Ինչու է սնունդը ձեր լավագույն կեսը

Դե լավ-լավ, էլ մեզ մի ջիջիլ գցեք ձեր արջուկներով, մեզ էլ են նվիրել․․․Չնայած՝ ում ենք խաբում, չեն նվիրել։ Դե որովհետև ակտիվ աշխատում ենք, ռոմանտիկայի ժամանակ չկա։ Բայց հույսներս չենք կորցնում, մեկ էլ տեսար՝ մեր բախտն էլ բացվեց։

Բայց քանի դեռ չի բացվել, որպես համեղ սննդի ավետաբեր կայք,ու քանի որ նախանձում ենք սիրահարված զույգերին որոշել ենք ձեզ պատմել, թե ինչու է սնունդը ձեր լավագույն կեսը։

Картинки по запросу "food love gif"

Սնունդի նկատմամբ սերը միշտ փոխադարձ է։ Տեսե՞լ եք՝ պիցցայից մի կտոր վերցնեք, ասի՝ կներես, ես քեզ որպես ընկեր եմ սիրում, դու շատ լավ մարդ ես, բայց արժանի ես ավելի լավին, դրա համար ինձ չես կարող ուտել, շատ ցավում եմ։ Եղե՞լ է։ Չի եղել։ Սնունդը չի ակնկալում ինչ-որ արարքներ ձեզնից, նվերներ և այլն։ Ուղղակի, գնում եք խոհանոց, պատրաստում եք, կամ էլ մեզնից եք պատվիրում՝ վերջ։ Ուտում եք, վայելում, երջանկանում։ Ի դեպ, երջանկության մասով՝

Համեղ ուտելիքը միշտ լավ տրամադրություն է բերում։ Երբեմն, ցավոք, սիրահար զույգերն ունենում են բարդ շրջաններ, վեճեր ու անախորժություններ։ Իսկ համեղ ուտելիքի հետ նման խնդիր չի լինի։ Կուշտ ես՝ երջանիկ ես։ Արագ, հեշտ ու հարմար, դրանից ավելի կարևոր բա՞ն։ Այս մասին նաև գիտական ապացույց կա, ուտելուց հետո մեր ուղեղն արտադրում է սերոտոնին՝ երջանկության հորմոն, մենք դառնում ենք ավելի խաղաղ ու հանգիստ, մեզ ավելի ապահով ենք զգում։ Սա՝ ուղղակի՝ ուտելու դեպքում, բա պատկերացրեք օրգանիզմն ինչպես է երջանկանում, երբ սիրելի ու շա՜տ համեղ ուտեստ եք համտեսում։ Հազար հատ Թեդի արջուկ արժի, ազնիվ խոսք։

Картинки по запросу "food love gif"

Սնունդը կիսում է ձեր հետաքրքրությունները։ Մենք չեք՝ դուք եք, հապա մի հիշեք, ո՞վ էր ձեր դիմաց, երբ սերիալ ու ֆիլմ էիք նայում, ո՞ւմ մոտ եք թաքուն վազում գիշերները, ո՞ւմ եք պահում պայուսակի մեջ՝ գրքերի կողքին։ Նրանք ամենուր շրջապատում են մեզ, թատրոնում ու թանգարաններում, աշխատավայրում ու տանը։ Ու ֆիզիկական ներկայությունից բացի նաև հոգեպես են մեզ հետ։ Երբ ուրախ էիք, ինչի՞ շուրջ էիք հավաքվում ընկերներով։ Իսկ երբ տխուր էիք, ո՞վ էր ձեզ  թև ու թիկունք դառնում։ Գդալով պաղպաղա՞կը չէր, կարմիր կիսաքաղցր գինի՞ն  չէր, մեծ չիզբուրգե՞րը չէր։ Իրենք էին։ Իրենք՝ մեր մշտական լավագույն կեսերը։

Картинки по запросу "диета гифка"

Ուտելիքն ընդունում է ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Կապ չունի, կուտեք շպարված, թե գիշերանոցով, տխուր, թե ուրախ, դուք միշտ սպասված հյուր եք ուտեստների համար։ Ճիշտ է, ձեր գալուց հետո նրանք վերանում են, բայց հավատացնում ենք, ցանկացած ուտելիք երազում է երջանկացնել հոմո սափիենսին։ Կարիք չկա հատուկ պատրաստություն տեսնել՝ նախքան ուտել սկսելը։ Օրինակ, հագնել ամենասիրուն շորիկը, կոկիկացնել մորուքը, օծանելիք օգտագործել և այլն։ Եղեք բնական, ու ուտելիքը միշտ էլ նույնքան համեղ կլինի։

Սնունդը բարի է ու միշտ ներում է։ Սիրո մեջ ամենակարևորն իրար ընդունելն է՝ ներառյալ բոլոր վատ կողմերով, խնդիրներով և այլն։ Այ, դուք, չար ու անսիրտ մարդիկ, ժամանակ առ ժամանակ նստում եք դիետաների վրա, պայքարում ու թշնամանում տորթերի ու հավի թևիկների հետ, արհամարհում նրանց ու ձևացնում, թե գոյություն չունեն։ Բայց ամեն անգամ, երբ վերադառնում եք նրանց գիրկը, նրանք ներում են ձեզ, ասես ոչինչ էլ չի եղել, նույն կերպ համեղ ու թարմ են լինում։ Այ դա է սերը, ներել՝ առանց ակնկալիքների, ընդունելով դիմացինի սխալները։ Բայց հավի թևիկներին էլ մենակ չթողնեք, ամոթ ունեցեք։

Картинки по запросу "диета гифка"

Կատակը՝ կատակ, բայց մեր ամբողջ թիմի անունից մաղթում ենք ձեզ աշխարհի ամենամեծ պիցցայի չափ սեր, որովհետև սերն իսկապես կարևորություն է տալիս մեր կյանքին։ Հետո, միասին Menu.am-ի առաքած  սնունդն ուտելն ավելի ուրախ է։ Այնպես որ, վայելեք Վալենտինի գեղեցիկ օրը, հիշեք, որ սիրո օրն ամեն օր է՝ անկախ տոներից։ Դե մենք էլ ինչ, սպասենք-տեսնենք՝ով մեզ վարդ ու արջուկ կնվիրի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով