Ամփոփելով տարին Menu.am-ի հետ

Եվս մեկ տարի է գումարվում մեր ընկերությանը, բարեկամությանը, համագործակցությանն ու անցած ճանապարհին։ Եվ այս տարին էլ ամփոփելով, ասում ենք՝ շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ և գնալով ամրապնդվում է մեր բարեկամությունը։ Տոնական սեղանների շուրջ կենացներ ու բարեմաղթանքներ շատ կհնչեն, մենք օր առաջ ենք ուզում շնորհավորել ձեզ, menu.am-ի սիրելի հաճախորդներ, մեր բլոգի սիրելի ընթերցողներ, շնորհավոր տարվա ամենասիրուն տոները։ Ամանորին ամեն նորը թող միայն բարիք բերի ու լիությամբ լցնի ձեր սրտերն ու տները։

Картинки по запросу "новогоднее настроени гиф""

Մաղթում ենք, որ միշտ աղուհացով մնաք, աշխատանք, աշխատանքով քրտնելու, դե նկատի ունեմ վաստակելու հնարավորություն ունենաք։ Ժողովուրդն ասում է՝ հացի մեջ աղ ունենաս, այսինք՝ գնահատված լինեք, սա ևս կարևոր է։

Քանի աղի թեման է,  շարունակենք․ ձեր կյանքում թող ամեն  ինչի աղը տեղը լինի, համով լինի, տեղին լինի։ Թե ձեր կյանքում մի թթու բան  լինի, թող լինի մարինադի տեսքով, ոչ մի առիթով դուք էլ չթթվեք ու նույնն էլ ձեր հյուրերին եմ մաղթում, որովհետև լավ ու տոնական տրամադրությունը հո թթու թան չի, ամեն մարդու բան չի, բայց Menu.am-ի մեծ ընտանիքում հո գիտենք, թե ինչպես ենք միմյանց վարակում լավ տրամադրությամբ։

Facial GIF

Ձեր կյանքին քաղցրություն ենք մաղթում՝ ճիշտ-ճիշտ մեր առաքած քաղցրեղենների պես, առանց շաքարի ավելցուկի, դե գիտեք, ամենալավ բանի ավելցուկն անգամ համը հանում է, այնպես որ թույլից չափավոր քաղցր եղեք ու ձեր ապրելիք օրերի մեջ միշտ անպակաս պահեք մեղրի ու մի կտոր մուրազ շոկոլադի քաղցրությունը, սիրելի, հարազատ ու թանկ  մարդկանց հետ միասին։

Թե ձեր կյանքում խառն իրավիճակներ լինեն, թող դրանք միայն մե՜ծ ափսեներով աղցանամանում լինեն, երբ խառնեք ու խառնեք և անգամ կծվի համադրությունը ձեր օգտին կլինի։ Այո, այո, կծու ու չար  լեզուներից հեռու կացեք, բայց չիլի պղպեղի թնդություն պահեք ձեռքի տակ՝ իմունիտետն ամրացրեք ու պնդացեք ավելի Նոր տարում։ Վինեգրետային իրավիճակներն էլ թող միայն այս շարքից լինեն, «Մայրաքաղաքայինն» էլ միշտ թարմ լինի։

Ու թե մի բան պիտի վառվի Ձեր կյանքում, թող միայն  սիրո կրակը լինի, չնայած խորովածինն էլ չի խանգարի, մնում է, որ սիրո պես մարմանդ պահեք ու համաչափ խորովեք, չէ, սիրեցյալին չէ, նրան հանգիստ թողեք, թողեք իր բնական․․․ սիրով եփվի։

Խոզուկի տարին ենք ճանապարհում, հուսով եմ, որ տարվա ձեր բաժին Խոզուկն իրեն լավ  է պահել ու խնամքով տարին հաճելի անակնկալներով փոխանցել է Առնետին։ «Կռիսներից» հեռու մնացեք, բայց Առնետի հետ բարեկամացեք։

ratatouille eating GIF

20-20․ եկող տարվա թիվն է․ իհարկե տարեմուտին դուք կարող եք 50-50-ով շնորհավորել միմյանց, բայց հիշեք ժամանակին կանգ առնելու մասին։ Իսկ քսանները թող ձեր կյանքում թող 5-ի հասնեն, սիրով, երջանկությամբ ու ներդաշնակությամբ։

Դե իսկ մենք էլ հաջորդ տարի ևս կլինենք ձեր կողքին՝ առաքելով սեր, ուրախություն ու տարատեսակ համեղ ուտեստներ։ Կարևորը՝ միշտ ուրախ առիթներով հանդիպենք ու միայն շատ ուրախ առիթներին պակասեցնենք ձեր հոգսերը՝ լավագույն ռեստորաններից ու խանութներից  ուտեստներ ու իրեր առաքելով։ Հաջորդ տարի խոստանում ենք էլ ավելի ակտիվ ու սիրով աշխատել, բլոգում էլ միասին  շատ ավելի հետաքրքիր մարդկանց ու ուտեստներ բացահայտել։

Մինչ նոր տեսություն։ Կրկին ու կրկին  շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Սիրով՝ Menu.am-ի ֆուդբլոգի թիմ։

Jennifer Lawrence Kiss GIF by BAFTA

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով