4 միֆ ուտելիքի մասին

Գաստրոնոմիկ աշխարհում ճշմարտությունն ու սուտը երբեմն այնքան նրբորեն են հյուսված իրար, որ առաջին հայացքից դժվար է տարբերել՝ ինչն է համապատասխանում իրականությանը, և ինչն է միֆ։ Այսօր Menu.am-ի ֆուդբլոգում որոշել ենք ձեզ ներկայացնել չորս միֆ ուտելիքի մասին, որոնք շատ տարածված են, բայց իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ Խոստանում ենք շարքը պարբերաբար կրկնել։

Միֆ 1. Հավկիթը բարձրացնում է խոլեստերինը

Հավկիթն իսկապես խոլեստերինի մեծ քանակություն ունի, բայց դրա միայն քսանհինգ տոկոսն է հասնում մեզ․ մնացածը սինթեզվում է լյարդի օգնությամբ։ Նույնը տեղի է ունենում առհասարակ՝ յուղոտ ու խոլեստերինով հարուստ սնունդ օգտագործելիս, ասենք՝ պոնչիկներ, բուրգերներ, առատ յուղով տապակած ուտեստներ կիրառելիս։ Հավկիթները տարբեր օգտակար նյութեր են պարունակում, որոնք էլ հենց թույլ չեն տալիս, որ նրանում առկա բարձր քանակի խոլեստերինը վնասի մեզ։ Ստացվում է, որ՝ այո, հավկիթի մեջ խոլեստերինը շատ է, բայց այն մեզ «չի հասնում», և դրա փոխարեն, օրինակ, տապակած սննդի վնասը մեր օրգանիզմի վրա շատ ավելի մեծ է։

Միֆ 2. Եփված վիճակում բանջարեղենն ավելի քիչ օգտակար է

Հումակերները պնդում են, որ բարձր ջերմաստիճանով եփված  բանջարեղենում քայքայվում են կարևոր ու մարդու համար օգտակար ֆերմենտները։ Բայց իրականում, եփվելու ընթացքում մանրաթելերը այնքան են փափկում ու «թել-թել լինում», որ օրգանիզմին ավելի հեշտ է դառնում այն մարսել, և հետևաբար, ներսում առկա օգտակար նյութերն ավելի հեշտ ու արագ են հասնում օրգանիզմին։ Այնպես որ՝ ոչ, բանաջարեղենի տեսականու ճնշող մեծամասնությունը եփվելիս միայն շահում է։

Похожее изображение

Միֆ 3. Ընդեղենը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն

Ընդեղենում, ինչ խոսք, տարատեսակ ճարպերը շատ են, բայց դրանք բարի ու օգտակար ճարպեր են, առանց որոնց մեր օրգանիզմը ուղղակի աշխատել չէր կարողանա։  Հետազոտությունները փաստում են, որ սնունդի մեջ հաճախ ընդեղեն կիրառելով մարդիկ շատ ավելի արագ են հագենում։ Բացի դրանից, ընդեղենում առկա սպիտակուցը մարսելու համար ավելի երկար ժամանակ է հարկավոր,  այնպես որ տարատեսակ ընկույզներն իսկապես կարող են ձեզ օգնել նիհարել։ Իզուր չէ, որ սննդաբանները հաճախ են խորհուրդ տալիս  ուշ ժամի քաղց գալու ժամանակ մի քանի հատիկ ընկույզ ուտել՝ դեպի սառնարանը վազելու փոխարեն։ Որովհետև այն և՛ կկշտացնի, և՛ չի  գիրացնի։ Չմոռանաք, իհարկե, որ ընկուզեղենը պետք է չափավոր ուտել, այլապես գուցե ալերգիկ ռեակցիա ունենաք։

Картинки по запросу скрат гиф

Միֆ 4. Օգտակար սնունդը համեղ չի լինում

Սուտ է։ Վկա՝ մեր  ռեստորանների մեծ  թիվը, որն առաջարկում է ոչ միայն առողջ, այլև համեղ սնունդ։ Առողջ սնունդի մեջ ևս օգտագործվում են տարատեսակ համեմունքներ ու ձեթեր, որոնք  և՛ ուտեստին նուրբ համ են տալիս, և՛ չեն վնասում առողջությանը։  Ուղղակի սովորաբար մարդիկ առողջ սնվել սկսելու սկզբնական փուլում դեռ լավ չեն կողմնորոշվում ինչը ոնց եփել, դրա համար էլ  հիմնականում պատրաստում են դարակազմիկ «գրեչկան» ՝ սովորական ջրում եփած կրծքամսի հետ։ Բայց այսօր աշխարհը հազարավոր բաղադրատոմսեր է առաջարկում առողջ սնվել ցանկացողներին, և այդ ուտեստների համը ոչնչով չի զիջում մյուսներին։

dog broccoli GIF

Իհարկե,  կարելի է ուտել բացարձակ ամեն ինչ, ուղղակի՝ չափի մեջ։ Այնպես որ, անուշ արեք ձեր սիրելի ուտելիքները՝ նաև պատվիրելով առաքումը մեզնից, եղեք կուշտ ու երջանիկ։ Իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով