Մենյու՝ նախամարդուց մինչև Menu

Պատկերացնո՞ւմ եք՝ որքան դժվար էր նախկին դարերում ապրող մարդկանց համար։ Քաղցած ժամանակ չունեին գեթ մեկ առաքման ծառայություն, որը կհասցներ փրկել նրանց սարսափազդու քաղցից։ Ավելին, անգամ կարգին ծանոթ չէին  մեզ համար առօրյա դարձած ուտեստներին։ Բայց եկեք ամեն ինչի մասին հերթով խոսենք։

Կյանքի ինչ-որ փուլում շատերիս սկսում է հետաքրքրել․ ի՞նչ էին ուտում նախամարդիկ, ո՞նց է ստացվել, որ մինչև հիմա սովից չեն մահացել, կամ համատարած բոլորով չեն թունավորվել՝ ինչ-որ մի բույսից։ Նախ,  գիտնականները վստահ չեն, որ մեզ ծանոթ պատմական ժամանակագրությունից անդին մարդիկ չեն եղել։ Հնարավոր է, որ  նախամարդկանցից առաջ անգամ եղած լինեն այլ մարդանման տեսակներ, որոնք իսպառ վերացել են, և գուցե պատճառը հենց քաղցը կամ կլիմայական անբարեհաճ պայմաննե՞րն են եղել։ Հիմա դժվար թե կարողանանք պարզել իսկությունը։ Բայց նույն գիտնականներն արդեն հստակ գիտեն, թե  նախորդ դարերում նախամարդիկ ինչ մենյու էին նախընտրում՝ առօրյա, և իհարկե նաև՝ տոն օրերի համար։

Քարանձավներում ապրողների գաստրոնոմիկ «հաճույքների» մասին դեռ դպրոցական տարիքից ենք հիշում․ չէ, մենք քարանձավներից չենք, ուղղակի պատմության դասերն ուշադիր էինք կարդում։ Հիմնականում ուտում էին խոտաբույսեր,  ծառերի արմատներ, զբաղվում էին հավաքչությամբ։ Քիչ ավելի ուշ կանայք սկսեցին զբաղվել տնաքարանձավային գործերով, իսկ տղամարդիկ գնալ որսի։ Միսը եփում էին կրակի վրա, կաշին ու մորթին օգտագործում որպես կահ-կարասի․․․Մի խոսքով, տեղյակ եք, վստահ ենք՝ դուք էլ եք դպրոցական դասերն ուշադիր լսել։ Բայց այս ժամանակահատվածից այն կողմ սննդի մասին այլևս ոչ մի տեղեկություն չենք ստացել, մինչդեռ իրականում սնունդը ևս ունեցել է փուլեր, բաժանվել տարածաշրջանների, ենթարկվել փոփոխությունների, անգամ կարելի է առանձին՝ «Սնունդի պատմություն» դասագիրք ստեղծել՝ այդքան հետաքրքիր ու բազմաբովանդակ է այս թեման։ Նախորդ դարերն ունեին խոհարարական շատ հետաքրքիր  կողմեր, և այսօր մենք կպատմենք դրանց մասին։

Image result for neanderthal cooking

Եկեք մոռանանք քարանձավները, հավաքչությունը, որսը, ու առաջ գնանք։ Օրինակ, եկեք տեղափոխվենք Հին Հռոմ։ Հռոմեացիները ստեղծագործ մոտեցում էին ցուցաբերում ոչ միայն ճարտարապետության, մշակույթի, և մնացած հարցերին, այլ անգամ սնունդ ընդունելիս։ Նրանք սնվում էին օրական չորս անգամ, կեցցեն, միշտ էլ առողջ ապրելակերպի ջատագովն են եղել։ Բայց այստեղ սկսում է ամենահետաքրքիրն ու արտասավորը։ Հին հռոմեացիների ամենասիրելի նախաճաշը հացն էր․․․թաթախված գինու մեջ։ Այո-այո, մեր օրերի «թոսթը» Հին Հռոմում մի փոքր այլ, ու կարծես թե, ավելի ուրախ տեսք ուներ։ Երբեմն գինով թրջված հացին ավելացնում էին նաև թուզ և ձիթապտուղ։ Հռոմեացիները սովորաբար պահում էին հավեր, եղջերավոր անասուններ, այդ իսկ պատճառով ճաշն ու ընթրիքը կամ մսային էր, կամ՝ ձկնային։

Ավելի ուշ, արդեն Եվրոպայում, սովորաբար  ուտում էին օրական երկու անգամ, սովորաբար անտեսում էին նախաճաշը։ Այ, եթե Հին Հռոմեացիներից ծանոթ լինեին գինոտ հացին, վստահաբար  ամեն օր շուտ կպառկեին քնելու, միայն թե արագ արթնանան որ նախաճաշեն։ Բայց փաստը մնում է փաստ, հիմնական կերակուրը ճաշն էր, ընթրում էին ավելի փոքր քանակով կերակուրով։

Քանի որ խոհանոցային ջեռոցներն ի հայտ են եկել միայն տասնութերորդ դարում, մինչ դա բացարձակ բոլոր ուտեստները պատրաստվում էին բաց կրակի վրա։ Հիմնական մեծամասնությունը պատրաստում էր  խիտ ապուրներ կամ, ժամանակակից լեզվով ասած, մսով ու բանջարեղենով սոուսներ։ Համենայն դեպս, բոլոր հետազոտությունները փաստում են, որ նախորդ դարերում ուտեստները բավականին  յուղոտ էին, կալորիական։

Картинки по запросу gif фильм изгой

Բայց այստեղ ևս հետաքրքիր լուծումներ էին գտնում։ Օրինակ, շատ հաճախ համադրում էին մրգերն ու միսը։ Շատ հայտնի, հին գրառումներում պահպանված ձկնային ուտեստ կա Tart de brymlent անունով, որի բաղադրության մեջ համադրվում են ձուկը, թուզը, չամիչը, խնձորն ու տանձը։ Փոքր-ինչ դժվար է պատկերացնել՝ ինչ համ է ստացվում, բայց հավանաբար շատ համեղ է, քանի որ այս  ուտեստը մեծ տարածում ուներ հին եվրոպական երկրներում։

Իրականում, պատմելու շատ բան կա, և մենք պարբերաբար կներկայացնենք ձեզ հին ու նոր սննդային սովորությունների ու ավանդույթների մասին։ Համենայն դեպս, հին աշխարհի խոհանոցն ուսումնասիրելիս ուրախանում ենք, որ  մեր օրերում համեղ ուտելն ու ուղղակի՝ քաղցած չմնալն այսքան հեշտ է։ Հատկապես, որ Menu.am-ի նոր հավելվածը էլ ավելի հարմարավետ է, շատացել են բաժինները՝ դարձնելով սնունդի ընտրությունը էլ ավելի արագ, այն պայծառ է, օգտագործման մեջ հեշտ, հասանելի ու ամենարագ ու ճիշտ ճանապարհն է՝ դեպի սնունդ։ Վստահ ենք, որ Հին հռոմեացիներն ու Հին եվրոպացիները մեզ նախանձում են այս հարցում։ Պատվիրեք համեղ սնունդ, սնվեք բազմազան, իսկ գաստրոնոմիկ պատմությունները կշարունակենք մեր հաջորդ գրառումներում։

Картинки по запросу gif menu

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով