Առաքման հասցե՝ Menu.am

Փոքր ժամանակ մարդ չկար, որ չմտածեր, թե՝ ուսուցիչները հաց չեն ուտում, երբեք չեն սխալվում ու միշտ ամեն  ինչ գիտեն։ Հետո սկսեցինք մտածել, որ օրինակ, տեսնես կոշկակարն ի՞ր կարած կոշիկն է հագնում, կամ հացթուխի համար իր թխածն ամենահամո՞վն է։ Ամեն մասնագիտության համար հարցեր կան թե՛ մեծերի և թե՛ փոքրերի համար և դրանք, զավեշտից բացի, լուրջ պատասխաններ էլ ունեն։

Картинки по запросу gif thinking

Մենք ու մեր ծառայությունն էլ բացառություն չենք, մենք, որ համեղ ուրախություն առաքելու բնույթ ունենք, ինքներս էլ կարիք ունենք դրանց և ասեմ ձեզ, պակաս սպառող չենք։ Մեզ շատ են հարցնում՝ ինքներդ օգտվու՞մ եք ձեր առաքումներից։ Իհարկե, օգտվում ենք և առանց գովեստի, ուղղակի գնահատելով մեր ժամանակն ու քիմքը։

Այո, Menu.am-ի մեծ ընտանիքում բոլորս պարբերաբար սովածանալու հատկություն ունենք, ավելին, ոմանք աչքի են ընկնում մեծ ախորժակով․ մի բան  ընդհանուր է բոլորի համար․ համով ուտել սիրում են  բոլորը։ Դրա համար էլ անգիր գիտենք բոլոր համեղ առաջարկների տեղը։

Պետք է տեսնել, թե ինչ իրավիճակ է տիրում մեր գրասենյակում՝ լանչի ժամին․ Հրապարակ են  մտնում Իսկանդ․․․․ ըըը, իսկական սուշիները, շարքով,  կարգով ու շատ արագ անհետանում մեր ռադարներից։ Ուզենք թե չուզենք, ֆաստֆուդային ուտելիքները մեր ճաշի սեղանից անպակաս են, դե համեղ են, արագ, հագեցնող։ Կարճ զանգերը մեր գործընկերներին շատ արագ մեզ էլ են ապահովում սննդով՝ աշխատանքի դիմաց։

Похожее изображение

Գրասենյակում երբեմն էլ թեմատիկ լանչերի օրեր ենք հայտարարում, ասենք՝ պաստայի, կամ էլ  իսկական տոլմայի ու խորովածի փառատոն անում՝ անխնա տարածելով անուշ բուրմունքը։

Մեր թեմատիկ օրերը հաճախ պայմանավորված են  նաև մեր իսկ կողմից հայտարարվող ակցիաներով․ դե ինչպե՞ս, անտարբեր մնալ քաղաքի ամենալավ պիցցաների, խորովածների ու այլ ուտեստների հանդեպ, երբ դրանք կես գնով են։ Կամ վիտամինային աղցանների, երբ դրանք մեր սեղանին են  հայտնվում համեղագույն խավարտների հետ՝ կարգին զեղչերով։

Похожее изображение

Եվ իհարկե,  հիշում եք, որ մենք վաղուց միայն սննդի առաքիչ չենք, այլ շատ այլ  ծառայությունների․ մեր սիրելի ծառայություններից է նվերների առաքումը, երբ, անմեղ դեմքով նստած համակարգչի առջև՝ աշխատավայրում, կարող ենք  մեր սիրելիներին հաճելի անակնկալներ առաքել՝ ծաղիկ, նվեր-քարտ, օծանելիք, քաղցրավենիք և այդպես  շարունակ։ Իհարկե օգտվում ենք այս հրաշալի հնարավորությունից, եթե մենք չօգտվենք, բա էլ ո՞վ։

Մի խոսքով, այն ամենն,  ինչ ձեզ ենք առաջարկում, ձեզնից առաջ ու ձեզնից շատ մենք  ենք օգտագործում, հայտնի՝ անկոշիկ կոշկակարի պատմությունը մեր մասին չէ, մենք մեր ծառայությունների ակտիվ սպառողն ենք, մեր գինն էլ լավ գիտենք, ինչն էլ ձեզ ենք մաղթում՝թեթև, համեղ ու անհոգ կյանքի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով