Երկար ճանապարհ՝  պիցցայի հետ

Պիցցան ծնվել ու մեծացել է Իտալիայում, հետո՝ գրավել աշխարհը, և անգամ իրեն նվիրված օր ունի՝ փետրվարի 9-նն է։ Այսօր այն ամենուր է, գրեթե ամենքի սիրելին։ Ըստ որոշ տեղեկությունների, այս մոլորակում առաջին պիցցերիան բացվել է 1738 թվականին, գործում է առայսօր, «Antica» ցուցանակն էլ պահպանվում է։ Ո՞րն է այս ուտելիքի նման տարածվածության ու գրավչության գաղտնիքը․ դե, իհարկե, բազմազան  լինելու հնարավորությունն ու հեշտ պատրաստվելը, նույնքան հեշտ ուտելը։ Պատահական հարցվածների 78 տոկոսը սեր է խոստովանել պիցցային, աշխարհում ամեն  օր հանրային սննդի կետերում 500մլն հատ մանր ու մեծ, տարբեր համերի պիցցա  է սպառվում։ Ամերիկացիներն այս ուտելիքը մի այլ սիրով են սիրում, 93 տոկոսը ամիսն առնվազն մեկ անգամ  ճաշակում է այն։ Կալիֆոռնիայում 30 տարուց ավելի նույնիսկ պիցցայի ամիս կա։

Похожее изображение

Միայն  Իտալիայում գործում է 32 հազար պիցցերիա, Նեապոլում՝ 800-ից ավելի։ Երկրում տարեկան արտադրվում է 2․5 մլրդ պիցցա, որից 1․5-ն է սպառվում տեղում, մնացածն արտահանվում է։

Իտալացիների հանդեպ հեղինակային իրավունքի առումով որոշակի խանդ կա աշխարհում և ոմանք փորձում են այս համեղ ու հարմար ուտելիքը վերագրել անգամ վիկինգներին կամ եգիպտացիներին։

Մինչ այդ այն շարունակում է գրոհել աշխարհն, ու միջին եվրոպացին տարեկան 300կգ պիցցա է սպառում։ Այս գայթակղիչ ուտելիքի հետ կապված շատ հետաքրքիր փաստեր ու վիճակագրություն կա․ մասնավորապես, կան  բառի ուղիղ իմաստով թանկագին պիցցաների նմուշներ՝ եզակի պատվերներով, որոնց ալյուրն ու աղն անգամ  հատուկ է,  իսկ միջուկն ամենաթանկ խավիարներից է՝ ցողված ոչ պակաս թանկ կոնյակով կամ  շամպայնով։

Картинки по запросу ""

Իտալիայում այնքան  հեռու են գնացել, որ անգամ այս ուտելիքի բույրով կոսմետիկ միջոցներ են արտադրել, որը նույնիսկ սպառում է ունեցել։ Եվս մի հետաքրքիր վիճակագրական տվյալ ՝ արդեն պիցցայի հետևանքների մասին «Նյու Յորք» ամսագրի տվյալներով․ ամեն  տարի աշխատավայրում պիցցա ուտելու պատճառով 7 միլիոն փաստաթուղթ է վնասվում, աղտոտվում այսինքն՝ ամեն  րոպե պիցցային «զոհ է գնում» 40 փաստաթուղթ։

Այնպես որ առաջարկում ենք մեր առաքմամբ ձեզ հասած համեղ պիցցաները վայելել աշխատասեղանից հեռու, համակարգչից կտրված՝ փորձանքից հեռու մնալու համար։

Ի դեպ, ձեր նոթբուքերը ոտնձգությունները պաշտպանելու համար կարող եք պիցցայի տուփի նմանությամբ ֆուտլյար պատվիրել, որ առնվազն համտեսելու ցանկություն ունենան և ոչ գողանալու․ փորձել են, աշխատում է։

Картинки по запросу "надушиться гиф"

Պիցցայի առաքման ամենախոշոր պատվերն աշխարհում ԱՄՆ-ում է գրանցվել․ 1998 թվականին VF Corporation of Greensboro ընկերությունը պատվիրել և ստացել Little Caesar’s ցանցից 13386 պիցցա՝  իր 180 մասնաճյուղերի 40160 աշխատակիցների համար։

Իսկ ընտանեկան  պատվերներից խոշորը նույնպես ամերիկյան էր․ պատվիրվել  և առաքվել է 1,21 մ տրամագծով պիցցա, որի արժեքը  99,99 դոլար էր։

Պիցցայի ամենահեռավոր առաքումը գրանցվել է 2001 թվականին, երբ ռեգբիի թիմի կապիտան Կոռնե Քրիջն այն պատվիրել է հասցնել իրենց Հարավային Աֆրիկայում, 11042 կմ հեռավորության վրա։

happy pizza GIF

Նման «մարտահրավերներ» մեր առօրյայում դեռևս չեն գրանցվել, սակայն Menu.am-ը պատրաստ է ցանկացած պահի ձեր պատվերը Երևանի լավագույն 75 ռեստորաններից, պանդոկներից ու  սրճարաններից տեղ հասցնել, միշտ լիեն ձեր կողքին։ Այնպես որ, նշեք պիցցայի օրը մեզ հետ ու, կրկին հորդորում ենք՝ հեռու դրեք փաստաթղթերն ու կարևոր նշումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով