Հոգևոր սննդի առաքում

«Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով․․․» հայ  դասականի այս կանխատեսում-մտահոգությունը ավելի շատ նախազգուշացում-կանխարգելում է բոլոր ժամանակների համար, որ մարդը, տրվելով նյութական  բարիքներին, չհեռանա հոգևորից ու ինտելեկտուալից։ Եվ, բարեբախտաբար, կարդացող, մտածող մարդը շարունակում է մեր օրերում էլ լինել պահանջարկված ու հարգված։ Վստահ եմ, այդպես կլինի միշտ։

Картинки по запросу "читают книгу гиф"

Թվային դարը ներխուժել է մեր կյանք, թվայնացնելով, էլեկտրոնային դարձնելով գրեթե ամեն ինչ, նաև՝ գրքերը։ Ծայրահեղ կարծիքներ սկսեցին հնչել, թե վերջ, հիմա հաստատ գրքերի վերջն եկել է, մանավանդ որ տպագիր գրքերի կողքին հայտնվեցին էլեկտրոնայինները, հայտնվեց էլեկտրոնային գրադարանը՝ «Քինդլի» տեսքով, որ թույլ է տալիս մարդուն իր հետ մի հսկա գրադարան ունենալ, պայուսակի մեջ, ձեռքին և անգամ՝ գրպանում։ Այս նորույթը ցնծությամբ ընդունեցին երիտասարդները, սակայն մեծերին այն մի քիչ «վախեցրեց»․ կրկին տպագիր գրի մտահոգությունն է, որ հանկարծ այն դուրս չմղվի մեր կյանքից։

Похожее изображение

Որոշ իմաստով այս վտանգը կար տեսականորեն, որ հսկա գրադարանների փոխարեն մի փոքրիկ սարքը կարող է լինել ու բավարարել  կարդալու պահանջը։ Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ էլեկտրոնային գրականությունն ու սարքերն ընդամենը միջոց են թվային դարում լրացնելու համար մարդու՝ կարդալու պահանջմունքը։ Դրանք հարմար տարբերակ են՝ կարդալ ճամփորդության մեջ, տրանսպորտում, սրճարանում, այգում, որտեղ որ կուզեք և ուր, որ դժվար կլինի տանել մի քանի գիրք։ Կուզեք՝  հեռախոսով,  կուզեք՝ «Քինդլով»։

Այսինքն, կրկին համոզվում ենք, որ մեր կյանք ներխուժող տեխնոլոգիաները միայն մեզ օգնելու համար են գալիս և եթե վնասում են, ուրեմն պատճառը մեր մեջ պիտի փնտրենք։

Картинки по запросу "читает электронную книгу гиф"

Հայաստանում գիրքն այնքան էլ էժան հաճույք չի, սակայն այն գնահատողն ու սիրողն անպայման միջոց գտնում է՝ սիրելի հատորները սեփական գրադարանում ունենալու  համար։

Մանավանդ վերջին  տարիներին իսկապես մեծացել է գրքերի պահանջարկը, հայ գրողների, դասական ու ժամանակակից, արտերկրի լավագույն  հեղինակների  թարգմանությունների և սա հրաշալի է։

Menu.am-ը, ինչպես նկատել եք, վաղուց դադարել է միայն սննդի առաքիչ կազմակերպություն լինել․ մենք կորպորատիվ, սոցիալական մեծ պատասխանատվությամբ ընկերություն ենք և կանգնած ենք տեղական արտադրողի, հայկական բրենդների կողքին։ Եվ վաղուց արդեն  առաքում ենք նաև հոգևոր սնունդ։

Այո, այո, մենք առաքում ենք նաև գրքեր․ մեզ հետ  համագործակցում են մայրաքաղաքի լավագույն գրախանութները և մենք կարողանում ենք ձեզ հասցնել նախընտրելի գրքերը, կամ էլ ձեր անունից՝ նվեր ուղարկել դրանք։

Картинки по запросу "читает гиф"

Հիշեցնենք, որ մի քանի օրից՝ փետրվարի 19-ին Գրքի տոնն է, մեր իրականությունում ծնված գեղեցիկ ավանդույթ, երբ մարդիկ իրար գրքեր են  նվիրում։ Այս գեղեցիկ նախաձեռնությունը շատ արագ հանրայնացավ, դարձավ շատերի սիրելի տոնը։ Եվ առավել ևս գնահատելի է, որ օրը սիրեցին ու իրենցը դարձրին հատկապես երիտասարդները։

Տոնին ընդառաջ, կարող եք նախապես պատվիրել և ձեր նվերը տեղ կհասնի ժամանակին ու բարձր տրամադրություն կհաղորդի ձեզ համար թանկ ու կարևոր մարդկանց։

Картинки по запросу "дарит книгу"

Գիրք կարդալու լավագույն ավանդույթները շարունակվում են և բարեբախտաբար այնքան  մեծ է ընտրությունը, որ մեզ մնում է սիրելի զբաղմունքի համար լավագույն ժամերն  ընտրել։ Կարդացող մարդիկ միաբերան ասում են, որ ինչքան էլ օգտվում են էլեկտրոնային  տարբերակներից, միևնույնն է տպագիր գիրքն  իր էջերի բուրմունքով մի այլ զգացողություն է փոխանցում, որն  ի զորու  չէ որևէ տեխնիկական միջոց։ Այնպես որ, հետևեք, որ հոգևոր սնունդը ևս համեղ ու օգտակար լինի։

Բարի ընթերցում ու բարի վայելում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով