Գյումրու համն ու հոտը

Բարի օր, ապ ջան, ի՞նչխ եք։ Նկատե՞լ եք, Հայաստանի ամեն մարզ, անգամ առանձին-առանձին՝ գյուղ ու քաղաք իր համուհոտն ունի։ Menu.am-ի բլոգով որոշել ենք այս տարի «տեքստային ճանապարհորդություն» կազմակերպել Հայաստանով մեկ ու պարբերաբար պատմել ձեզ այս ու այն մարզի, գյուղ ու քաղաքի համեղ ուտեստներից։ Դրանցից շատերի մասին երբեմն տեղյակ չենք լինում, հաճախ էլ՝ ինչ-որ տեղ գնալիս ուղղակի չենք կողմնորոշվում՝ ինչ «կոլորիտային սնունդ» փորձենք։

Ինչպես նկատեցիք, սկսում ենք շատ սիրելի Գյումրիից։ Այս հրաշալի քաղաքը երգից ու վերքից բացի ունի համեղագույն խոհանոց՝ այնտեղ բնակվող մարդկանց պես յուրօրինակ, «սուր», ու պայծառ համային անցումներով։

Картинки по запросу гюмри

Դե, ինչպես Երևանում, Գյումրիում էլ գաստրոտուրիզմը սկսում է միջանկյալ սուրճով։ Մինչ բուն ուտեստն առաջարկում ենք որպես սկիզբ սուրճի հետ փորձել յաղլին։ Յաղլին  յուղով պատրաստված խմորաթերթիկների «համախումբ» է, որի վրա շաքարի փոշի են ցանում։ Հնչում է շատ պարզ, բայց ինչպես ամեն պարզ ու հանճարեղ բան՝ համեղ ու հիշվող է։ Թեթև ուտեստ է, եթե շատ քաղցած չեք, քաղցր ընկերակից եք ուզում սուրճի հետ, կամ ուղղակի՝ ուզում եք թարմանալ։

Похожее изображение

Գյումրեցիները ծանր ուտեստներ սիրող ժողովուրդ են։ Չնայած, սա առհասարակ բոլոր հայերիս է բնորոշ։ Սիրում ենք յուղոտ, մսոտ ուտեստներ, հացը շատ, խմիչքը՝ հետը։ Կարճ ասած՝ իսկական ճաշի կամ ընթրիքի սեղանը պիտի խնջույքի սեղան հիշեցնի։ Իսկ գյումրեցիներն էլ շատ սիրում են քեֆ անել, այնպես որ ուտեստներն էլ ընտրում են այնպես, որ և՛ առօրյայում հարմար լինի պատրաստել, և՛ «տոնական էֆեկտ» տա։

Չես կարող գնալ Գյումրի ու չանախ չուտել։ Չէ, անհնար է։ Ամառ-ձմեռ, օրվա ցանկացած ժամի չանախը պարտադիր կերակրատեսակ է։ Այս ուտեստը պատրաստում են կովի պոչից կամ մսից, համեմում բանջարեղենով ու կանաչեղենում, եփում այնքան, որ ուղղակի հալվի բերանիդ մեջ։ Արագ հագեցնող, համեղ ու հետաքրքիր ուտեստ, շատ խորհուրդ ենք տալիս։

Մսային ու ֆիրմային մյուստ ուտեստը  քյալլան է։ Անունն ինքնին հուշում է՝ կենդանու գլխից են պատրաստում, շատ երկար եփում, հետո գլո

Похожее изображение

ւխը մասերի բաժանում ու վայելում։ Կարդալով թվում է, թե սարսափ ֆիլմ ենք պատմում, բայց հավատացեք, քյալլա սիրողներն ասում են, որ  տավարի գլխամսի համը բացարձակ այլ է,  պետք է ուղղակի ճիշտ ընկերակից գտնել՝  լավ օղի, բանջարեղեն, թթու։ Սովորաբար քյալլան ուտում են առավոտյան, քանի որ ծանրամարս ուտեստ է, բայց սա էլ դոգմա չէ։ Քեֆներդ տա՝ ցանկացած ժամի էլ համտեսեք, միայն թե նախապատրաստական երկար աշխատանք կա, պետք է գլուխը մանրամասն մշակել, ճիշտ ձևով եփել և այլն։

Պանրխաշ։ Մա՜մա միա։ Թել պանիր, լավաշ, սոխառած, յուղ, ջուր։ Մի ընտիր-ընտիր ուտելիք, որից կշտանալ չկա։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լինի, որ համային բոլոր երանգները լավ վայելեք։ Գյումրեցիներն անգամ հասարակ հացուպանիրն են այսքան օրիգինալ կերպով մատուցում, փաստորեն։ Եթե լուրջ,  իսկապես գրավող կերակուր է։ Համոզված ենք, որ Գյումրիում այս ուտեստը փորձելուց հետո երբ վերադառնաք, տանը հաճախ եք պատրաստելու։

Похожее изображение

Գյումրվա համեղ ուտեստների մասին որքան էլ գրենք՝ քիչ է։ Տեսակ-տեսակ աղցաններ ունեն, համեղ ձկնեղեն և այլն։  Բայց հիմնական ամենակոլորիտային ուտեստները վերում թվարկածներն են։ Այնպես որ, գնացեք Գյումրի, շրջեք գեղեցիկ քաղաքով, շփվեք ջերմ մարդկանց հետ ու վստահ եղեք․ ձեզ հաստա՛տ քաղցած չեն թողնի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով