Օգտակա՞ր է, թե՞ ոչ

Մարդը ստեղծել է քաղաքակրթությունը, զարգացնում, հղկում է այն դարեդար, իսկ մեր օրերում արդեն նաև ստիպված է պայքարել քաղաքակրթության հետևանքների դեմ: Քաղաքակրթության ծնունդ տեխնիկայի, գիտության դարում մարդու միջամտությունն արտադրական  գործընթացներին գնալով նվազում է, բոլոր ասպարեզներում  նվազում է նաև մարդու շարժունակությունը:

Դրա արդյունքում այսօր ամբողջ աշխարհում առողջ կենսակերպը՝ առողջ միաջավայրում, դարձել է քաղաքակրթության ամենակարևոր խնդիրը: Իսկ առողջ կենսակերպի առանցքում առողջ, օրգանիկ սնունդն է, որի մրցակիցները շատ են ու գայթակղիչ:

Սննդի արդյունաբերությունն այնքան  բազմազան է, որ շատ դժվար է առանց հստակ գիտելիքների ու կամքի տարբերակել առողջ սնունդը անառողջից և անգամ  վնասակարից:

Առողջ սննդի այբուբենը բարդ չէ, և  հետևորդները հստակ գիտեն մթերքների հիմնական խմբերի ու դրանց կիրառման  մասին: Սակայն կան նաև այնպիսի մթերքներ, որոնց օգտակարության մասին տարածված սխալ կարծիքներ կան: Փորձենք թվարկել ամենաշատ տարածված թյուրիմացությունները:

Սուշին ծովամթերքից պատրաստվող ուտեստ է, որ շատ սիրված է նաև Հայաստանում: Եվ շատերին թվում է, թե ծովային բարիքների ու բրնձի համադրությամբ ուտեստը տեղով մեկ օգտակար ու առողջ սնունդ է,  մանավանդ որ հատկապես օգտակար ձկնատեսակներով են  պատրաստվում՝ թունա, սաղմոն, որոնք նաև շատ  համեղ են: Իրականում, առողջ սննդի ջատագովները պետք է շատ չգայթակղվեն սուշիով, չնայած որ անյուղ ձկնատեսակներ են օգտագործվում: Սակայն կալորիական են սուշիի մեջ օգտագործվող յուղոտ  պանիրները, խավիարը, որոշ սոուսներ, որոնք  նաև աղի են:

Հաջորդը սոյան է: Սոյայի օգտակարության մասին շատ են  խոսում,  նույնը՝ սոյայի կաթի մասին: Այն, իրոք, շատ օգտակար հատկություններ ունի, կարող է սովորական կաթին փոխարինել, քանի որ լակտոզա չի պարունակում: Սակայն, եթե պետք է այն ձեռք բերեք խանութներից՝ տուփերով, ապա արժե հիշել, որ դրանց համային հավելումներ են ավելացվում, որոնց մեջ շաքարը պարտադիր է, հետևաբար և սոյայի կաթի օգտակարությունն այստեղ ավարտվում է, եթե այն մաքուր,  բնական վիճակում  չէ: Այդ իսկ պատճառով խանութից  գնելու դեպքում արժե անպայման ուշադիր կարդալ բաղադրությունը:

Բրինձն աշխարհով մեկ տարածված համեղ ու օգտակար մթերքներից է, որ հաճախ ենք  օգտագործում մեր ամենօրյա ու տոնական  սեղաններին: Այն բարդ ածխաջրերի, վիտամինների ու հանքային աղերի, բջջանյութի աղբյուր է, որոնց կարիքը միշտ ունենք: Բայց այն ևս չարաշահել չի կարելի, որովհետև խանութներում վաճառվող բրնձի հիմնական տեսակը վերամշակվածն է, որն էլ արդեն կորցրել է օգտակար նյութերի մեծ մասը:

Սպիտակ բրինձը ռաֆինացված վիճակում կալորիական,  հագեցնող մթերք է , որն օրգանիզմին գրեթե օգտակար ոչինչ չի տալիս, իսկ դիաբետիկներին անգամ վնասում է, քանի որ արյան մեջ շաքարի քանակը մեծացնում է: Հիշենք, որ օգտակար բրինձը չվերամշակված բրինձն է:

Image result for riceՕգտակար ու առողջ մթերքի համբավ ունի կաթը: Գիտենք, որ այն օրգանիզմին շատ պետքական կալցիումի մեծ պաշար ունի: Բայց կաթ խմելով հասուն տարիքում արդյո՞ք շահում ենք: Պարզվում է՝ ոչ, դեռ մի բան էլ՝ տուժում ենք: Կաթի մեջ պարունակվող սպիտակուցը կարող է ստամոքսում այնքան  բարձրացնել թթվայնությունը, որ  այն  չեզոքացնելու  համար լրացուցիչ  միներալների կարիք զգացվի,  և կալցիում տալու փոխարեն այն  պարտքով կալցիում վերցնի օրգանիզմից, որպեսզի չեզոքացնի վնասակար ազդեցությունը:

Ձմռանը շատերս են  հաճույքով օգտվում սառեցված մթերքների պաշարներից, դրանք հանում սեփական սառցարանից կամ  գնում  խանութներից: Սեփական պաշարների դեպքում վստահ եք, որ ձեր ձեռքով պատրաստվածը, սառեցվածն օգտակար ու թարմ  մթերքից է պահեստավորվել: Սակայն սառեցված մսամթերքի դեպքում,  խանութից գնվող,  իսկապես միշտ չէ, որ վստահ ենք որակի հարցում: Իրականում պարզ չէ, թե մինչ սառեցման փուլը այդ մսեղենն ու բանջարեղենն ինչքան են  մնացել  խանութների դարակներում կամ  հենց արտադրամասերում: Կիսաֆաբրիկատների դեպքում ևս պետք է զգույշ լինել և նախընտրել սեփական  ձեռքերով պատրաստածը: Դրանք հաճախ մեծ քանակությամբ նատրիում, ճարպեր և այլ վնասակար նյութեր  են պարունակում:

Յոգուրտ սիրո՞ւմ եք, ես էլ: Եվ համարում ենք, որ այն շատ օգտակար ու հաճելի ուտելիք է: Այստեղ էլ նախընտրելին  սեփական ձեռքով պատրաստածն է: Մրգային ու հատապտղային հավելումներով յոգուրտներն  իրականում օգտակար չեն, քանի որ շատ  շաքար են  պարունակում, իսկ շաքարի վնասն ակնհայտ է բոլոր ուղղություններով. այս մթերքն ու աղը պարզապես առողջ սննդի թշնամին են:

Ընդեղենը շատ գործածվող մթերքներից են և թվացյալ հանգիստ կարողանում են փոխարինել մսին՝ սպիտակուցների մեծ պարունակության շնորհիվ: Դրանք  համեղ են,  հագեցնող,  մատչելի: Հատկապես լոբին, սիսեռը, ոլոռը  մեծ քանակի սպիտակուցներ ունեն, սակայն զգալի զիջում են կենդանական ծագման մթերքներին: Բացի այդ, բուսական ծագման սպիտակուցները, որոնք պարունակվում են ընդեղենի մեջ, ավելի դժվար է յուրացվում  օրգանիզմի կողմից:

Այնպես որ, զգուշության ու չափավորության կոչը կրկնելը տեղին է:

Եվ թվացյալ օգտակար, բայց  առնվազն  անօգուտ մթերքների, ուտեստների ցանկը եզրափակենք ըմպելիքներով: Խոսքը խանութներում վաճառվող ՝ փաթեթավորված բնական հյութերի ու գազավորված քաղցր ջրերի մասին է: Իրականում, դրանք  դանդաղ գործող ռումբեր են՝ առաջին  հերթին շաքարի մեծ պարունակությամբ: Իհարկե, դրանց մեջ կան նաև այլ վնասակար նյութեր, թթուներ, բուրավետ նյութեր, բոլորն էլ քիմիական ծագմամբ: Դրանք, որպես կանոն, բարդ միացություններ են, որոնք մարդկային օրգանիզմը չի կարողանում  յուրացնել:

Այնպես որ զերծ մնացեք գովազդային գայթակղություններից, առողջ կենսակերպ վարեք և ստեղծեք ձեր առաողջ սննդի խոհանոցը՝ սեփական հարկի տակ: Գնեք միայն  առողջ մթերքներ և դուք էլ  առողջ կլինեք: Ասում են,  չէ՞,  մարդն այն է,  ինչ ուտում է: Կերեք ինչ սիրտներդ կուզի, ուղղակի՝ առանց շահագործելու: Իսկ թե համեղ ու թարմ սնունդը որտեղից կարող եք պատվիրել, վստահ ենք, գիտեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով