Արտադրված է Հայաստանում

Մեր ընկերությունը հաջողության մի քանի բանալիներ ունի, որոնցից ամենակարևորն են թիմային աշխատանքն ու երբեք տեղում չդոփելը, չկարծրանալը։ Արագ զարգացող շուկայում ուշադիր տնտեսվարողին դժվար չէ գտնել ընդլայնվելու նոր դաշտերն ու օր առաջ կռահել անելիք քայլերի հաջորդականությունը։

Menu.am-ը վաղուց միայն սնունդ առաքող ընկերություն չէ և վաղուց արդեն միայն առաքող ընկերություն չէ։ Մենք շուկայում նաև եղանակ ու քաղաքականություն թելադրող ենք և այս առումով մեր նոր ծառայություններն  ինքնին խոսում են այդ մասին։ Մեր գործունեության դաշտում միշտ էլ առանձին հոգածությամբ կանգնած ենք տեղական արտադրողի կողքին, և մեր հաճախորդներն էլ գիտեն, թե ինչ առանձնահատուկ սիրով ենք առաքում հայկական այս կամ այն արտադրանքը։ Մենք որոշել ենք, վերաբերմունքից բացի, նաև գործողությունների անցնել․ վերջերս մեր կայքում ստեղծվել է «Արտադրված է Հայաստանում» էջը, որի նպատակը մի քանիսն է։ Առաջինն իհարկե տեղական արտադրանքը խրախուսելն է, նրա կողքին կանգնելը։ Իսկ մեր հաճախորդների ուշադրությունը հրավիրելով փորձում ենք ցույց տալ, թե ինչքան որակյալ ու բազմազան է այսօր հայկական արտադրանքը։

Похожее изображение

Նախընտրելով հայկական արտադրության սննդամթերք ու այլ ապրանք, մենք ոչ միայն տեղական արտադրողին ենք օժանդակում, այլև ընտրում թարմ ու որակյալ մթերք, միրգ, բանջարեղեն։

Ի դեպ, մեր էջն առաջարկում ենք նաև քաղաքի հյուրերին, հատկապես մեր սփյուռքահայ հայրենակիցներին։ Դրսում պատկերացումներն այլ են տեղական արտադրանքի մասին և կարծիք կա, որ որակյալ են միայն Հայաստանից արտահանվող ապրանքներն, այն էլ սահմանափակ ցանկով՝ կոնյակ, ծիրան, սուջուխ-բաստուրմա և այլն։ Սակայն երևանյան սուպերմարկետներում շատ արագ են համոզվում, որ համեղ ու որակյալ են հայկական կաթնամթերքն ու մսամթերքը, միրգ-բանջարեղենը, ընդհանրապես մեր խոհանոցն է համեղ ու որակյալ։

Картинки по запросу Հայկական շուկա

Իհարկե մենք շատ-շատ ենք առաքում հայկական ապրանք ու մթերք, սակայն «Արտադրված է Հայաստանում» էջով արդեն առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում, ներկայացնում հայկական ընկերություններն իրենց ամբողջ տեսականիով, դրանով իսկ ընտրության հնարավորություն ընձեռում։

Մեր նախաձեռնությունը նոր է և օրեցօր կավելանան խորագրով ներկայացվող ընկերությունները։ Ուրախալի է, որ նրանց շարքում և խնամքի բնական միջոցներ առաջարկող ընկերություն է, և չրերի մեծ տեսականի արտադրող, և երեխաների զարգացման համար նախատեսված հայկական խաղեր առաջարկող ընկերություն։

Картинки по запросу радость гиф

Առաջարկում ենք մեր հաճախորդներին հայկական արտադրանքն ուսումնասիրել, փորձել և համոզվել, որ տեղական արտադրողներն արդեն մրցունակ ու որակյալ ապրանք են առաջարկում։ Եվ իհարկե, դրանք առաջարկել նաև ձեր ծանոթ-բարեկամներին։ Գնելով տեղական արտադրանք, մենք խրախուսում ենք տեղական ներդրումները, նպաստում հայկական արդյունաբերության զարգացմանը և ի վերջո՝ մեր երկրի բարգավաճմանն ու տնտեսության աճին։

«Արտադրված է Հայաստանում»․ սա պարզապես պիտակի նշում չէ, սա հպարտության ու ոգևորության աղբյուր է, որ մենք սիրով, արագ ու  հավեսով ձեզ ենք հասցնում․ վարակվեք հայկականությամբ, փորձեք նորանոր հայկական ապրանքներ ու համոզվեք՝ մերն ուրիշ է։

Похожее изображение

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով