Ամանորյա սեղան պատվիրե՞լ եք

Հետհաշվարկն արդեն տարվա վերջին շաբաթվան է հասել ու սկսվել է միայն մեզ՝ հայերիս բնորոշ պատրաստությունների շրջանը։ Իհարկե, Նոր տարուն բոլոր երկրներն ու ժողովուրդներն են պատրաստվում և հիմնականում ճոխ ու առատ, սակայն ամեն մեկն իրեն բնորոշ «օրակարգով ու մենյուով»։ Հայկական ամանորյա սեղանին գրեթե պարտադիր համարվող մթերքների և ուտեստների ցանկից քչերն են շեղվում։ Սուպերմարկետներում, շուկաներում գնալով ստվարանում են հերթերը։ Բաժին առ բաժին պարզենք, թե հայերս հատկապես ինչ ենք  նախընտրում տեսնել ու համտեսել Նոր տարվա տոնին՝ հատկապես, որ Menu.am-ում հայկական ուտեստների թեմատիկ շաբաթ ենք հայտարարել։ Քանի որ պատրաստման ընթացքը առնվազն մեկ շաբաթ է տևում, գնումների ծավալները մեծանում են ըստ այդմ և ըստ բարեկամություն-հարազատություն-ընկերություն-շրջապատ հիերարխիայի։

Картинки по запросу "shopping gif""

Սկսենք մսեղենից․ խոզի բուդ՝ այո, սա ճնշող մեծամասնության բացարձակ ընտրությունն է, այն ոմանք կարող են փոխարինել հորթի փափկամսի լցոնած՝ եվրոպական  տարբերակներով։ Սակայն թիվ մեկ բուդը, որ գրեթե նույն բաղադրատոմսով է պատրաստվում, յուրաքանչյուրի օջախում  հրամցվում է հյուրերին որպես եզակի ու անկրկնելի համեղություն։

Խոզի միսը մեզ նաև խորովածի համար է պետք Ամանորի գիշերը։ Բա տոլմա՞ն․ հաստատ տոնական գիշերը հերթ չի հասնի հայկական այս մի սիրելի ուտելիքին, բայց այն անպայման կա և սպասում է իր աստեղային ժամին։

Բլինչիկն ի՞նչ եղավ․ սեղանի շուրջ այս պահին սպասողներ միշտ կան և ոչ իզուր․ լավն են համեղ են ամեն մի տան պատրաստվող մսով նրբաբլիթները։

Картинки по запросу "свинья убегает гиф""

Քանի մսի բաժնում ենք, չմոռանանք «Մայրաքաղաքայինի» և մյուս աղցանների համար պահանջվող մսի մասին։ Մենք մսակեր ազգ ենք և չենք վարանում մայրաքաղաքայինից հետո «ներս» հրավիրել նաև հավով-պոպոքով և այլ կալորիական աղցաններ՝ կշեռքի ու սեփական  խղճի աչքից հեռու։ Էլ չասեմ, որ մեզ շատ սիրելի՝ հարևան վրացական  խոհանոցն էլ ենք ակտիվորեն  ներգրավում մեր տոնական սեղաններին՝ սացիվի, խաչապուրիներ, խինկալի և այլն։

Ոմանք էլ, չգիտեմ ինչ հնարքով, հասցնում են ձուկ ու ծովամթերք էլ տեղավորել սեփական ստամոքսում։ Ինչևէ, զսպավածության կոչով հանդերձ, անցնենք մսամթերքի բաժնով․ սուջուխ, բաստուրմա, երշիկեղեն, ապուխտներ։ Գուցե բա՞վ է։ Հայերս պանրակեր ենք, առնետի տարում էլ հաստատ ավանդական չանախ-լոռիին ավելացնելու բան  կունենանք։ Մի առանձին պատմություն է ընդեղենը․ ընկուզեղեն, պնդուկ, նուշ, պիստակ, արևածաղկի, դդումի սերմեր։ Տոնական սեղանի շուրջ դրանք նաև համով զրույցներն են զարդարում։

Աղանդերային ընտրությունն էլ մեծագույն զգուշավորության տեղ ունի, թե չէ կարելի է բազմազանությամբ գայթակղվել ու տոներից հետո բավականին «ծանրակշիռ» կարգավիճակով սկսել նոր աշխատանքային տարին։ Բացի այն, որ համեղագույն բաղադրատոմսեր ունի ամեն մի տանտիկին, խանութներում էլ մեծ ընտրություն կա խմորեղենի, էլ չասեմ շոկոլադների ու մյուս կոնֆետների մասին։

Картинки по запросу "толстяк гифки""

Մրգերից մեր տոնական սեղանին տեղական ու ցիտրուսային բարիքներն են, որոնք աչք են շոյում և սպասում իրենց աստղային ժամին։ Իսկ այն երբեք չի ուշանում և հատկապես երեխաների ու երիտասարդների համար սեղանից օգտվելու ամենաօպտիմալ տարբերակն է, երբ հյուր են  գնում և բազմաթիվ ձյաձյա-ծյոծյաներն իրենց պարտքն են համարում մի կտոր ուտելիք էլ հրամցնել անուշ բալիկին, խորովածից մինչ փախլավա։

Фото обои ветки, стол, праздник, новый год, еда, рождество, ель, лапы, тарелка, фрукты, хвоя, запах, застолье, размыто, …

Մենք  խոսեցինք  հայկական տոնական սեղանի մասին, բայց միանշանակ  մեր Ամանորը միայն առատ սեղաններն ու ուտել- խմելը չեն։ Հայկական Նոր տարին ամենասիրելի ընտանեկան  տոնն է և յուրաքանչյուր ընտանիքում այն վերածվում է յուրահատուկ տոնախմբության։ Տան անդամները միմյանց ու հարազատ-մտերիմ մարդկանց նվերներ են տալիս, անակնկալներ մատուցում, իսկ սեղանի շուրջ էլ ուրախ պատմություններ են  հնչում, տարվա ամփոփիչ «հաշվետվություններ»։ Դե իսկ գլխավոր կենացը միշտ ուժի մեջ է՝ ողջ-առողջ, անփորձանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով