Համեղ աշուն

Որքան հաճախ ենք տան մեծերից լսում․ «Քանի այս կամ այն մրգի ու բանջարեղենի սեզոնն է՝ կեր»։ Եվ առհասարակ, շատերն են խորհուրդ տալիս, որ ամեն միրգ ու բանջարեղեն պետք է ուտել տարվա հենց այն փուլում, որում այն աճում է, քանի որ միայն այդ դեպքում է  այն իսկապես օգտակար, և շատ ավելի համեղ։

Սրա մեջ, իհարկե, ճշմարտության ահռելի բաժին կա․ չէ՞ որ, իսկապես, նոր, թարմ միրգ ու բանջարեղենի վիտամինային հրավառությանը չի հասնի և ոչ մի սառեցրած, կամ այլ երկրից օրեր շարունակ ճանապարհ կտրած ու չարչարանքների գնով մեզ հասած մթերք։ Եվ քանի որ աշունը տարվա ամենամրգառատ, բանջարեղենների մեծ տեսականիով լեցուն շրջանն է, այսօր ձեզ կպատմենք, թե  աշնանային ամիսներին հատկապես որ մթերքներին է պետք ուշադրություն դարձնել:

Image result for autumn fruits and vegetables

Թուզ։  Այս պտուղը միայն մեկ թերություն ունի՝ շատ ուտելու դեպքում լեզուն սկսում է «խուտուտ տալ» ու «ծակծկել», թե չէ մնացած բոլոր կողմերով թուզը աստվածային կերակուր է, որը, ցավոք,  շատ կարճ ժամանակահատված ենք հասցնում վայելել։

Թուզը հասնում է օգոստոսի  ընթացքում, բայց վաճառում են սեպտեմբերից մինչ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում․ ահա այսքան կարճ է տևում մեր երջանկությունը։ Այն ոչ միայն համեղ է, այլև՝ շատ օգտակար։ Պարունակում է մեծ քանակությամբ պեկտին, B, A, PP, C խմբի մի շարք վիտամիններ, երկաթ, և այլ տարբեր միկրոէլեմենտներ, որոնք շատ անհրաժեշտ են օրգանիզմին։ Այն հատկապես օգտակար է մաշկի առողջության համար, այնպես որ, եթե  ուզում եք լավ մաշկ, լավ տրամադրություն և ուղղակի՝ լավ համային հրավառություն, այս կարճաժամկետ ընթացքում հասցրեք վայելել անմահական թուզը։ Այն, ի դեպ, ոչ միայն համեղ է, այլ նաև՝ գեղեցիկ,  այս փուլում թուզով հաճախ են զարդարում տարատեսակ տորթեր, ու ճիշտ են անում։

Խաղող։  Էլ ինչ աշուն՝ առանց խաղողի․ չմոռանանք, որ Հայաստանը խաղողի հայրենիք է համարվում, որը օգտակար է թե «պինդ» վիճակով, թե «հեղուկ» ՝ գինու տեսքով։ Հատկապես աշնանային առաջին ամիսներին պետք է բաց չթողնել քիշմիշ սորտը վայելելու ժամանակաշրջանը։ Այն չունի կորիզներ,  նուրբ ու քաղցր համ ունի։ Նաև կուզենք ձեր ուշադրությունը սևեռել մեկ այլ սորտի՝ «մուշկեթի» վրա, որը յուրօրինակ համ ունի, իսկ  այս խաղողով պատրաստած գինին երբեք չեք խառնի ուրիշ ոչ մի գինու հետ։ Դե, մնացած սորտերն էլ՝ ըստ ճաշակի։

Խաղողը պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքար, ավելի ճիշտ՝ ֆրուկտոզա, հենց դրա համար խորհուրդ են տալիս մեծ քանակությամբ չուտել այն մարդկանց, որոնք ունեն շաքարային դիաբետ կամ բարձր ճնշման խնդիր։ Բայց խաղողն իսկապես օգտակար է․ նախ, էներգիայի մեծ պաշար է տալիս՝ շնորհիվ նույն այդ գլյուկոզայի։ Նաև օգնում է ցածր իմունիտետի բարձրացման ու   աղեստամոքսային խնդիրների դեպքում։ Կերեք ու քաղցրացրեք կյանքը։

Image result for grape

Դդում։  Ամբողջ աշխարհում՝ չգիտենք, բայց Հայաստանում շատ վաղուց գիտեն դդումի համային ու օգտակար ուժի մասին՝ վկա հին ու բարի՝ ղափամայի մասին երգը։ Դդումը կարելի է անգամ չուտել, այն դրական է ազդում անգամ մեկ հայացքից․ ինչպե՞ս կարելի է տխուր մնալ, եթե խոհանոցում այդքան պայծառ, տաք ու արևոտ  պտուղ կա։ Վառ նարնջագույն միջուկում մեծ քանակությամբ կարոտին կա՝ շատ ավելի, քան  գազարի մեջ, որը շատ օգտակար է օրգանիզմի համար։

Եվ ի դեպ, բացի ղափամայից, դդումով կարելի է պատրաստել ուտեստների շատ ու շատ տարբերակներ՝ կրեմ ապուրներից մինչև տապակա և անգամ՝ դդումով խմորեղեն։ Սա պտուղ է, որի հետ միշտ կարելի է տարատեսակ էքսպերիմենտներ փորձարկել։ Կապեք գոգնոցը, գնացեք խոհանոց և կախարդեք դդումով։

Image result for pumpkin

Շքեղ ու տաք աշուն է, դեռ ամառային գույներով ու համերով, որոնց աշնան առաջնեկներն են ավելացել։ Ու բոլորս շտապում ենք ամբարել տարվա բարիքները կամ մեր սննդի մեջ պարտադիր ունենանալ սեզոնային թարմ միրգ-բանջարեղենը։

Հատկապես աշխատող մարդկանց թերևս ծանոթ է զգացողությունը, երբ շուկա մտնելով, մոլորվում եք առատության մեջ, հետո նաև ափսոսում, որ ընդամենը  երկու ձեռք ունեք և երկու տոպրակով կարող եք տուն վերադառնալ։ Կամ էլ հակառակը, տանն ամենամոտ գտնվող կետում բավարար քանակով բազմազանություն չկա, ստիպված պիտի «յոլա գնաք» նրանով, ինչ կա։

Image result for հաց պանիր
Այս իրավիճակներում  կախարդական փայտիկի կամ  մարդուկի մասին երազել  պետք չէ, որովհետև իրական օգնականը Ձեր կողքին է միշտ, ավելին, Ձեր հեռախոսի ու համակարգչի մեջ է։ Menu.am՝ բոլոր ժամանակների ու իրավիճակների համար։ Հաշվի առնելով ձեր կարիքները և մեր՝ տեղում չդոփելու բնույթը, նոր ծառայություն ենք ներդրել և թարմ միրգ- բանջարեղեն, նաև՝ ընդեղեն և այլ տեսակ բերքուբարիք  ենք առաքում ամեն օր ու օրվա ցանկացած ժամի։

Եվ ուրեմն, ամառային ու աշնանային անուշ համերի բարի վայելում, քանի դեռ դրսում տաք ու արևոտ է և կարող եք վիտամինների հուսալի պաշար ամբարել ձեր ներսում ու մառաններում, որպեսզի ձմեռն իր սառնասիրտ սահմանափակումներով թեթև տանեք։ Չէ որ մենք ձմռանն էլ քնած չենք և ձեր կողքին կլինենք։ Ուղղակի լիարժեք օգտվեք բերքառատ աշնան բարիքներից։

Image result for autumn gif

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով