Պոպոք, պնդուկ, մանդարին, մեկ էլ՝ կիսաֆաբրիկատ

Հետհաշվարկն արդեն սկսված է, տրված է ամանորյա պատրաստությունների մեկնարկը։ Պետք է տան ավանդական «գեներալնի ուբոռկան» հասցնել, օջախը զարդարել, հարազատ-մտերիմ-ընկերներին նվերներ գնել, ընթացիկ գործերն ավարտել և այսպես շարունակ։ Սակայն մեզ համար գիտեք ինչ տեղ ունի տոնական սեղանը․ դրա համար հայ տանտիկիններն այս ամենին զուգահեռ, ավելի ճիշտ այս ամենը զուգահեռ անում են տոնական սեղանին պատրաստվելիս։ Իսկ դրա համար նախ պաշարներ են կուտակվում, սկսվում է նաև կիսաֆաբրիկատների պատրաստման տնարար փուլը։

Картинки по запросу "уборка гиф""

Տնային տնտեսուհիները նախ մի լավ գույքագրում են անցկացնում սառցարանում, հասկանալու համար, թե ինչ ու ինչքան կօգտագործեն տոներին, ապա անցնում տեղ ազատելու փուլին, որ կարողանան տեղավորել սեփական արտադրության  կիսաֆաբրիկատները։ Տարատեսակ քյուֆթաներ, կոտլետներ, պելմենի ու խինկալի են պատրաստում  ու ի պահ հանձնում սառցարանին։ Մի այլ սերիա է շերտավոր խմորի պատրաստումը, որ հետո արդեն հմուտ տանտիրուհու ձեռքի տակ հրաշալի փոխակերպումներ կունենա։ Ծանոթ վիճակ է չէ՞ խոհանոցի օկուպացիան այս օրերին, երբ ալյուրի բլուրներ են, մի տեղ կարագն է տաքից նվաղում, մի ուրիշ տեղ ձվերն են ծփում, մի  խոսքով, հանդես երգի ու պարի, եթե  նյարդերից ամուր եք։

Դե իսկ աշխատող կանանց համար չասեմ, թե ինչպես են հաջողում հարիչի ու լվացքի մեքենայի գործառույթները չխառնել գժական վազքի մեջ, հարթուկի փոխարեն սառնարան  չանջատել, գազօջախի մոտ գազ տալ բլինչիկի շերտեր կերտելիս։

Картинки по запросу "женщина на кухне гифка""

Ուղիղ այն պահին, երբ մի գավաթ սուրճի շուրջ դադար կտաք ձեր այս տեսլականին, մենք շնորհքով կներխուժենք ձեր կյանք՝ հիշեցնելու, որ կանք ու ձեր կողքին ենք և առանց մեծ ծախսերի, սակայն ժամանակի մեծ խնայողությամբ կօգնենք ձեզ խոհանոցում Մոխրոտիկի փոխարեն թագուհի լինել, կամ, լավ՝ գոնե արքայադուստր։

Menu.am-ը, պատրաստի սննդից բացի, հիշեցնենք, շատ այլ առաքումներ էլ ունի և այս օրերին հարկ է հիշեցնել հատկապես կիսաֆաբրիկատների մասին։ Ճիշտ կլինի դրանց պատվերը չթողնել վերջին օրերին և քիչ-քիչ, օրինակ, շերտավոր խմորի պաշարներ կուտակել։ Կարող եք նույնիսկ միանգամից թխվածքների կիսաֆաբրիկատները պատվիրել՝ գաթաներ, շերտավոր խմորից այլ քաղցրավենիք ու ուտեստներ։ Կոտլետների տեսականին էլ հարուստ է մեր ռեստորաններում՝ Կիևյան, ավանդական՝ հավ ու տավարի մսից, սնկով, ընկուզով և այլն։ Բա տնական ֆրիի հետ մատուցվող լանգետները, դրանց գայթակղությանն ու ներկայությանն էլ դիմանալու չի։

Քյուֆթաներից հատկապես իշլին նոր տարվա սեղանին հարգի է նաև հարմարավետության համար, եթե ձեռքի տակ ունեք, արագ եփվում է ու մատուցվում  տնեցիներին ու հյուրերին։

Էլ ինչ Նոր տարի առանց տոլմայի, դե իհարկե և՛ պասուց, և՛ սովորական։ Երկուսն էլ դժվար  պատրաստվող, հեշտ ոչնչացվողներից են, այնպես որ ճիշտն  իսկապես մասնագետների ծառայությանը դիմելն է, որպեսզի ազատվեք աշխատատար գործերից։

Похожее изображение

Պասուց տոլմայի դեպքում կարող եք հանգիստ պատվիրել ձեզ հարմար թվով, ըստ տնեցիների ախորժակի ու հյուրերի կանխատեսումների։ Թփով տոլման էլ սիրուն, կարգով-շարքով կհասնի ձեզ ու ձեզ կմնա միայն եփելն ու մատուցելը։ Իհարկե, հանգիստ կարող եք համեմել՝ սաղ գիշեր չեմ քնել, սարքել եմ՝ Մուրադի հայացքին արժանանալու արտահայտությունը։

Էլ ինչ մնաց, շատ բան, որ միայն մեր ավանդական մենյուում  չեն, այլև դրսից ենք ներմուծել, այլոց համեղ խոհանոցներից։ Վրացականներից՝ խաչապուրիների կիսաֆաբրիկատները միշտ են ձեռքի տակ  հարմար,արևելյան, եվրոպականներից էլ կան արդեն սիրված շատ ուտեստներ, որոնց կիսաֆաբրիկատները ուղղակի փրկություն են ձեռքի տակ։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան  անձնական ժամանակ եք ազատում և տեղ՝ խոհանոցում։ Երբ արդեն պատվերիներն արված են, հանգիստ կարող եք ընկերուհիների կամ տնեցիների հետ մոլ-արշավի դուրս գալ, մի կուշտ պտտվել, գնումներ անել, հասցնել երազած ֆիլմ ու ներկայացումն էլ նայել։

Մի խոսքով, հիշենք, որ Ամանորը վայելք է և ոչ տանջանք։ Եվ թե ինչպիսին  կլինի այն իրականում  յուրաքանչյուրի համար,  հենց անձամբ իր՝ նորին մեծություն յուրաքանչյուրի գործն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով