Ամերիկյան երազանք

Ինչպես և խոստացել էինք, մեր բլոգի ամանորյա շարքում յուրաքանչյուր շաբաթ անդրադառնում ենք տարբեր երկրների տոնական սեղանների ավանդույթներին, փորձում ենք այս կերպ աշխարհը տեսնել ու ձեզ էլ ցույց տալ։ Եվ այդպես «հայտնաբերեցինք» Ամերիկան, հեռավոր մայրցամաքի մի երկիր, որ շատ հայերի համար երկրորդ հայրենիք է դարձել, ոմանց  համար էլ՝ երազ-մուրազի երկիր։

Картинки по запросу "tramp gif""

Եվ ուրեմն, ինչպե՞ս են ԱՄՆ-ում դիմավորում Սուրբ Ծնունդն ու Նոր տարին։ Տարածված կարծիք կա, թե այս երկրում ազգային խոհանոց չկա և այս տեսակետը հօդս է ցնդում հատկապես Սուրբ Ծննդյան ու ամանորյա տոներին, երբ ամերիկացիներն իրենց տներում տնական-տոնական սեղան են գցում։ Շատերի մտքին ամերիկյան  խոհանոց ասելիս ֆաստֆուդն է գալիս, սակայն իրականում ինչքան բազմազգ ու բազմազան է այս երկիրն, այնքան լայն են ու խորը մշակութային շերտերն ու ավանդույթները, որոնց մի մասն էլ տոնական սեղաններին  է առնչվում։

Ամերիկյան բազմազանությունը գալիս է ներգաղթյալների հոծ բանակից, որոնք երազանքի երկիր են  հասել  բոլոր մայրացամաքներից և գործնականում բոլոր երկրներից ամեն մեկն իր հետ ազգային մի ճյուղ ու գույն է բերել ու ստեղծվել է ամերիկյան ներկայիս մշակույթը։ Կրկին վերադառնալով ամերիկյան խոհանոց, արձանագրենք, որ այստեղ զարմանալի համադրությամբ միահյուսվել են հին հնդկացիների բաղադրատոմսերն ու «նոր ամերիկացիների» նախասիրությունները, իսկ դրանք եկել ու գալիս են Եվրոպայից, Աիայից ու Աֆրիկայից։

Image result for native americans feast

Եվ անգամ երկրի նախագահների մակարդակով են պահպանվում միաձուլված ավանդույթները։ Եթե ժամանակակիցների օրոք տոնական սեղանները արդիական միտումներով են, սիրված ու ընդունված ուտելիքների պարտադիր ներկայությունն է ապահովվում, ապա հին ժամանակների սուրբծննդյան սեղանին Հյուսիսային Ամերիկայի ավանդական համերն են եղել պարտադիր։ Օրինակ, առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կալվածքում տոնին մատուցում էին սոխով ապուր, գոգլի-մոգլի, տապակած խոճկոր, հնդկահավ՝ լցոնած շագանակներով, ընդեղեն, յորքշիրյան  պուդինգ, եգիպտացորենի շիլա, նշով նեխուր, քաղցր կարտոֆիլ։ Իսկ աղանդերին՝ ընկուզեղեն, խնձոր ու պաղպաղակ, բալով կարկանդակ։ Իսկ սեղանի ավանդական զարդը եղել ու մնում է համեմված հնդկահավը։

Որպես խավարտ, պարտադիր բանջարեղեն էր մատուցվում։ Ցանկացած, տանտիրուհու ճաշակով ու ընտրությամբ․ խորովված ծնեբեկ՝ պանրով, նշի հետ տապակված կանաչ լոբի, շոգեխաշված սպանախ, կարտոֆիլի պյուրե կամ ձիթայուղով տապակված քաղցր կարտոֆիլ, խաշած բրոկոլի՝ ձիթայուղով։ Սա կարծես թե հակասում է ամերիկացիների սննդակարգի վերաբերյալ մեր պատկերացումներին, քանի որ մենք նրանց համարում ենք անառողջ սննդի մեծ սպառողներ, սակայն,  իրականում,  ամերիկացիները բանջարեղեն  շատ են ուտում և ամենօրյա սննդակարգում անգամ  պարտադիր մեկ-երկու բանջարեղենային ապուր կամ այլ ուտեստ ունեն։

Ի դեպ, ամերիկյան տոնական սեղանների զարդ հնդկահավն էլ ամենադիետիկ միսն է և, գումարած դդումը, որ նոր–նոր ամրապնդվում է մեր խոհանոցում, իսկ ամերիկացիների համար տոնական սեղանի անբաժանելի մասն է։ Այնպես որ միայն Կոկա-կոլայով ու բուրգերներով չդատենք ամերիկացիների մասին․  իրականում առօրյա վազքն է նրանց սննդակարգ «խցկել» ֆաստֆուդը։ Նրանք շատ են աշխատում և սնվում արագ, ոտքի վրա, իսկ տնային պայմաններում արդեն գործում են առողջ խոհանոցի կանոնները, որոնք շատերի համար ընդունելի են նաև դրսում, եթե  ժամանակը ներում է։

Image result for fast food

Երևանյան ռեստորաններում լիարժեք ներկայացված են ամերիկյան խոհանոցի բոլոր  հիմնական «խաղացողները»․ ֆաստֆուդից մինչև հնդկահավ ու դդմապուրներ։ Այնպես որ, կարող եք վայելել նաև երևանյան Ամերիկան՝ մայրաքաղաքի լավագույն ռեստորաններում, կամ էլ մեր օգնությամբ՝ սեփական տանիքի տակ։ Պատվիրեք և արագ ձեզ կհասցնենք մի կտոր Ամերիկա՝ ըստ ճաշակի ու նախասիրության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով