Ո՞ր ուտեստն եք սիրում երգել

Մենք համեղ ուտել սիրող ազգ ենք, և տարօրինակ կլիներ, եթե տարատեսակ ուտեստների մասին երգեր չունենայինք։ Դրանցից ոմանք արդեն մշակութային ժառանգություն են դարձել՝ այնքան են սերտաճել մեզ, մեր առօրյային։

Օրինակ, էլ ի՞նչ քեֆ, եթե պարացնելով չբերեն խորովածը՝ համանուն՝ «խորովածը շատ լավ բան է, ջան, դուդույ-դուդույ-դուդույ» երգի տակ (գիտենք, որ երգելով կարդացիք, մենք էլ երգելով ենք գրել)։ Վերջերս  բախտ ունեցա անգամ մի տխրահռչակ երգ լսել տոլմայի մասին, որտեղ գովերգում էին նրա  անձնական որակները, սքանչելիության մակարդակը, մի խոսքով՝ տոլմա մի ասա՝ մի կարգին, հոգեհարազատ անձնավորություն ասա։ Ռեստորանի երգչուհին այնքան հաճույքով էր գովերգում, որ  ռեստորանի հյուրերը տոլմային սկսեցին ընկալել հարազատի պես, ու չկերան․․․գրեթե։

Ժողովրդական սիրուն երգեր կան՝ հայկական կենցաղի, տոների, խաղերի մասին, և դրանցում հաճախ ակնարկ կա բուն հայկական խոհանոցին։ Կան նաև երգեր, որոնք հենց ուտեստներին են նվիրված։ Այսօր որոշել ենք անդրադառնալ մի քանի  ոչ ժողովրդական երգերի, որոնց մի մասը շատերիս է ծանոթ, մյուսներն էլ նոր են «լույս տեսել», գուցե դեռ անծանոթ են, բայց մարդկանց մի խումբ հաստատ արդեն հասցրել է սիրել։

Արամ Ասատրյան- Pizza-pizza

Դե, ինչ ասենք։ Ինչ կարող ենք ասել, որ ինչ-որ բան էլ ավելացնենք։ Այս երգն արդեն դասական է դարձել ու այն հատկապես սիրում են, իհարկե, պիցցայասերները։ Առաջարկում ենք ունկնդրել երգը ևս մեկ անգամ, այն միշտ բարձր տրամադրություն է ապահովում։ Ու ուզում ենք հիշեցնել, որ պիցցաների  մեծ ընտրանի ունենք։

Շպռոտ- Գարուն եկավ

Առհասարակ, Շպռոտի երգերը շատ գաստրոնոմիկ են` իր անվան պես։ Վերջին երգերից մեկը Շպռոտը նվիրել է կարտոլներին, բադրջանին, ծիծակին։ Իհարկե, այս ամենը սիրած տղայի կոնտեքստում է, բայց և այնպես,  մեր ֆուդբլոգը բարձր է գնահատում երգչուհու ախորժակը, բնամթերքի նկատմամբ սերն ու իր աջակցությունն է հայտնում նրան։ Եվ քանի որ վերոնշյալ բանջարեղենից կարելի է լավ աղցան պատրաստել, խորհուրդ ենք տալիս աչքի անցկացնել մեր աղցանների մենյուն։

Գայա Արզումանյան- Ժինգյալ

Լսելով այս երգը կստանաք կանաչեղենի այն ամբողջ ցանկը, որն անհրաժեշտ է արցախյան իսկական ժենգյալով հաց թխելու համար։ Բայց խմբագրությունը զգուշացնում է․ դրանց թվարկումը կարող է անհասկանալի լինել ձեր ականջների համար՝ կանաչեղենի անսովոր անունների շնորհիվ։

Մինչ կփորձեք երգի թվարկումներից գլուխ հանել, պատվիրեք ժենգյալով հաց այստեղից:

Սոնա Ռուբենյան, Գարիկ- Ղափամա

Ժողովրդական երգերը հրաշալի  են «վերափոխվում», ։ Դրանից հետո ստացվում է այ այսպիսի ռոքային, ռիթմիկ երգ, որը ստիպում է պարել, թռչկոտել ու անկեղծ ու շատ սիրել երգի՝ հատկապես այսպիսի մատուցումը։ Այ էսպես են «հին» երգերին նոր շունչ տալիս՝ դարձնելով դրանք ամենաիսկական հիթ։

Ղափամա ևս ունենք՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին երգում է ներկայացված։ Բայց միայն մի տարբերությամբ․ մեզնից պատվիրելու դեպքում կարիք չունեք անհանգստանալու հյուրերի՝ քաղցած մնալու մասին։ Որովհետև մեզնից կարելի է շատ ու շատ, իսկական, անո՜ւշ ղափամաներ պատվիրել՝ ուղղակի սեղմելով այստեղ, հետո ընտրելով նախընտրած ռեստորանը։

Ահա մի քանի գաստրոնոմիկ երգ։ Իսկ դուք ո՞ր ուտեստն եք սիրում երգել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով