Գրողի տարած-բերած գուրմանները

Մարդ կա ուտելու համար է ապրում, մարդ էլ կա՝ ուտում է ապրելու համար։ Հայտնի խոսք է, և այսօր ուղղակի ուզում եմ հանգիստ թողնել առաջին խմբին։ Բարեբախտաբար, երկրորդ խումբը ճնշող ու որակ ստեղծող մեծամասնություն է ամբողջ աշխարհում։ Սակայն դա չի նշանակակում, թե այդ մարդկանց միևնույնն է, թե ինչով սնվեն։ Կան համեղ ուտել սիրող մարդիկ՝ գուրմաններ, որոնք ուղղակի վայելում են սնունդը, ուտելու ժամը վերածում գեղեցիկ ծեսի։

Good Food Eating GIF by Bounce

Քանի որ շուտով գիրք նվիրելու օրն է, որոշել ենք անդրադառնալ հայտնի գրողների, բացահայտել, թե ինչ են սիրում ուտել և ինչ վերաբերմունք ունեն սննդի հանդեպ։ Այսօրվա համար ընտրել ենք նախորդ դարերի դասական գրողների և պարզել, որ նրբաճաշակ ու զգայուն գրիչ (կամ էլ՝ փետուր) ունեցող մարդիկ նույնիսկ հարյուրամյակներ առաջ նույնքան զգայուն ու պահանջկոտ են եղել ուտելիքի նկատմամբ։

Картинки по запросу "писатель"

Օրինակ, Ալեքսանդր Դյումա ավագը կենսախինդ, գեղեցիկ տղամարդ էր և անուղղելի գուրման ու բկլիկ։ Նա պատմության մեջ է մնացել ոչ միայն իր ստեղծագործական բեղունությամբ, այլև՝ բացառիկ ախորժակով։ Նա անուղղելի շատակեր էր և սեղանի շուրջ անցկացրած մի ճաշի ժամին ուղղակի ռեկորդներ էր գրանցում։ Ասում են,  մի անգամ Ռուսաստանում հյուրընկալվելով, սեփական մարսողական համակարգ է գործուղել ճոխ սեղանի բոլոր բաղադրիչներից՝ անխտիր։ Իսկ սեղանը լի էր զանազան կարկանդակներով, շիլաներով, ձկնեղենով, տապակած գոջիով, բադով, թթու վարունգով, տապակած սունկով։ Աղանդերին՝ շերտավոր խմորով գաթաներ՝ մուրաբաներով։ Եվ մեծ գրողը մեծահոգաբար չի սահմանափակվել միայն համտեսով, այլ տեղը տեղին կերել է։ Խոհանոցում մեծ գրողը միայն սպառող չէր,  ինքն էլ սիրում էր համեղ պատրաստել և ասում են, որ այնտեղ էլ պակաս տաղանդավոր չէր և դժվար ամբողջ Ֆրանսիայում մրցակից ունենար ժամանակակիցների մեջ։ Ի դեպ, նա հեղինակել է «Խոհարարական  մեծ բառարանը», որն այսօր էլ կարդալուց, ստամոքսահյութն ակտիվանում է։ Այս աշխատությունը հեղինակը չէր հասցրել ավարտին հասցնել, շարունակել են գրչակից ընկերները։

Картинки по запросу "обжорство гиф"

Նիկոլայ Գոգոլն էլ շատակեր գրողներից էր և նորարար նաև այս ասպարեզում․ ուկրաինական խոհանոցը հենց նա է հասցրել Պետերբուրգ ու իսկապես կարողացել տարածել՝ համեղագույն ուտելիքների միջոցով։ Լցոնված ուկրաինական կոտլետներն, օրինակ, այդպես են հայտնվել ռուսների խոհանոցում։

Իսկ Իտալիայում ճամփորդելուց հետո Գոգոլն անդառնալիորեն սիրել է մակարոնը և վերադառնալով, սկսել ինքն արտադրել պաստաների տեսակներ, եփել ու հյուրասիրել ընկերներին՝ ավելացնելով քերած պարմեզան, սև պղպեղ ու այլ համեմունքներ։

Картинки по запросу "кушает макароны гиф"

Էմիլ Զոլայի՝  «Փարիզի որովայնը» գիրքը բացահայտում է, թե ինչպիսի գուրման է հեղինակը․ այստեղ սիրելի ու գլխավոր հերոսն ուտելիքն է։ Քառասունին մոտ նա արդեն 100 կգ քաշ ուներ և ինքն էլ ասում էր, որ իրեն մի օր կսպանի սիրելի ուտելիք բույաբեսը, շատ էր սիրում  նաև ոստրեներ։ Ասում են, մեծ գրողը տարիներ հետո նստեց դիետայի, նիհարեց ու․․․ փոշմանեց։

Картинки по запросу "буйабес гиф"

Ալեքսանդր Պուշկինը  համեստ գուրման էր, սիրում էր խորոված կարտոֆիլ։ Սակայն նրա սիրելի Արինա Ռադիոնովնան այնքան լավ խոհարար էր, որ անգամ այդ հասարակ կարտոֆիլը, շիլաներն ու ապուրները շատ համեղ էին ստացվում, ու մեծ բանաստեղծը հաճույքով էր վայելում դրանք։ Ի դեպ, ծիրան էլ էր շատ սիրում և ասում են, մի անգամ միանգամից 20 հատ կերել է։ Հաստատ հայի արյուն կա մեջը, հաստա՛տ։

Ագաթա Քրիստիին կարող են նախանձել աշխարհի բոլոր կանայք՝ բոլոր ժամանակներում․ նա անուղղելի շատակեր էր, սակայն երբեք չէր գիրանում (նյութի հեղինակն այս տողերի վրա դառնորեն լաց է լինում,-խմբ․)։ Ինքն էլ տարիներ անց պատմել է, որ 12 տարեկանում գաստրոմրցույթի է հրավիրել 22 տարեկան աղջկա․ սկզբից նեղվել է, որ աղջիկն իրենից առաջ է անցել ոստրեներով ապուրը հաղթահարելիս, սակայն հետո բացարձակ  հաղթանակ գրանցել եփված հնդկահավի, տապակած տավարի մսի, ապա և աղանդերի հարցում, իսկ աղանդերին ընդամենը պուդինգ էր, գաթա ու բիսկվիթ, թխվածքաբլիթներ, մրգեր ու չրեղեն, դե շոկոլադը չհաշված։ Բայց  հայտնի դեդեկտիվ- գրողի ամենասիրելին հարած սերուցքն էր։ Հավանաբար, սարսափազդու դետեկտիվների մտքերը Ագաթային էին այցելում հենց քաղցից դրդված, ով գիտի։

Картинки по запросу "поедание гиф"

Գյուստավ Ֆլոբերը ևս բկլիկ էր և փարիզյան լավագույն ռեստորանների հաճախորդը։ Նա սեղանի մոտ էր նստում  բառի ուղիղ և անուղղակի իմաստով «առանց փողկապի», արձակելով անգամ  կոճակներն ու հանելով օձիքը և կրքով տրվում ուտելիքին։ Այն կարգի, որ ընկերները միշտ մեկուսի տեղ էին սեղան պատվիրում, որ շատակերության շքերթն այլոց աչքից հեռու լիներ։ Ծագումով նորմանդացի գրողը սիրում էր առատ, ճարպոտ ու «ծանր» ուտելիքներ։ Ամենասիրելի ռուանյան բադն էր՝ ճարպով տապակված, լցոնված խոզաճարպով, լյարդով ու համեմունքներով։

Картинки по запросу "гюстав флобер пир"

Ահա այսպիսի գաստրոնորություններ մեր սիրելի գրողների կյանքից։ Ափսոս, նախորդ դարերում Menu.am-ը գոյություն չի ունեցել, թե չէ մի շարք գրողներ հաստատ մեր մշտական հաճախորդները կլինեին։ Շուտով կրկին կհանդիպենք գրքերի ու գաստրոնոմիայի խաչմերուկներում, առայժմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով