Մարտի 8-ի թոփ 8՝ ըստ Menu.am-ի

Ի ուրախություն մեզ՝ արդեն երկար ժամանակ է, ինչ Menu.am-ը բոլոր տոների հովանավոր, ընկեր ու գործընկեր է՝ մեծագույն սիրով։ Մարտի 8-ը ևս բացառություն չէ, տարիներ շարունակ մենք օգնում ենք անակնկալ մատուցել մեր սիրելի իգական սեռի ներկայացուցիչներին։ Մենք «կուտակել ենք» հմտություն ու նվերների ցուցակում հաճախ հայտնվող  թոփ 8 պատվեր, դրանք հետաքրքիր են, ուրախ ու սրամիտ։ Ահա թե ինչով են սիրում ուրախացնել իրենց շրջապատի գեղեցկուհիներին մեր ծառայություններից օգտվող տղամարդիկ։

1. Վարդ

Ծաղկեփունջ նվիրելը միշտ էլ լավ  որոշում է, վարդեր նվիրելն՝ առավել ևս։ Իհարկե, մեր ությակը պետք է սկսեր հենց վարդերից, ու հանուն արդարության պետք է նշել, որ սուտ է, թե տղամարդիկ միայն հատուկ առիթներին են սիրում ուրախացնել իրենց մայրերին, քույրերին կամ ընկերուհիներին։ Menu.am-ում շատ հաճախ են ծաղիկեփնջեր պատվիրում, և միշտ չէ, որ դրանց կից բացիկները ծննդյան կամ այլ առիթների շնորհավորանքներ են։ Կարող են ուղղակի լավ օր մաղթել, հաճոյախոսել, ծաղկեփնջի ու գրության օգնությամբ հրավիրել ընթրիքի կամ հանդիպման՝ տարբերակները շատ են։

Կանանց մեծ մասը սիրում է վարդեր, հենց դրա համար է, որ «բուն» նվերը տղամարդիկ սիրում են ծաղիկներով զարդարել, ու սա հրաշալի գաղափար է։

2․ Կակաչ

Տպավորություն է, թե կակաչները «նորաձև» են դարձել հատկապես վերջին երեք-չորս տարվա ընթացքում։ Համենայն դեպս, շուկայում են հայտնվել կակաչների բազում տեսակներ՝ գունավոր, հետաքրքիր, աչք շոյող գեղագիտությամբ։

Կակաչներ նախընտրում են այն տղամարդիկ, որոնք ուզում են շեղվել «վարդային» թեմայից։ Իհարկե, ծաղկի հարցում ընտրությունը մեծ է, բայց կակաչներով փնջերի պատվերները գերազանցում են մնացած ծաղկեփնջերի պատվերները, հենց դրա համար էլ մենք որոշեցինք հատուկ ուշադրություն դարձնել նրանց։ Նաև ձեզ ենք խորհուրդ տալիս․ եթե վարդերից բացի ծաղկային այլ նվեր եք փնտրում՝ կակաչը լավագույն ընտրությունն է։ Վստահ ենք՝ գեղեցիկ սեռը գոհ կմնա։

3․ Քեբաբ

Ծաղիկը՝ ծաղիկով, բայց կանայք հո քաղցած չե՞ն մնա։ Զարմանալու ոչինչ չկա, գեղեցիկ սեռը ևս սիրում է համեղ սնվել, ու քեբաբը դրա համար լավ ու դասական լուծում է՝ ճիշտ-ճիշտ վարդերի նման։ Ծաղիկները կգեղեցկացնեն սենյակը, քեբաբը «կգեղեցկացնի» ստամոքսը։

4․ Շաուրմա

Ասում են՝ աղջկան բնական տեսնելու ու ճանաչելու համար հրավիրեք նրան շաուրմա ուտելու։ Եվ իսկապես, սա անկեղծ միջոց է՝ հասկանալու համար՝ մարդն ընկնո՞ւմ է ձևականությունների ետևից, թե՞  բնական ու պարզ է, պատրաստ ձեզ հետ միասին համեղ սնվելու ու շատ ծիծաղելու։

Որքան էլ շատերը չբարձրաձայնեն, մենք կբացենք դարի կարևոր գաղտնիքը․ կանայք սիրում են շաուրմա, այն էլ՝ շատ։ Սոցցանցերում հաճախ են կատակներ անում կանանց՝  գեղեցիկ փաթեթավորմամբ շաուրմայի փունջ նվիրելու մասին, այնպես որ իմացեք՝ դա ճշմարտություն է։ Կանանց ահռելի մաս իսկապես կուրախանա այսպիսի նվերից։ Կորչեն «թիթիզիկ» նվերները, կեցցե՛ շաուրման։

5․ Սուշի

Սուշին ևս մարտիության լավագույն նվերներից է։ Նախ,  գեղեցիկ մատուցմամբ տարբերակներ կան, հետո՝ սուշին հայկական քիմքի համար «տարօրինակ» ուտեստ է, բայց արդեն իսկ շատ է սիրվել։ Այնպես որ, ձեր ձեռքը վերցրեք փայտիկներն ու կծու վասաբին, պատվիրեք համեղ սուշիներով մեծ սեթ, և ձեր գեղեցկուհին կշառագունի մարինացված իմբիրի գունավորմամբ։

6․ Խորոված

Մարտի ութին հաճախ են խորոված ուտում։ Շատերը նախընտրում են իրենց ձեռքով պատրաստել, մյուս մասն էլ, ժամանակ չկորցնելու համար, խորովածը մեզնից է պատվիրում, ու ճիշտ է անում։ Մենք  խորոված պատրաստող ռեստորանների ահռելի ցանկ ունենք, էլ ի՞նչ տոն՝ առանց խորոված։ Այնպես որ, մտնում եք Menu.am, պատվիրում եք խորոված, ու վստահեցնում ենք, որ «խոզի մատի» հետ ձեր մատներն էլ կուտեք՝ այ այդքան համեղ է։

7․Կարտոֆիլ ֆրի

Մսային և ոչ մի կերակուր ամբողջական չէ, եթե նրան չի ընկերակցում կարտոֆիլը։ Հենց դրա համար  գրեթե բոլոր ուտեստների հետ միասին  հաճախ են կարտոֆիլ ֆրի պատվիրում՝ և՛ «հասարակ», և՛ տոն օրերին։

Կարևորը հիշեք՝ կարտոֆիլ ֆրին հատկապես տաք է համեղ։ Մենք սա գիտենք, հենց դրա համար առաքում ենք հնարավորինս արագ, ու դուք հնարավորություն եք ունենում այն տաք ու խրթխրթան վայելել։ Չմոռանաք սիրելի կանանց ֆրիի հետ մեկտեղ սոուսներով ևս ուրախացնել։

8․Խինկալի

Կորչե՛ն դիետաները, կորչե՛ն սահմանափակումները, կեցցե՛ն համեղ ուտեստներն ու խինկալին՝ հատկապես։
Եթե ոչ մարտի ութին, ապա էլ ե՞րբ  պետք է էլ կանայք «ձեռքերը քշտեն» ու հավեսով խինկալի ուտեն։ Տղամարդիկ ևս համակարծիք են․ համ իրենք են հաճույքով վայելում, համ էլ կանայք են ազատվում ինչ-որ բան պատրաստելու բեռից․ խինկալին կշտացնող է, կարելի է օրվա մեջ ուտել ու ամբողջ օրն էլ ոչինչ չուտել։

Ահա նման ուտեստներ են սիրում պատվիրել մեր տղամարդիկ։ Առիթից օգտվելով, Menu.am-ի անունից սիրով շնորհավորում ենք մեր կանանց, մաղթելով առողջություն, երջանկություն, հաճախակի ու համեղ առաքումներ՝ Menu.am-ից՝ ոչ միայն տոնական օրերին։

Շարունակեք գեղեցկացնել մեր կյանքը, կերեք համեղ ուտեստներ ու մի լսեք ոչ մեկին․ դուք, ցանկացած մարմնում էլ, հրաշալի եք։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով