Շոկոլադ ու բանան՝ սեքսի փոխարեն

Տարիներ առաջ շատերին գրավել էր «Շոկոլադ» ֆիլմը՝ սցենարային լուծումների շնորհիվ։ Գլխավոր հերոսուհին շոկոլադի գծով «կախարդուհի» էր, որը կարողանում էր ըստ մարդու տրամադրության ու խնդիրների շոկոլադի որոշ տեսակներ առաջարկել իր խանութի այցելուներին ու դրանով նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։ Թե ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան՝ կիմանաք ֆիլմը դիտելուց հետո, ավել բան պատմել չենք ուզում, առաջարկում ենք ֆիլմը նայել․ գլուխգործոց չէ, բայց հետաքրքիր ու թեթև ֆիլմ է ստացվել։

Картинки по запросу фильм шоколад гиф

Հենց այս ֆիլմից հետո, որտեղ, օրինակ,  հերոսուհին մի կնոջ օգնում է սեռական խնդիրների հարցում, տարածվեց կարծիք, որ իսկապես, շոկոլադը կարող է օգնել միջանձնային հարցերում։ Սա դարձավ տարատեսակ քննարկումների առիթ, և պարզվում է, որ որոշ ժամանակ առաջ այս հարցի պատասխանն արդեն տվել են։ Դե պարզ է, չէ՞, թե ովքեր։ Մեր սիրելի, արդեն հարազատ դարձած, շատերիս ընտանիքների մշտական անդամ բրիտանացի պուպուշ և ամենահաս գիտնականները։

Image result for scientist"Այսպիսով,  բրիտանացի գիտնականները փաստում են, որ ուտելիքների որոշ տեսակներ կարող են փոխարինել սեքսին։ Հնչում է համարձակ, բայց արի ու տես, որ նրանք, կարծես թե, շատ վստահ են պնդում։ Սնունդի տեսակներից են՝ բանանը, յուղոտ ձուկը, թուզը, կաթը, և իհարկե՝ շոկոլադը։ Նրանք փաստում են, որ այս մթերքները հաճախ կիրառելիս ուղեղն ակտիվ արտադրում է երջանկության հորմոն՝ դոֆամին ու սերոտոնին։ Սրանք հենց այն նույն հորմոններն են, որոնք արտադրվում են սեքսի ընթացքում։ Եվ ստացվում է, եթե մարդ հաճախ կիրառի  շոկոլադ, կաթ, յուղոտ ձուկ և այլն, կստանա իրեն պակասող հորմոնները, հենց դրա արդյունքում էլ սեռական ակտի ձգտումը էականորեն կնվազի։

Похожее изображение

Այս բոլոր մթերքները, ինչպես կարծում են բրիտանացի գիտնականները, իհարկե, չեն փոխարինի սեքսին, սակայն իսկապես կարող են «թեթևացնել» վիճակը։ Բացի դրանից, այս մթերքները լիցքաթափում են մարդուն, օգնում են հաղթահարել նյարդային լարվածությունը, նաև, առհասարակ, օգտակար են առողջության համար։

Աֆրոդոզիակների մասին մենք ձեզ արդեն պատմել ենք։ Պարզվում է, որ  շոկոլադը, կաթը, թուզը և թվարկված մնացած մթերքները ևս աֆրոդոզիակի որոշակի քանակ են պարունակում։ Սա նշանակում է, որ դրանք նաև խթանիչ ֆունկցիա են կատարում։ Խնդիրը մի փոքր բարդանում է․ մի կողմից ասում են՝ այն նվազեցնում է սեռական ցանկությունը, մյուս կողմից էլ՝ սրանք խթանիչ մթերքներ են․․․Կարծում ենք, ամեն ինչ կախված է մարդու հոգեբանական վիճակից, տվյալ պահի ցանկություններից ու, հավանաբար, մթերքների կիրառման քանակից։ Մի խոսքով, «սեքսուալ մանյակ» կամ «անզգա» անձնավորություն դառնալու ռիսկից խուսափելու համար ուղղակի պահպանեք չափը, քանի որ դեռ հնուց գիտենք՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Картинки по запросу афродизиак гиф

Դե, ինչ ասենք։ Լավ է, երբ ամեն ինչից էլ մարդու կյանքում լինի։ Շատ ցանկալի է, որ բանանը  կամ շոկոլադը չփոխարինեն ձեր սեռական կյանքին, այլ լինեն ուղղակի դրա քաղցր խթանիչն ու լրացումը։ Իսկ առհասարակ, մաղթում ենք, որ բրիտանացի գիտնականների նմանօրինակ խորհուրդների կարիք երբեք չունենաք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով