Չեք հավատա՝ Menu-ն էլ ինչ է առաքում

Menu.am-ը հայաստանյան շուկա է մտել ու կայացել որպես սնունդ առաքող ընկերություն, և շատերի ընկալմամբ այսօր էլ գործ ունենք մի ընկերության հետ, որ անտեսանելի ցանցով իրեն է կապել բոլոր հայտնի ռեստորանները, որպեսզի հեշտացնի մարդկանց կյանքն ու համեղ ուրախություններ առաքի։ Ռեստորանային աշխարհ դարձած Menu.am-ն  իրականում տեղում չի  դոփում և վաղուց ընդլայնել է իր սահմաններն ու ծառայությունների ցանկը։

Վաղուց արդեն մենք կարողանում ենք իրական կյանքի վերածել վիրտուալ աշխարհը և այդ իսկ պատճառով առաջարկում ենք վիրտուալ, բայց ավելի քան  տեսանելի ճամփորդություն սկսել մեր ընկերության գործնական արահետներով։

Եվ այսպես,  պատկերացրեք, որ դուք մի հսկա, ամենախոշոր առևտրային կենտրոնում եք, բոլոր կողմերից ձեզ գայթակղում, կանչում են լույսերն ու գույները,  համերն ու բույրերը։ Եվ այս ամենի մեջ չխճճվելու համար կրկին հիշեցնենք, որ մեր, համեմատաբար նոր ծառայությունները առանձին «խանութներ» են հսկա առևտրային ցանցում և դուք, ըստ անհրաժեշտության, կարող եք օգտվել յուրաքանչյուրից՝ մեր միջոցով և իհարկե դրանք համադրելով միմյանց հետ, որպեսզի ազատվեք խանութներով վազքարշավի հոգսից ու ժամանակի կորստից։

Խնդրեմ, քայլ անենք․ տարվա բոլոր եղանակներին,  օրվա բոլոր ժամերին առաքում ենք թարմ միրգ-բանջարեղեն, չրեղեն՝ սիրով, որակով ու արագ։ Ձեր ընտրանին շատ արագ կհասնի ձեզ ու ձեր օրը կլցվի վիտամիններով ու օգտակար այլ նյութերով՝ աշնանային բարիքների հետ։

Картинки по запросу овощи и фрукты gif

Պատրաստի սննդի փոխարեն՝ տնական ուտեստների հումքն ու կերակրացանկը  գոնե հայերիս համար մսի շուրջ են ձևավորվում։ Դե իհարկե, առաքում ենք նաև թարմ մսեղեն, կիսաֆաբրիկատներ՝ սեփական խոհանոցում ստեղծագործելու համար։ Ձեր նախընտրած մթերքը նախընտրած առևտրի կետից հասցնում ենք ձեր խոհանոց՝ նվիրելով  ձեզ ազատ ժամանակ։ Բացի մսային ուտեստներից կգտնեք նաև խմորեղենների ու խմորների տեսականի։

Похожее изображение

Նայեք աջ՝ մեծ գայթակղություն են  նվեր-քարտերը՝ լավագույն խանութներից, լավագույն ծառայություններով ու լավագույն գներով, ընտրության մեծ հնարավորությամբ։ Այս դարակներում մեծ անակնկալներ կան նվերներ տալու և ստանալու համար։ Սեր, երևակայություն ու ժպիտ և ամեն ինչ իրականանում է Menu.am-ի հետ։

Երբ տանը մենակ չեք և պատասխանատու եք նաև ձեր իսկ ընտելացրած  չորքոտանի կամ գուցե սողացող, երկոտանի կամ երկթևանի բարեկամների համար, որոնց համար ևս կերերի առաքում ունենք։ Տեսեք ինչ հարմարավետ ծառայություն է, արագ ու  հարուստ տեսականիով։ Ձեր կրտսեր բարեկամները հաստատ կգնահատեն ձեր հոգատարությունը, հատկապես, որ ստիպված չեն լինի ձեզ ուղեկցել սուպերմարկետների մարդաշատ սրահներում։ Չմոռանանք նշել, որ բացի կերերից առաքում ենք նաև կենդանիների խնամքի միջոցներ ու վիտամինային հավելումներ։

Հապա մի  ձախ նայեք,  հիշում եք, չէ, որ մեր հսկա առևտրային ցանցում եք․մանկական սնունդ, հիգիենայի պարագաներ ու անգամ կոնտակտային ոսպնյակներ։

Այս դարակ-խանութը կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր փոքրիկների են խնամում, հյուր են գնում սիրելի մանչուկներին կամ պատրաստվում են նրանց հյուրընկալել։ Մանկական հիգիենայի պարագաները երբեք շատ չեն լինում և կյանքը հեշտանում է, երբ դրանք միշտ ձեռքի տակ են։ Ոսպնյակների տեղն ու դերն էլ տեսնում ենք սեփական աչքերով։

Related image

Այս մի ուղղությամբ էլ ճիշտ եք գնում՝ ընդառաջ հիասքանչ օծանելիքների ու կոսմետիկ միջոցների բուրմունքին։ Ընտրությունը մեծ է,  պատվիրեք նախընտրելի խանութներից մեր վիրտուալ աշխարհում ու մենք  «տաք-տաք» ձեզ կհասցնենք լավագույն տեսականին։

Картинки по запросу девушка красится gif

Դուք ճիշտ նկատեցիք, հեռվից ձեզ աչքով են անում գինու, գարեջրի ու ալկոհոլային այլ խմիչքների խանութները։ Իրականում դրանք բնավ էլ  հեռու չեն և պարզած ձեռքի հեռավորության են։ Մնում է հեռախոսը ձեռքը վերցնել, բազմազանությունից գլխապտույտ չունենալ և արագ կողմնորոշվելով, սիրելի խմիչքները զամբյուղ ուղարկել։

Menu.am-ը վաղուց արդեն ոչ միայն հացիվ ծառայություն է՝ կվկայեն մեր առաքած գրքերն ու տոմսերը։ Շարունակում ենք մեր վիրտուալ ճամփորդությունն ու այն վերածում  իրական արդյունքի՝ կրկին հիշեցնելով, որ միշտ ձեր կողքին ենք և այս մի ծառայությամբ՝ հագեցնելու համար նաև ձեր հոգևոր քաղցը։ Ամենապահանջված գրքերը՝ քաղաքի գրախանութներից, տոմսերը՝ թատրոններից ու կինոթատրոններից։ Թե տվյալ պահին որ տոմսերն ենք առաքում՝ կարող եք տեղեկանալ նաև մեր սոցցանցերի էջերից։

Похожее изображение

Տեսա՞ք ինչ արագ պտտվեցինք մեր զարմանահրաշ  առևտրային կենտրոնում։ Դուք կարիք չունեք հիշելու աջուձախ, վերև-ներքևներում գտնվող խանութները։ Բավական է վստահել ձեր օգնականին՝ Menu.am –ին, մանավանդ որ բջջային նոր հավելվածով ավելի հեշտ ու արագ կարելի է օգտվել մեր հին ու նոր և ապագա ծառայություններից։ Վայելեք մեր առաջարկած ծառայությունները, մենք էլ հոգ կտանենք դրանց արագ ու որակով կատարման մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով