սնունդ, երրորդներն էլ նախընտրում են սեփական ձեռքերով միրգ ու բանջարեղեն աճեցնել ու փուլային պատմել իրենց փորձառության մասին հետևորդներին։

Картинки по запросу "food blogger gif"

Ֆուդբլոգինգային տարածքը լայն է, թեմաներն՝ անվերջ։ Այսօր ձեզ ուզում ենք պատմել մի քանի արտասահմանյան «դասական» ֆուդբլոգերների մասին, որոնց հետևելը շատ հետաքրքիր է, նրանց օգնությամբ հետաքրքիր բաղադրատոմսերի հետ կծանոթանաք ու բարձր տրամադրությամբ կվարակվեք։ Ի վերջո՝ հաստատ կսիրեք խոհանոցը։ Խոստանում ենք՝ պարբերաբար պատմել ֆուդբլոգերների մասին, իսկ հիմա՝ ահա  ամենահայտնիներից երեքը։

Картинки по запросу "food blogger gif"

@deliciouslyella

Էլլա Վուդվարդը բացեց իր Deliciously Ella ինստագրամյան բլոգն այն ժամանակ, երբ  բժիշկները հայտնաբերեցին, որ կինն ունի պոստուրալ տախիկարդիայի սինդրոմ։ Հավանաբար, սկզբնական շրջանում սոցցանցերը վատ մտքերից ցրվելու ու ունեցած հիվանդությունը մոռանալու գործիք էին, բայց բացի դրանից, Էլլան պարտավոր էր շատ ուշադիր հետևել իր սննդակարգին։ Այսպիսով, սննդակարգը եկավ առաջին պլան, ու նա սկսեց իր փորձերով կիսվել հետևորդների հետ։ Արդյունքում, Էլլան հիմա աշխարհում ամենահայտնի ֆուդբլոգերներից մեկն է, ունի էջ ոչ միայն Ինստագրամում, այլ բոլոր ակտիվ սոցհարթակներում։ Արդեն ունի իր անձնական բջջային հավելվածը, երեք խոհարարական գիրք, սեփական առաքման ծառայությունը։ Շատ հաճախ Էլլան կիսվում է համեղ բաղադրատոմսերով, ու առհասարակ, այս աղջկան շատ սիրում են իր պայծառության ու անմիջականության համար։ Չնայած հիվանդությանը, Էլլան միշտ բարձր տրամադրություն է փոխանցում իր հետևորդներին, չի դադարում աշխատել ու զարգանալ, ինչը շատ ոգևորող է։

Картинки по запросу "Элла Вудворд"

 @minimalistbaker

Փորթլենդում ապրող այս բլոգերի նիքնեյմն արդեն ամեն ինչ պատմում է նրա բլոգի մասին՝ համեղ բադրատոմսեր են՝ մինիմալիստական ոճում։ Դրանք պատրաստելու համար ձեզ ամենաշատը տասը բաղադրիչ պետք կգա, որոնք հաստատ կգտնեք խոհանոցում։ Ոչ մի կախարդական ու անհասկանալի սարքավորում չի օգտագործում, իր հետ պատրաստելու եք ամենահասարակ ջեռոցում՝ հասարակ թավայի մեջ։ Եվ ամենակարևորը, դրանք բոլորը շատ արագ են պատրաստվում, խոհանոցում կծախսեք ամենաշատը երեսուն րոպե։ ֆուդբլոգ չի՝ երազանք է, իսկական փրկություն խոհանոցում երկար «թափառել» չսիրողների ու ժամանակ չունեցողների համար։

Բաղադրատոմսերի այսպիսի պարզ ներկայացումն էլ հենց Դանա Շուլցին՝ Minimalist Baker էջի հեղինակին ճանաչում բերեց, որովհետև նրա ներկայացրած բաղադրատոմսերը ոչ միայն հեշտ են, այլ նաև իսկապես համեղ են ստացվում։ Հիմա Դանան ունի խոհարարական գիրք, բլոգինգի ու ֆուդ լուսանկարչության կուրսեր, որոնք  ներկայացնում է իր կայքում։

Картинки по запросу "Minimalist Baker"

@skinnytaste

2008 թվականին բացելով իր բլոգը, Ջինա Հոմոլկան գուցե չէր պատկերացնում որ իր՝ սիրողական կերպով խոհարարությամբ ու լուսանկարչությամբ հետաքրքրվելու արդյունքում նա մի օր կդառնա աշխարհի ամենահայտնի ֆուդբլոգերներից մեկը։ Նա արդեն իսկ ունի չորս խոհարարական գիրք ու աշխատում է նորերի վրա։ Ի տարբերություն մնացած ֆուդբլոգերների, Ջինան հստակ «բաժանումներ» ունի իր բաղադրատոմսերի համար։ Հատուկ թիրախավորում է, օրինակ, բուսակերային բաղադրատոմսերը, կամ քիչ կալորիա ունեցող ուտեստներ է առաջարկում։ Հենց սրա համար էլ նրան սիրում են՝ էջում բազմազան տեսականի կա, և ուտեստները ոչ միայն առողջ են, այլ նաև  հետաքրքրիր են մատուցվում, Ջինան էլ  ոչ միայն համեղ է պատրաստում, այլ նաև համեղ է պատմում դրանց մասին։

Картинки по запросу "skinny taste"

Ֆուդբլոգ ունենալը միշտ էլ հետաքրքիր որոշում է։ Սիրո՞ւմ եք համեղ պատրաստել, գուցե դո՞ւք էլ փորձեք հանրայնացնել ձեր խոհանոցային փորձառությունը։ Իսկ եթե ունեք ֆուդբլոգ, պատմեք մեզ դրա մասին ու կիսվեք փորձով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով