Օծանելիք կուտե՞ք

Աշխարհում  անկրկնելի ու եզակի շատ բաներ կան,  բնության հրաշալիքներ ու զարմանալիքներ, երևույթներ՝ մարդու կողմից ուսումնասիրված կամ դեռ ոչ, և հենց մարդու հետ կապված․  մատնահետքհերից, գուցե նաև ոտնահետքերից սկսած։ Այդպիսին են նաև բույրերը, անկրկնելի ու «խոսող»։ Հատկապես կանայք գիտեն, թե ինչ լեզվանի են  օծանելիքները,  ինչքան բան են պատմում տեր ու տիրուհիների մասին։ Դրանք բնավորություն, հոգեվիճակ,  ճաշակ, տարիք, նախասիրություն ու սեր են ցուցում, մնում է ճիշտ կարդալ, ճիշտ ըմբռնել ու մարսել։ Ի դեպ, այո, օծանելիքի դեպքում էլ, բառի բուն իմաստով, մարսելու թեմա կա,  մարսելիքը հենց օծանելիքն է։

Չզարմանաք, բայց աշխարհում արդեն ուտելու օծանելիք էլ կա և այն  ճանապարհ է հարթում դեպի մարդկային սիրտ ու ստամոքս։ Հապա մի պատկերացրեք՝ հավաքվում եք ընկեր-ընկերուհիներով և գնում պարֆյում ուտելու, ամեն  մեկն  իր ուզածը։ Ցավոք, բրիտանացի գիտնականները դեռ լռում են, թե օծանելիք ուտելիս հատկապես ինչ է պետք հետը խմել, բայց խորաթափանց մարդկությունը սեփական  փորձով դրա ճարն էլ կգտնի։

Եվ այսպես, ինչ է իրենից ներկայացնում ուտելու օծանելիքը։ Այն հորինել-ստեղծել են կենսաբան Շերեֆ Մանսին՝ Հարվարդից, և պարֆյումեր Լյուսի Ռեյը՝ Ավստրալիայից։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում ահա թե ինչ է ծնվել․ գեղեցիկ հոտավետ ու ներսում էլ խիտ բուրմունքը կրող պատիճներ, որոնք պետք է պարզապես կուլ տալ։ Հայտնվելով մեր ստամոքսում և աստիճանաբար ներծծվելով մարմնում, պատիճները բուրմունքով սնում են ամբողջ օրգանիզմը,  հետո գալիս է ամենահետաքրքիր պահը․ այդ բուրմունքը քրտինքի հետ մաշկի մակերևույթին է հայտնվում և մարդն անուշ բուրում է ոտքից գլուխ։

На изображении может находиться: один или несколько человек и часть тела крупным планом

Բույրակիր նյութերը մարդուն պարուրում են այսպես կոչված արոմատիկ ամպիկի մեջ ու պատկերացրեք՝ ինչ հաճելի ամպիկ է ձեզ ուղեկցում ամբողջ օրն ու ամենուրեք։ Իսկ քրտինքի պահով էլ հասկացաք, չէ՞, որ խոսքը ֆիզիկական ծանր աշխատանքով վաստակած դառը քրտինքի մասին չէ, այլ  օրգանիզմի սովորական մաշկային շնչառության և մեզ համար հաճախ անտեսանելի թեթև քրտնարտադրության։ Առայժմ մի շտապեք ուտելու օծանելիքներ փնտրել խանութներում և անգամ Menu.am մի զանգահարեք, նույնիսկ մենք  չունենք դեռ նման  բան, քանի որ այս բուրարվետ նորամուծությունը դեռ փորձարկումների փուլում է, այ, որ քննություն բռնի, նոր կուլ կտանք, ձեզ էլ բաժին կհանենք առաջին իսկ զանգով։

Մինչ այդ, Menu.am-ը կշարունակի ձեզ առաքել համեղագույն ուրախություններ քաղաքի լավագույն ռեստորաններից, և իհարկե, նաև ձեր սիրելի օծանելիքները։ Այնպես որ, մի քիչ էլ «դասական»  օծանելիքների մասին ձեզ պատմենք, գաղտնիքներ էլ բացենք․

Իսկական օծանելիքը բաղկացած է պարֆյումերային սպիրտից և արոմատիկ յուղերից և հենց դրանց քանակից, համադրությունից  ու բաղադրությունից են կախված օծանելիքի բույրն ու գինը։ Հանրահայտ «Շանել 5»-ն,  օրինակ, ունի 80 արոմատիկ բաղադրիչ, որը բավականին  շատ է համարվում։ Այն նաև ամենաշատ վաճառվողն է։ Աշխարհում  կես րոպեն մեկ «Շանել» օծանելիք է վաճառվում։

Անչափ սիրելի ֆրանսիական օծանելիքներ բույրերը տարածվում են եռաստիճան սկզբունքով՝ սկզբնական նոտան, սրտային նոտան և վերջնականը, որն էլ վայելում ենք օրվա ընթացքում։

Картинки по запросу шанель номер 5

Վարդի յուղը պարֆյումերիայի  ամենաթանկ բաղադրիչներից է․ մեկ կգ-ն արժե 5000 ԱՄՆ դոլար և այս գինն էլ մշտապես աճում է։ Մեկ կգ վարդի յուղը ստացվում է 1 տոննա վարդի թերթիկներից։ Իսկ իրիսի մեկ կգ-ն արժե 40 000 դոլար։ Ամենաթանկ պարֆյում-բաղադրիչը մուսկուս կաբարգին է, կգ-ն արժե 60 000 դոլար։

Բույրերն ամրապնդելու համար ֆիքսատորներ են  կիրառում, լավագույններն են կաղնու մամուռը, մեխակը, մշկընկույզի յուղը։

Картинки по запросу масло розы

Եվ հիշենք, բույրերը մեծ ինֆորմացիայի կրող են, ուժեղ հույզերի, հիշողությունների հետ կապված բույրերը կարող են  հիշվել ամբողջ կյանքում։ Իզուր չէ, որ որոշ բուրմունքների ճանաչման  համար մարդը կարող է մոտ 1000 նեյրոն գործի դնել։ Կանայք այս գործում էլ ուժեղ են, ավելի ուժեղ հոտառություն ունեն։ Եվ վերջում,  հիշեք, որ օծանելիքի բույրն ավելի լավ պահպանում են  չոր մաշկն ու մազերը, այնպես որ լոգանքից անմիջապես հետո մի շտապեք օծվել։ Բարի վայելում։

Картинки по запросу perfume gif

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով