Սնունդ՝ անիվների վրա

Մինչ 21-րդ դար ուսանողական սննդի մասին պատկերացումներն ու առաջարկները «պոնչիկ-պերաշկիից» այնկողմ չէին գնում, և դրանց բարձրագույն սանդղակը դրանք տաք վիճակում հայթայթելն էր, հատկապես ձմռանը։ Մեկ էլ՝ խաչապուրիները, և ուսանողությունը, քաղաքի երիտասարդությունը դրանք պեղում էր կրպականման կառույցներից, որոնց պատերն անգամ ներծծված էին բազմաթիվ անգամներ տժժացնելուց սեփական բաղադրությունն ու գույնն անգամ կորցրած ձեթով։ Իննսունականներին, երբ երկաթե վարագույրը բացվեց, հայտնվեցին առաջին այլընտրանքները՝ Ղարսի խորոված, շաուրմա, հոթ-դոգ, որոնք «պերաշկու» համեմատ ճոխ էին ոչ միայն տեսքով, այլև համով ու գնով, սակայն ամենքին չէին մատչելի։

Ինչպես ասում են, իրավիճակ փոխվեց․ մայրաքաղաքում աստիճանաբար հայտնվեցին բազմազան սննդի կետեր, տեսականիներ ներմուծվեցին, գնալով դրանք ավելի մատչելի ու որակով  դարձան և այսօր միջին վիճակագրական քաղաքացու համար այլևս խնդիր չի դրսում մի հարմարավետ սրճարան կամ ռեստորանում սնվելը։ Էլ չեմ ասում վերջին տարիներին ստեղծված՝ առաքման ծառայության մասին, որ թույլ է տալիս նույն ուտելիքները տանը վայելել։

Վերջին մեկ-երկու տարում մի հետաքրքիր միտում էլ է զարգանում․ «վերադարձել» են նաև փողոցային սննդի կետերը։ Բարեբախտաբար ոչ նախկին ճենճապատ պատերով անհրապույր կրպակները, այլ գեղեցիկ դիզայնով, մաքուր ու կոկիկ ֆուրգոններ, շարժական կամ ֆիքսված արագ սննդի կետեր։ Դրանք հատկապես այնպիսի տեղերում են, որտեղ սննդի կետեր չկան  և միանգամից «բռնում են» հաճախորդներին, քանի որ մատուցում են  համեղ ու բազմազան սնունդ։

Այո, դրանք կոտրում են փողոցի սննդի շուրջ տասնամյակներով ձևավորված տխուր կարծրատիպերը և շատ արագ պահանջարկ գտնում  հատկապես երիտասարդների, ընդհանրապես բազմազբաղ մարդկանց շրջանում։

Похожее изображение

Այսօր ձմռանը փողոցում դժվար է անտարբեր անցնել հենց մայթից քեզ կանչող անուշաբույր ու տաք սուրճի ու թեյի տեսականու կողքով։ Վերցնելով մի բաժակ տաք ըմպելիք, այն վայելում ես քո վազքի ճանապարհին։ Էլ չեմ ասում համեղագույն հոթդոգերի, պիցցաների, զանազան բրդուճների մասին, որոնք հակառակ սննդաբանների պնդման, թե պետք է հանգիստ ու անշտապ ուտել, մեր արագ դարում փրկություն են դառնում միշտ շտապող մարդկանց համար։ Իսկ ամռան տապին թարմ քամված բնական հյութերն ուղղակի հրաշք են թվում կամ սառը ըմպելիքները, որոնք մեղմացնում են տապի ազդեցությունը մեր բազմաչարչար օրգանիզմներում։

Похожее изображение

Ինչպե՞ս հաջողվեց փողոցի սննդի կետերին վերադառնալ ու միանգամից պահանջարկված լինել այսօրվա հանրային սննդի բազմազանության մեջ․ պատճառները մի քանիսն են, առաջնահերթը որակն է․ մարդը տեսնում է, որ իր աչքի առաջ պատրաստվող, ավելի ճիշտ՝ հավաքվող սնունդը մաքուր ու որակյալ է և մաքուր ու հաճելի է նաև տեղը, որտեղ այն  պատրաստվում է։ Աշխատակիցներն էլ մաքուր, կոկիկ հագուստով կամ արտահագուստով են, աշխատում են  միայն ձեռնոցներով։ Փողոցում արագ առաջարկվող սնունդը նաև շատ համեղ է, մատչելի, հարմար՝ ոտքի վրա, քայլելով ուտելու համար։

Похожее изображение

Այս դիտարկումից հետո մեզ մնում է հիշեցնել, որ Menu.am –ն առաքում է նաև այս սնունդը, որպեսզի ավելի դյուրացնի ձեր կյանքն ու ազատի կենցաղային հոգսերից։ Այո,  մենք համագործակցում ենք  լավագույն շարժական սննդի կետերի հետ, արագ ու տաք վիճակում ձեզ հասցնում մեկը մեկից համով ու սննդարար ուտելիքները։ Այնպես որ, մոռացեք գորշ «պերաշկիանոցները» և սկսեք համտեսել համեղ ու թարմ սնունդ, քանի որ հեղափոխությունը շատ ակտիվ թափ է առել նաև սննդի ոլորտում, ու դա հրաշալի է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով