Որո՞նք են նվեր քարտի առավելությունները

Գիտնականները պարզել են, թե ինչու ենք սիրում նվեր ստանալ․ պարզվում է, պատասխանը շատ «տեխնիկական-կենսաբանական» է․ նվեր ստանալիս ակտիվանում են ուղեղի՝ ուրախության, հաճույքի համար պատասխանատու հատվածները, և քանի որ սիրելի մարդկանց նվեր տալիս կամ նվեր ստանալիս ուղեղը դրական իմպուլսներ է ստանում, փորձում ենք ուղեղը հաճախ կերակրել նման լավ առիթներով։Հայերով մի առանձին քնքշանք ենք տածում նվերների հանդեպ, սիրում ենք և՛ նվիրել, և՛ նվեր ստանալ։ Հատկապես, երբ նվերը սրտանց է, սիրով ու ճաշակով է ընտրված։ Հիմա արդեն կարող ենք ավելացնել նաև՝ սրտանց ու սիրով առաքված:
Այո, հատկապես անակնկալ նվերները մի այդպիսի հատկություն ունեն, մարդուն ուրախացնում են ավելի, քան, ասենք, ծննդյան օրվա կամ տոնական առիթներով նվերները:
Առիթով, թե անառիթ նվեր ընտրելիս, այնուամենայնիվ, հաճախ ենք մտատանջվում. ի՞նչ ընտրել, որ ճիշտ լինի, տեղին ու հավանության արժանանա: Թվում է, մտերիմ  ու հարազատ մարդկանց նախասիրություններն իմանալը բարդ գործ չէ, սակայն  նվեր ընտրելիս իսկապես տառապում ենք, որովհետև մեծ ընտրություն կա ամենուրեք, նաև՝ ցանկությունները հնարավորություններին համադրելու խնդիր:Ինչպես սննդի, այնպես էլ նվերների հարցում ևս ձեր կողքին է Menu.am-ը` նվերների հետաքրքիր տարբերակով: Մեր ընկերությունը ձեզ է առաջարկում նվեր քարտեր՝ ամենատարբեր խանութներից, որպեսզի նվերի հետ միասին մարդկանց նաև ընտրելու հնարավորություն ընձեռեք: Նախընտրելի գումարի տարբեր սահմանաչափով նվեր-քարտեր ունենք մի քանի տասնյակ խանութներից: Ձեր պատվերով դրանք կառաքվեն նշված հասցեներով և ուրախության մեծ չափաբաժինն ապահովված է, վստահ եղեք:

Նվեր քարտերը մի շարք առավելությունները ունեն, դրանց մասին կպատմենք ստորև։
Առաջինը, որ նվերն ինքն է գնում այն մարդու մոտ, ում համար այն  նախատեսված է, եթե այդ պահին զբաղված եք, ցանկանում եք գաղտնի մնալ, անակնկալ մատուցել, կամ հենց այդ ճանապարհն եք ընտրել՝ ձեր վերաբերմունքն արտահայտելու:
Նվեր քարտն ինքնին փոքր է ծավալով և հարմար է այն առաքել անգամ մարդու աշխատավայր կամ այլուր՝ չմտահոգվելով, թե հետո այն տուն հասցնելը անհարմարություն կստեղծի նվեր ստացողի համար:
Նվեր քարտը կոնկրետ խանութից ընտրելու հնարավորություն է. այսինքն, դա կարող է լինել սիրելի ապրանքանիշից կամ ընդհանրապես, նախընտրելի  խանութից: Հայտնի է, որ հատկապես կանայք, շոփինգի մեծ սիրահար են  և այս հնարավորությամբ նրանք կայցելեն սիրելի խանութ, անձամբ  կըտրեն  իրենց նվերն ու անակնկալը դրանից միայն կշահի:
Նվեր քարտերն ունեն գումարային տարբեր սահմանաչափեր. այստեղ ընտրության հնարավորություն ունի նվիրողը՝ իր գրպանին ու հնարավորությանը հարիր չափով:
Նվեր քարտերը գործածության բավականին մեծ ժամկետներ ունեն, օրինակ, դրանք կարող են ուժի մեջ մնալ մեկ տարի: Իհարկե, մենք վստահ չենք, որ կդիմանաք գայթակղությանն ու այդքան կհամբերեք, բայց դե կարող եք օրինակ մի քանի շաբաթ համբերել, աշխատավարձը ստանալուց հետո այլ գնումների հետ համադրելու համար և հրաշալի առիթով մոլում լավ ժամանակ անցկացնել:
Իսկ գուցե հենց նվիրողին էլ հրավիրեք միասին նյութականացնելու նվեր քարտը: Մի խոսքով, ցանկը շարունակելի է,  ընտրեք, նվիրեք, նվեր ստացեք և վայելեք առաքվող ուրախությունը: Եվ հիշեք, որ անակնկալ նվերը միշտ էլ հրաշալի առիթ է։ Իհարկե, հետաքրքիր ռեստորանից պատվիրված համեղ սննդի պես։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով