Ընտանեկան գնումներ՝ հոգս, թե՞ մեծ հոգս

Ի՞նչ անել․ 19-րդ դարում այս հարցի պատասխանը փորձել է տալ ռուս փիլիսոփա Չեռնիշևսկին, իսկ մեր օրերում մարդն այնքան զբաղմունք ունի, որ դարի հարցն այլևս արդիական չէ։ Ամեն ժամանակաշրջան իր հարցերն  ունի, որոնց պատասխանն այսօր մեզ հարեհաս տալիս է, օրինակ, Գուգլը, որ երբեմն  չի էլ թողնում, որ հարցդ ավարտես։ Դե,  իհարկե, դարի փիլիսոփայությունն էլ իր տեղն ունի։

Սակայն կա մի հարց, որ հատկապես հայ կանանց շատ  է մտահոգում, այն էլ բոլոր ժամանակներում․ ի՞նչ եփել այսօր։ Այս հարցի պատասխանը թաքնված է հակադարձ հարցի տակ․ իսկ ի՞նչ ունեք ձեռքի տակ։ Հենց այս մասին է այսօրվա մեր խոսք ու խորհուրդը։

Image result for mystery box gif

Եվ այսպես, ինչ անել, որ տանը միշտ «ուտելու բան» լինի․ այս վիճակն ապահովելու համար պետք է մթերքի ճիշտ գնումներ կատարել։ Մի կողմ դնենք, թե ընտանեկան «պետպատվերների» ու «պետգնումների» հովանավորն ով է։

Կան մարդիկ, որ նախընտրում են «օրվա՝ առած, օրվա՝ կերած» սկզբունքը, որ միանգամից ասեմ՝ սխալ է։ Ամենաօպտիմալ տարբերակը շաբաթվա կտրվածքով գնումներ կատարելն է։ Իհարկե, մթերքներ կան, որ ամեն օր է պետք գնել, օրինակ՝ հացը և հակառակ, մթերքներ էլ կան, որ երկարաժամկետ են, ասենք,  շաքարավազը, ձավարեղենն ու ընդեղենը, որոնք հաճախ գնում ենք կգ-ներով և դրանք մեզ բավականացնում են առնվազն 1-2 ամիս։

Շաբաթվա համար գնվող մթերքի ցանկում միջին վիճակագրականով պարտադիր են թռչնի կամ տավարի միսը, ցանկալի է՝ ձուկ, կարտոֆիլ և այլ սեզոնային բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք և հատկապես պանիր, հաշվի առնելով, որ ձավարեղեն արդեն ունենք տանը։ Երբ այս մթերքը ձեռքի տակ կա, հեշտ է խոհանոցում ստեղծագործելը և տնեցիներին համեղ կերակրելը։

Երկու և ավելի բանջարեղենից թարմ ու օգտակար աղցան ենք ստանում, երկու և ավելի կարտոֆիլից ու մի քանի կտոր մսից՝ համեղ ապուր և այդպես շարունակ։ Հայկական  խոհանոցային կլասիցիզմը մեզ հիշեցնում է նաև ընտանեկան թթվի տակառիկի մասին, որն աշնանից սկսած, մեր սեղանի զարդն է, գումարած՝ աղցանների։

Իհարկե, եթե օրեր ու անգամ շաբաթներ են լինում, երբ պատրաստելու ժամանակ ու ցանկություն չի լինում, միշտ ձեզ հետ ու ձեր կողքին է Menu.am-ը, որ շատ արագ համեղ ուտելիքներ է առաքում բազմազան ռեստորաններից։ Մանավանդ անակնկալ, բայց ոչ անկոչ  հյուրերի դեպքում այս ծառայությունը մեր տանտիկինների աչքի լույսն է։

Ի դեպ, Menu.am նաև շատ հարմար կիսաֆաբրիկատներ կարող է առաքել, որոնք խոհանոցում ձեր անցկացրած ժամանակը կտրուկ կրճատում են։

Իսկ ի՞նչ չափով գնել շաբաթվա բաժին մթերքը․ ճիշտ պատասխանն է՝ խելամիտ։ Սննդամթերք գնելիս կարևոր է հիշել յուրաքանչյուրի պահպանման ժամկետի մասին։ Կաթնամթերքներից կաթ ու թթվասերն ավելի քիչ, պանիրն ըստ ՝ ճաշակի, մածունն ավելի շատ, միսն այնքան, որ հիմնական մասը տեղավորվի սառցարանում, միրգ-բանջարեղենն էլ ըստ սպառման  պահանջարկի, չնայած լավ կլինի, որ այս խումբն ամենաշատ սպառվողը լինի։

Խոհանոցում պարտադիր՝ աղուհացի հետ ձեթ, քացախ, կանաչեղեն էլ ունեցեք,  և աշխատեք հեռու մնալ երշիկեղենից ու ընդհանրապես վերամշակված սննդից։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հնարավորություններ են ձեր առաջ բացում այս մթերքները մյուսների համադրությամբ։ Ի դեպ, տնային տնտեսագետների հաշվարկով և ոչ բրիտանացի գիտնականների, շաբաթական կտրվածքով գնումները թույլ են տալիս ընտանեկան բյուջեն  համաչափ պլանավորել և ավելի շատ տնտեսել, քան ամենօրյա գնումների ռեժիմով։

Картинки по запросу супермаркет гиф

Ինչ է ստացվում։ Եթե փորձենք ամփոփել եղածը, պարզ է դառնում, որ «խելամիտ» սառնարան ունենալու համար պետք է պահպանել բազմազանությունը՝ չնայած մենք հաճախ ենք միօրինակ սնունդ գնում։ Սրանից բացի՝ գնումներին շաբաթական մեկ օր հատկացնել ու առնել հիմնական-հիմնային մթերքները, որպեսզի, ինչպես ասում են՝ սովը դռանը չչոքի։ Եվ նաև երրորդ կարևոր պայմանը՝ համատեղել պատրաստածը կիսաֆաբրիկատների, պատվիրած սննդի հետ․ դրանք կյանքն անհամեմատ հեշտ են դարձնում, ճաշի կամ ընթրիքի սեղան պատրաստելն էլ կրկնակի, անգամ եռակի արագ է դառնում։

Այս պարզ կանոնները պահպանելով գնումները շատ ավելի արագ ու համակարգված կդառնան, և դուք կկարողանաք հեշտությամբ հաղթահարել  ընտանեկան գնումների դժվարությունը։

Բարի գնումներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով