Ամանորի ասիական երանգները

Աշխարհում ամենասիրելի և ամենատարածված տոնը Նոր տարին է, երևի թե յուրաքանչյուրի ծննդյան օրվանից հետո, կամ անգամ՝ հավասար։ Ամեն ազգ ու երկիր այն տոնում է յուրովի, բայց համընդհանուր ուրախությունն ու տոնական առատ սեղանները բնորոշ են բոլորին։ Մեր ճամփորդությունը շարունակվում է և այս անգամ որոշել ենք ներկայացնել ասիական Նոր տարին՝ Menu.am-ի ասիական շաբաթվան ընդառաջ, չէ՞որ մենք մի քիչ եվրոպացի, մի քիչ էլ ասիացի ենք։

Как создать новогоднее настроение: Купите и украсьте ёлку

Ասիական երկրներում սովորույթներն ու բարքերը տարբեր են, նույնը՝ Ամանորի հետ կապված և այն աստիճան, որ անգամ տոնի տարբեր օրեր և անգամ  տարվա եղանակներ ունեն։ Ասիական երկրներում շատ հետաքրքիր ազգային ավանդույթներ կան և արժե դրանց ծանոթանալ Ամանորի շեմին, գուցե նոր ճամփորդության մտահղացում ծնվի։

Ի դեպ, հայաստանյան սիրված տուրիստական ուղղություններից մեկն էլ Շրի-Լանկան է, որ հետաքրքիր է տարվա բոլոր եղանակներին։ իսկ եթե սիրտներդ այդ երկրի Նոր տարի է ուզում, ուրեմն պետք է ապրիլին լինեք այնտեղ։ Այս երկրի ամանորյա զվարճությունները սկսվում են ապրիլի 13-14-ը և կոչվում՝ Ավուրուդու։ Այդ  օրերին տոնի գլխավոր ծիսակարգը կապված է չար ոգիներին քշելու հետ և դրանով զբաղվում  է կղզու յուրաքանչյուր բնակիչ։ Դևերին, չարքերին քշում են թմբուկ զարկելով, աղմուկ-աղաղակով, ուրախ երգուպարով։ Փողոցներում գունեղ ներկայացումներ են բեմադրվում, հետաքրքիր միջոցառումներ անցկացվում։ Շրիլանկացիներն ու իրենց հյուրերը շատ են սիրում փղերի վազքի մրցույթը։ Սա իսկապես, էկզոտիկ տեսարան է։ Որպեսզի չարից ազատվելն ավելի համոզիչ լինի, մարդիկ նաև դրանից հետո իրենց տներն են օծում։ Իսկ տոնական  սեղանին միայն քաղցրավենիք է, իսկ ուտելիք դնելու դեպքում այն ևս քաղցրով պետք է լինի, այդպես նույնիսկ միսն են մատուցում ինչ-որ քաղցր սոուսով։

Картинки по запросу "новый год в шри ланке""

Մյանմայում ևս ապրիլի կեսին է Նոր տարին, տոնը 5 օր է տևում, սկսվում է ջրի փառատոնից՝ Տինջիանից։ Սա հիշեցնում է մեր Վարդավառը․ մարդիկ փողոց են դուրս գալիս,  միմյանց մի կարգին ջրում, երիտասարդները մի ուրիշ խանդավառությամբ ջանում են, որ ջրից չոր մարդ դուրս չգա։ Ըստ ավանդության, միմյանց ջրելով,  մարդիկ իրար մաղթում են երջանկություն ու բարգավաճում ամբողջ տարվա  ընթացքում։

Մյանմայում տոնածառի դերակատարը արմավենին է, որի ճյուղերին քաղցրավենիք են կախում։ Երկրի ժողովուրդներից մեկը՝ Կայա ցեղը, այնքան մեծ պատասխանատվությամբ է նշում տոնը, որ այն չի վստահում կանանց և անգամ մոտ չի թողնում։

Картинки по запросу "новый год в мьянме""

Բալին էլ հայաստանցիների  արտագնա ակտիվացող զբոսաշրջային ուղղություններից է, որտեղ Նոր տարին մարտին է տոնվում, տևում է 5 օր, մեկնարկն էլ  երկնքից, ավելի կոնկրետ՝ լուսնից ու լուսնային օրացույցից  է կախված։ Այս տոնը մի քիչ մեր ընտրություններին է նման, որովհետև «լռության» օր էլ ունի, որը, սակայն, Բալիում ավելի «թունդ» է, լռում են ոչ միայն քաղաքական թեմաներով, այլև՝  ընդհանրապես, փողոցներում, դրսում էլ մարդ չի լինում։ Բոլորը նստում են տանը, որ չերևան չար ոգիների աչքին, հետո մաքրվելու ծիսակարգ են կատարում․ փողոց են  հանում չարքերի գունավոր խրտվիլակներ, տոնախմբություն անցկացնում, վերջում էլ վառում դրանք։

Վիետնամի Ամանորն էլ է լուսնային օրացույցով գալիս, հունվարին կամ փետրվարին։ Այնտեղ ևս սիրված համաժողովրդական տոն է, կոչվում է Տետ Նգուեն, նշվում է 4 օր։ Տոնի պատվին տները զարդարում են մանդարինի ու ծիրանի ծառերի ճյուղերով, փողոցներով հանդիսավոր երթեր են անցկացվում, տոնն անցնում է ուրախ-զվարթ։

Գիշերը փողոցներում խարույկներ են վառում, հավաքվում շուրջն ու միմյանց հյուրասիրում տարբեր համեղ ուտեստներով, երեխաներին փող տալիս։ Տղամարդիկ, ըստ ավանդույթի, սև հագուստ են կրում տոնին, կանայք դեղին ու կարմիր են հագնում։

terraoko-2014-01-27-02-2

Թայերն էլ Նոր տարին Սոնգկրան են կոչում, տոնում ապրիլի 13-19-ը, անպայման ջրոցի խաղում։ Այստեղ հենց այդ շրջանում է ավարտվում տարվա շոգ շրջանն ու սկսվում են առատ անձրևները, որոնք տևում են մինչև հոկտեմբերի կեսերը։

Ջրով թրջվելով, թայերը կարծես մաքրվում են ու կյանքի նոր փուլ  մտնում հոգով ու մարմնով մաքուր։  Ի դեպ, ջրով օծում են նաև Բուդդայի  արձանիկները, հետո արդեն վարդի ու յասամանի թերթիկներ շաղ տալիս։

Ահա այսպիսի գունագեղ Ամանոր՝ Ասիայում,  հետաքրքիր ու բազմազան։ Հիշենք, որ եթե դուք ոչ մի տեղ չեք մեկնելու, կարող եք Ձեր ցանկացած երկրի խոհանոցը հասցնել ձեր տուն ու Ամանորը դիմավորել էկզոտիկ սեղանի շուրջ։ Կարևորը տրամադրությունն է,  մնացածը տեխնիկայի գործ է,  ինչպես ասում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով