Տոնեք ամանորը Բաբբո Նատալեի հետ

Չենք էլ հասցնի աչքներս թարթել ու հոպ՝ Ամանոր է։ Այդ առթիվ, մինչ տոնակար օրերի սկսվելը, Menu.am-ի թիմով որոշել ենք թեմատիկ շաբաթներ կազմակերպել, որոնց ընթացքում բլոգում կպատմենք շաբաթվա երկրի գաստրոմշակույթից, իսկ մեր թիմի մյուս անդամները կկազակերպեն տոնական ակցիաներ ու մի շարք այլ անակնկալներ։ Այնպես որ, շարունակեք հետևել մեզ ու վայելել  ամենահետաքրքիր ու գունեղ ամիսը։ Իսկ առաջին շաբաթը որոշել ենք սկսել Իտալիայից։

Картинки по запросу babbo natale

Եվրոպական անդրադարձը սկսենք ամանորյա Իտալիայից՝ Բաբբո Նատալեի ողջույնով․ մի զարմացեք, իտալացիների Ձմեռ պապն է, շատ սիրված, մերի պես բարի, հոգատար ու լիքը նվերներով։ Հին քաղաքակրթության կրող երկրում սիրելի տոնը հեթանոսության, սեփական ավանդույթների և փոխառությունների միաձուլում է, որտեղ Սուրբ Ծննդի միջոցառումները սկսվում են երգուպարով, փոքրիկ ներկայացումներով։ Տներում ընդունված է անպայման բուխարի վառել և մի մեծ հաստ  գերանի կտոր դնել, որպեսզի մինչև Նոր տարի ամբողջովին այրվի, որպեսզի տունը մաքրվի չարից ու խժդժությունից։ Տոնական սեղանի սփռոցը կարմիր պիտի լինի և գեղեցիկ սպասքադրված, իսկ պարտադիր ուտելիքներից՝ պասային ձկնեղեն՝ մոտ 10 տեսակի։ Եվ իհարկե՝ սպագետտի՝ ծովամթերքով։ Իսկ աղանդերի  ժամին սեղանին ընդեղեն է հայտնվում և չրեր՝ շոկոլադով։ Քանի դեռ Հռոմի կամ Միլանի տոմս չունենք, ամանորյա սպասումներով բավարարվենք ու Երևանի իտալական  շնչով վայելենք համեղ կերակուրները, որոնք չեն զիջում իրենց հայրենական արտադրանքին։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել այն ուտեստները, որոնք մեծ տարածում ունեն Իտալիայում՝ հատկապես տոնական օրերին, և որոնք կարող եք հեշտությամբ գտնել ու վայելել նաև մեր ռեստորաններում։

Դե, պարզ է, չէ՞, թե  իտալական որ ուտեստներն են ամենաշատը սիրված Երևանում՝ դե իհարկե պիցցան ու սպագետին՝  իրենց բազմաթիվ տեսակներով ու հետաքրքիր համադրություններով։ Սակայն դրանց մեջ էլ ունենք նախընտրելի  տեսակներ։ Պիցցաներից  Իտալիայում ամենասիրվածը նեապոլիտանականն է, որն էլ  հենց աշխարհին է սիրելի դարձրել այս ուտելիքը։ Ինչպես հասկացաք, այն  հենց Նեապոլում են ստեղծել, մոտ 200 տարի առաջ։ Այն սկսզբից շատ համեստ էր՝ ձիթայուղով լոշիկ՝ լոլիկով ու պանրով։ Այսօրվա նեապոլիտանականն իսկական  արվեստի գործ է, հատուկ տեսակի լոլիկ և միայն մի տեսակի մոցառելլա  պանիր են օգտագործում, խմորն էլ  պարտադիր ձեռքով է հունցվում։ Թխվում է փայտի թեժ վառարանում՝900 աստիճանի տակ և ընդամենը 1 րոպե։

Картинки по запросу pizza gif

Սպագետտիների բազմազանությունն անգամ  երևանյան  ռեստորաններում այնքան մեծ է, որ միայն իտալական  խոհանոցի մեծ երկրպագուները գիտեն՝ որտեղ որն է լավագույնը։ Մեծ ընտրությունը մեծ պահանջարկով է պայմանավորված և հենց իտալացիների շնորհիվ է, որ ավանդական վերմիշել-մակարոնի ավանդույթը մեզնում վերաճել է սպագետտիի մշակույթի։ Սպագետտիների թագուհին էլ հայ-իտալական  խոհանոցում Կարբոնարան է։ Այն Իտալիայի ամեն մի տարածաշրջանում ուրույն բաղադրատոմս ունի։ Հռոմում այն թարմ ձվերով է, հատուկ Պեկորինո Ռոմանո պանրով ու խոզի ապխտած մսով։ Ասում են, որ այս բաղադրատոմսը Կարբոնարիների գաղտնի միության հետ է կապված, 19-րդ դարի սկզբից։

Похожее изображение

Իսկ  ինչ կասեք լազանյայի մասին, կա՞ մեկը, որ անտարբեր է այս համեղ ու արագ կշտացնող ուտեստի նկատմամբ։ Համեղ ու սննդարար ուտելիքի հանդեպ հայերի պես իտալացիներն էլ թուլություն ունեն, իսկ լազանյայի մի կտորն արդեն երկուստեք սիրելիներից է։ Այն պաստայի հնագույն բաղադրատոմսերից մեկով է պատրաստվում, և շերտերով ավելանում են աղացած միսը, սոուսն ու պանիրը։ Սա էլ բազմաթիվ տեսակներ ունի, լավագույնը համարվում է Բոլոնիեզեն։ Ոմանց կարծիքով այս լազանիան միջնադարից է եկել, ոմանք էլ Հին Հռոմի ժամանակներին են վերագրում այս հրաշք ուտեստը։ Մի բան  պարզ է ու անվիճելի, լազանյան սիրված է բոլոր ժամանակներում։

Картинки по запросу гарфилд и лазанья гиф

Այսքան սննդարար ուտելիքներից հետո մնում է իտալական աղանդերը, որի հետ հայաստանյան ռեստորաններում ու սրճարաններում առաջինն ասոցացվում է ջելատոն, նույն ինքը՝ պաղպաղակը։ Մի զարմացեք, իտալացիները հաճախ են Ամանորին պաղպաղակ ուտում, և Հայաստանում ևս այս ավանդույթը տարածվել է։ Ի տարբերություն խանութների պաղպաղակների, ջելատոներն ավելի «խիտ» համ ունեն, հետաքրքիր համադրություններով են, որակապես շատ են տարբերվում սովորական պաղպաղակներից։

Իհարկե, պաղպաղակը չեն հայտնաբերել իտալացիները, բայց դարերով  «հղկել» են դրա բաղադրատոմսը, հենց դրա համար էլ իրենց անունն են կապում պաղպաղակի արմատների հետ։ Կոնկրետ իտալական պաղպաղակի պատմությունը հասնում է մինչև Վերածննդի դարաշրջան, և եթե այն ժամանակ պաղպաղակը բավականին կալորիական էր, ապա հիմա  պաղպաղակներ են պատրաստում ինչից ասես, հաճախ դրանք կարող են անգամ դիետիկ լինել։ Մեզ մոտ էլ պաղպաղակների մեծ տեսականի կա, անգամ ձմռանը, կարող եք պատվիրել ու համոզվել։

Картинки по запросу gelato winter

Այսպիսին է «հայկական» Իտալիան, մեծ բազմազանությամբ ու համեղ։ Դուք էլ կիսվեք մեզ հետ, ո՞ր իտալական ուտեստներն եք նախընտրում և ո՞ր ռեստորաններից։ Մենք էլ գնանք պաստա ու պիցցա պատվիրելու, նյութը պատրաստելուց հետո դժվար է դիմանալ գայթակղությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով