Իսկ Ձեր լանչ բոքսում ի՞նչ կա

Նկատե՞լ եք, որ դպրոցական բուֆետի կորժիկից էլ ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել։ Չէ, իսկապես, որոշ խանութներ վաճառում են այս թխվածքից, բայց այն բացարձակ այլ համ, անգամ՝ գույն ունի։ Դպրոցական կորժիկները մուգ ու մի փոքր մռայլ էին՝ ինչպես մեր տրամադրությունը՝ չպարապած վիճակում ստուգողական գրելուց հետո։ Դրանք երբեմն էլ այնքան պինդ էին, որ ամեն անգամ ուտելու ընթացքում  ատամներից մեկը կորցնելու ռիսկ կար։

Դպրոցական բուֆետը սովորաբար աղքատիկ էր, նույնանման մի քանի արագ ուտեստներ էին՝ խաչապուրիներ, կարկանդակներ, հաց ու կոտլետ, երեխաների ամենասիրած «հացով սասընսկին», մի քանի տեսակ հյութ ու վերջ։ Համալսարանական կյանքում կրթական գաստրոնոմիան փոքր-ինչ ավելի վառ գույներ ստացավ։ Եվ հենց այս ժամանակ էր, որ մեր  բառապաշարում հայտնվեց «լանչ բոքսը»։ Քանի որ կրթական թեժ շրջան է ու լավ սովորելու համար ուղեղին բավարար սնունդ է պետք, այսօր որոշել ենք ձեզ պատմել լանչ բոքսերի մասին։

Картинки по запросу школьный буфет

Դե, քանի որ կրթությունից խոսեցինք, կսկսենք հենց հետաքրքիր փաստերից։

Լանչ բոքսը նոր տերմին ու գաստրոնոմիկ  իրողություն է ոչ միայն մեր, այլև՝ ամբողջ աշխարհի կյանքում։ Նրա հայրենիքը Ամերիկան է, ու տերմինն էլ «ծնվել է»  քսաներորդ դարասկզբին։

Սկզբնական շրջանում լանչ բոքսերը երկաթյա էին և ավելի շատ փոքրիկ ճամպրուկ էին հիշեցնում, որի մեջ հիմնականում գործարանների աշխատողներն ու դպրոցականները ուտելիք էին պահում և ճաշում՝ լանչ անում։ Անգամ այդ թվականներին լանչ բոքսերը բավականին հետաքրքիր տեսք ունեին․դրանք զարդարում էին մուլտֆիլմներից ու ֆիլմերից կադրերով, նկարազարդումներով,  շատերը նախընտրում էին վրան գունավոր ներկերով իրենց անունը գրել՝ արկղիկներն իրար չշփոթելու համար։

Картинки по запросу old lunch box

Սա հարմարավետ նորարություն էր․ փոքրիկ տուփ է, մեջը՝ ուտելիք, պայուսակի պարունակությունը՝ սնունդով պատահաբար կեղտոտելու վտանգ այլևս չկար։ Բայց այն բավականին ծանր էր՝ շնորհիվ իր հումքի, հենց դրա համար հոգնած ժամանակ երբեմն պետք էր ճամպրուկը հետևիցդ քարշ տալ։

Հենց այս պատճառով ոչ հեռու իննսունականներին մետաղական լանչ բոքսերը փոխարինվեցին ավելի թեթև հումքով․ դրանք սկսեցին պատրաստել պլաստիկից կամ վինիլից։ Եվ եթե  նախահայրը ներսից ուղղակի դատարկ տուփ էր հիշեցնում, ապա «նոր ջահելության» լանչ բոքսերը ներսում ունեին ներկառուցված «գրպանիկներ», որոնք հարմար են տարատեսակ սնունդը միասին, բայց առանց իրար խառնելու պահելու, նաև՝ պատառաքաղ, գդալ, դանակ տեղավորելու համար։

Картинки по запросу modern lunch box

Լանչ բոքսերը մեզ են հասել հենց այս՝ վերջին տեսքով, որովհետև հայ իրականության մեջ նմանօրինակ «ճաշային ճամպրուկներ» չէին օգտագործում։ Մեր  ծնողները, տատիկներն ու պապիկներն ապրում էին ավելի պարզ․ կամ ուտելիքը  տոպրակում էին տանում աշխատանքի կամ դասի, կամ, ուղղակի, փաթաթում էին թերթի մեջ ու հետները վերցնում։

Картинки по запросу food wrapped in newspaper

Բայց հիմա լանչ բոքսերը գաստրոնոմիկ իրականության կարևոր մաս են դարձել։ Դրանք իսկապես հարմար են՝ սեփական սնունդը տեղափոխելու համար։ Թե ինչ լինի ներսում՝ կարող եք ինքներդ որոշել․ մերօրյա լանչ բոքսերը հարմար են անգամ ապուրներ ուտելու համար։ Ընդհանրապես, եթե շարժվենք ամերիկյան օրինակով, դասական լանչ բոքսում երեք  ուտեստ կա՝ հավով ռուլետ, պանրի կտորներ, մի քանի չերրի լոլիկ, ու կանաչ խնձոր։ Բայց հիմա լանչ բոքսերը հավաքում են ըստ ճաշակի․ մանկական լանչ բոքսերում ավելացնում եմ նաև հյութ, կեքս, առողջ սննդին հետևողները  տուփում մեծ տեղ են հատկացնում հնդկաձավարին կամ  ամբողջահատիկ շիլաներին, ուրիշներն էլ նախընտրում են ապուրներ ու պյուրեներ։

Похожее изображение

Ինչ խոսք, տխուր է, որ դպրոցական տարիներին մենք չունեինք լանչ բոքսեր ու դրանցով սնվելու մշակույթ, բայց մյուս կողմից էլ, եթե լիներ լանչ բոքսը մենք չէինք ունենա վառ հիշողություններ՝ բուֆետի Ռուզան ծյոծյայի ու չորացած կորժիկի մասին։ Հիշողությունները կան, լանչբոքսերն էլ արդեն  կարևոր ու հաստատուն տեղ ունեն մեր կյանքում։

Եվ, ի դեպ, եթե ժամանակի սղություն ունեք կամ չեք կարողանում ամեն օր հետաքրքիր ու չկրկնվող լանչ բոքսի պարունակություն մտածել, մենք ունենք լանչ բոքսերի մեծ տեսականի, որից կարող եք ընտրել ու վստահ լինել, որ օրվա ճաշը կանցնի համեղ ու ուրախ։

Картинки по запросу lunch box gif

Սնվեք համեղ ու բազմազան, և բաց մի թողեք լանչերը, դրանք իսկապես անհրաժեշտ են՝ օրվա մյուս հատվածը առույգ ու աշխատունակ շարունակելու համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով