Բարեկենդանի հետքերով

Հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում․ անկախության տարիներն իրենց հետ ազգային դիմագիծ են նորոգում, վերականգնում ու 21-րդ դարում ծնված երիտասարդներն այսօր շատ ավելի տեղյակ են մեր ազգային ծեսերից, քան աթեիզմի տարիներին ձևավորված մեր շատ հայրենակիցներ։ Հետաքրքիր է, որ հատկապես երիտասարդությունը գիտակցված ընտրությամբ է վերադառնում մեր արմատներին, այն  հաջողությամբ ներառում թվայնացված միջավայրում։

Այդպես, քայլ առ քայլ վերածնվում են մեր ազգային շատ ավանդույթներ, եկեղեցական ու ժողովրդական տոներ։ Վերադարձել է նաև Բարեկենդանը, որ լինելով գեղեցիկ ավանդույթներով տոն, սիրված է հատկապես երիտասարդության կողմից։ Այսօր տոնը ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցին է նշում, այլև շատ երիտասարդներ։

Картинки по запросу Բարեկենդան

Բարեկենդանը բարի կենդանություն է խորհրդանշում: Այն ուրախության ու զվարճանքի տոն է, Ադամի և Եվայի դրախտային կյանքն է փորձում նմանակել ու հիշեցնել մարդկությանը։ Շատ այլ գեղեցիկ տոների պես, բարեկենդանն էլ  հեթանոսական էր, և ավելի շատ կապվում էր գարնանամուտին։ Զվարճությունները արթնացող բնությանը ողջունելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Սիրված տոնը փոխանցվել է քրիստոնեությանը և դարձել Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, խաղերով, մրցումներով, ներկայացումներով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնին և ավարտվում Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Այս տարվա եկեղեցական  օրացույցով այն փետրվարի 23-ին է։

Похожее изображение

Ի տարբերություն պահքի շրջանի, Բարեկենդանին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենին, կաթնամթերքին, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ, իսկ աղանդերի սեղանին պարտադիր էին  գաթան ու հալվան: Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ: Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին։

Картинки по запросу обжорство гиф

Պարտադիր ճաշատեսակ էր խաշիլը, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց հոգապահուստի մթերքներով առատ հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: Մեր նախնիները տոնի վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- քանի որ սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ:

Картинки по запросу молочная каша

Հիմնականում սրանք են բոլոր այն ուտեստները, որոնք պատրաստվում են Բարեկենդանի օրը, և հետաքրքիր է, որ հիմա շատ ընտանիքներ ոչ միայն հիշում, այլ նաև՝ նշում են այս գեղեցիկ  իմաստ ունեցող օրը։ Եվ իրականում, սա ևս  լավ առիթ է ընտանիքին մի սեղանի շուրջ հավաքելու, ու, Բարեկենդանի  գաստրոմշակութային գիծը պահելով, նոր ճաշատեսակներ փորձելու համար։ Մենք կարևորում ենք հայկական տոները, ու Menu.am-ի թիմով առաջարկում այս տարի այն ևս տոնել։ Առաջավորաց պահքի շրջանը սկսում է փետրվարի երկուսից, և մենք էլ առաջարկում ենք փետրվար ամսվա ընթացքում սեղանը պարբերաբար զարդարել տոնի տրամաբանության մեջ մտնող ուտեստներով, դե իսկ դրանց առաքման հարցում մենք, ինչպես միշտ, լավագույն օգնականն ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով