Կեր ու դիտիր

Ի՞նչ տեղ է զբաղեցնում մեր կյանքում սնունդը․ ուղիղ այնքան, որքան անհրաժեշտ է մեր օրգանիզմը լիցքավորելու, մեր կենսագործունեությունն ապահովելու համար։ Եվ շատ կարևոր է, որ մեր «վառելիքը», մեր գոյությունն ապահովող «էներգակիրները» լինեն որակյալ, համեղ, բազմազան։ Չէ՞ որ հարմար առիթով ու հնարավորությամբ անգամ մեր մեքենան ենք «պրեմիում» բենզինով լիցքավորում։

Ամբողջ աշխարհում այսօր առողջ սննդի մեծ քարոզչություն է ընթանում՝ քանի որ քաղաքակրթությունը նաև վնասում է մարդու առողջությանը, դատապարտելով հիպոդինամիկայի։ Իսկ բազմազան սննդի արդյունաբերությունն ագրեսիվ գովազդով ուղղակի լցնում է մարդու առօրյան։ Այս ամենից գլուխ հանել է պետք ինքնուրույն, որովհետև ամեն մեկն ի վերջո ինքն է ձևավորում իր սննդային օրակարգը։ Իսկ մենք այսօր կներկայացնենք Netflix-ի վերջին սերիալներից՝ սննդի մասին, որոնք տարբեր են իրենց գաղափարներով, բայց «բռնում» են ու դժվար բաց թողնում։ Դրանք հաճախ շարունակական մրցույթներ են՝ մրցանակային տպավորիչ գումարներով, ինչը ստիպում է մասնակիցներին կռիվ տալ հաղթանակի համար։

Картинки по запросу кушать перед телевизором

Եվ այսպես՝ «Sugar Rush»․ սա հենց մրցութային շոու է՝ քաղցրի մասին։ Մրցույթին 4 թիմ է մասնակցում՝ 2-ական հոգով՝ պրոֆեսիոնալ և սիրողական մակարդակի հրուշակագործներ, որոնք եռաստիճանպայքար են մղում։ Սկզբից քափքեյք են պատրաստում, հետո՝ այլ քաղցրավենիք, եզրափակիչ փուլում՝ տորթ։ Ամեն փուլից հետո թիմերից մեկը հեռանում է խաղից, վերջում երկուսն են պայքարում 10 հազար ԱՄՆ դոլարի մրցանակի համար։

Յուրաքանչյուր սերիայում նոր թեմա է․ օրինակ՝ գիտական ֆանտազիա, անակնկալ, կամ՝ զգա քեզ երեխա՝ կոնֆետի խանութում։  Այս սերիալը հատկապես դուր կգա նրանց, ովքեր սիրում են նոր համեր փորձել կամ ինքնուրույն պատրաստել․ կարելի է ծանոթանալ կարմիր գինով, կարամելով և պրոշուտոյով քափքեյքերի, չիզբուրգերային կարկանդակների բաղադրատոմսերի, գուցե մի օր էլ ելակով ու բեկոնով կեքս փորձեք։

Картинки по запросу sugar rush netflix gif

«Salt, Fat, Acid, Heat»․ Այս սերիալը նկարահանվել է Սէմին Նոսրեթի համանուն գրքի հիմքով։ Գրողը խոհարար է, «Նյու Յորք թայմսի» սյունակագիր և պատմում է, թե ինչպես են աղը, ճարպը, թթուն և ջերմամշակումը փոխում ուտելիքի համը։ Այս գիրքը հռչակավոր պարբերականի էջերում իսկական բեսթսելլեր է դարձել, իսկ  2018թ․ լավագույն խոհարարական գիրքը՝ բրիտանական «Թայմսի» գնահատմամբ։

Սերիալում Սէմինն անձամբ է  փորձագետների հետ գնում շուկա, մթերքներ ընտրում, ինքը եփում-թափում, այլոց «օջախում» մասնակցում  ընտանեկան ընթրիքների պատրաստմանը։

Ընդ որում, ճարպի մասին նա պատմում է Իտալիայում, աղի համար Ճապոնիա հասնում, սոյայի սոուս ու միսո ընտրում, Մեքսիկայում թթվային մթերքներ բացահայտում և տուն՝ Կալիֆոռնիա վերադառնալով,  կիսվում մթերքների ջերմամշակման լավագույն տարբերակների գաղտնիքներով։

Картинки по запросу salt fat acid heat netflix gif

«Cooking on High» սերիալում երկու խոհարար մրցելով գաղտնի բաղադրիչով կերակրատեսակներ  են պատրաստում,  իսկ գաղտնի բաղադրիչն էլ․․․ մարիխուանան է։ Պարզ է, որ նրանց ջանքերը գնահատող ժյուրին ևս պետք է «ընկերություն» անի այդ «խոտի» հետ,  հետևաբար ստացվում է մրցույթ՝ մարիխուանայի ազդեցության տակ, որը միանշանակ չեն գնահատում բոլոր փորձագետները, հատկապես չծխածները։ «Վաշինգթոն փոստն» անգամ քննադատել է այն, կոչել վատթարագույն սերիալ՝ Netflix-ից։ Ի դեպ, մրցանակն էլ ոսկե կաթսա է։

Картинки по запросу cooking on high netflix gif

«Million Pound Menu» բրիտանական այս սերիալն ամբողջ երկու սեզոն է տևում, որտեղ ներկայացվում է ռեստորանային բիզնես հիմնողների դժվարին ճանապարհը՝ սկսնակից մինչև վերելքին պատկերացրած ռեստորան։ Գաստրոէնտուզիաստները պոտենցիալ ներդրողներին (արդեն կայացած ռեստորատորներ և հյուրանոցների սեփականատերեր) են ներկայացնում իրենց գաղափարները, հուսով, որ կհավանեն և կհովանավորեն նախագծերը։ Համոզիչ լինելու համար նրանք 3 օրով գործարկում են իրենց նախագիծը, որպեսզի ներդրողներն առարկայական տեսնեն լավ ու վատ կողմերը և ըստ այդմ՝ որոշում կայացնեն։ Գուցե այս սերիալը լավ սկիզբ լինի, որպեսզի դուք էլ բացեք ձեր ռեստորանը, ինչո՞ւ ոչ։ Հետո էլ համագործակցեք Menu.am-ի հետ։

Похожее изображение

Այնպես որ, սնվեք զանազան ու զարմանազան, նաև դիտեք որակյալ ֆուդ-սերիալներ ու թիվի շոուներ, իսկ եթե ընթացքում քաղցը հաղթի՝ գիտեք՝ ում դիմել։

Բարի դիտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով