Համեմունքներ՝ բարձր լիբիդոյի համար (18+)

Բնությունը բուժիչ հատկություն ունի։ Եվ ունի բազմատեսակ բաղադրատոմսեր՝ օրգանիզմի տարատեսակ խնդիրների համար։ Այս ցուցակից դուրս չեն մնացել նաև սեռական խնդիրները, բնությունը դրանց համար ևս լուծում է առաջարկում։ Եվ գուցե շատերին տարօրինակ թվա, բայց միզասեռային խնդիրները լուծելուն, լիբիդոյի բալանսավորմանն ու ակտիվացմանը նպաստում են տարատեսակ խոտաբույսեր, համեմունքներ, որոնք մենք օգտագործում ենք առօրյայում։

Այսօր ձեզ կներկայացնենք դրանցից մի քանիսը՝ հիշեցնելով ու զգուշացնելով, որ գրառումն ունի զուտ տեղեկատվական բնույթ, և  հորդորում ենք ոչ մի դեպքում տանը չզբաղվել ինքնաբուժությամբ՝ խնդրի դեպքում պարտադիր դիմելով մասնագիտացած բժշկի։

Այս համեմունքները   խոհանոցում կանանց լավագույն օգնականն են, կերակուրներն ավելի համեղ են դարձնում, ուժեղացնում են դրանց «ընկալունակությունը» մեր օրգանիզմի համար։

Բայց փաստորեն, համեմունքները նաև անկողնում են լավագույն օգնականներ, որովհետև  մի շարք խոտաբույսեր ու համեմունքներ հրաշալի ընկերություն են անում տղամարդկանց օրգանիզմի ու ցանկությունների հետ։ Ահա դրանք

Շաֆրան

Շաֆրանն աշխարհի ամենաօգտակար համեմունքներից է։ Բույսը պարունակում է մեծ քանակի վիտամին C, երկաթ, ցինկ, մագնեզիում, կալցիում, A ու B խմբի վիտամիններ, մի շարք այլ օգտակար նյութեր։

Դե պատկերացրեք՝ այսքան շատ վիտամիններ ու օգտակար նյութեր ունեցող բույսը որքան լավ ազդեցություն կունենա տղամարդկանց լիբիդոյի, պոտենցիայի վրա՝ շնորհիվ ամբողջ օրգանիզմն ամրապնդող հատկության։

Պոտենցիայի վրա հատկապես ազդում են շաֆրանում տեղ գտած վիտամին B-ն ու  ցինկը։  Հին ժամանակներում բժիշկները «տղամարդկային» թուրմեր էին պատրաստում՝ խառնելով շաֆրանը, իմբիրը, սև թեյն ու սև պղպեղը՝ օգնելով ազատվել «անկողնային» խնդիրներից։

Իմբիր

Հայաստանում ոչ բոլորն են իմբիր սիրում, շատերը նույնիսկ խուսափում են փորձելուց՝ համարելով հոտը տարօրինակ, համն էլ՝ հետը։ Լավագույն դեպքում կարող են «թթու դրած» իմբիր փորձել՝ սուշիի հետ, բայց բնական իմբիրի համին այդպես էլ չեն հարմարվում, և շատ իզուր։

Իմբիրը մեծ քանակությամբ ցինկ է պարունակում, ֆոսֆոր, մի շարք տարատեսակ վիտամիններ։ Ցինկը լավացնում է արյան շրջանառությունը, ինչը կարևոր է սեռական օրգանների պոտենցիան վերականգնելու համար՝ այստեղից էլ սկսում են իմբիրի հրաշագործ հատկությունները։

Իմբիրը կարելի է օգտագործել և՛ բնական վիճակով, և՛ փոշիացրած, ու եթե համը փոքր-ինչ անսովոր է, կարելի է մեղմել՝ խառնելով այլ բաղադրիչների հետ։ Իմունիտետի բարձրացման և լիբիդոյի ակտիվացման համար խորհուրդ են տալիս իմբիրն օգտագործել լիմոնի ու մեղրի հետ։

Դարչին

Դարչինը մեր սիրելի բաղադրիչներից է, այն օգտագործում ենք տարատեսակ խմորեղենների մեջ, նաև կիրառում ենք ոչ քաղցր ուտեստներում։ Կանայք դարչինն ավելացնում են քացախի ու լիմոնի մեջ՝ այսպիսով  ստեղծելով թուրմ, որն օգնում է նիհարելու գործում։ Իսկ այ տղամարդկանց խորհուրդ է տրվում դարչինն ավելացնել սուրճի կամ մեղրի մեջ, ու օրվա ընթացքում կիրառել՝ անգամ փոքր քանակով։ Այն նպաստում է լիբիդոյի ակտիվացմանը՝ շնորհիվ ցինամիլացետատ կոչվող նյութի, որը օգնում է սեռական ուղիների բորբոքումների ժամանակ, ինչը կարող է հանգեցնել պոտենցիայի անկման։

Բարբարիս

Փոքր տարիքում շատերի կողմից սիրված էին բարբարիսի համով կոնֆետները, շատերն անգամ սրամտում էին՝ բարբարիսին անվանելով «բարբարոս»։

Բայց արի ու տես, որ այս բարբարոսը մեծ տարիքում կարող է լավ ընկեր դառնալ, ու քաղցրացնել ոչ միայն քիմքը, այլ նաև՝ անկողնային կրքերը։

Բույսը պարունակում է հանքային աղեր,  ալկալոիդներ, տարատեսակ թթուներ ու վիտամիններ։ Այն օգնում է ոչ միայն պոտենցիային, այլ նաև օգտակար է  երիկամների ու լեղապարկի համար։ Օրգանիզմը մաքրում է տոքսիններից, նորմալիզացնում է արյունում առկա շաքարը, խոչընդոտում է ուռուցքների աճին։

Տղամարդիկ բարբարիսի թարմ կամ չորացրած հատիկներն օգտագործում են նաև պրոստատիտի դեմ պրոֆիլակտիկայում։

Սխտոր

Ճիշտ եք կարդում։ Սըխ-տոր։ Բա ձեզ թվում է՝ ինչո՞ւ են մեր պապերն այդքան սիրել խաշը։ Գաղտնիքը բացահայտված է։ Իհարկե, դժվար թե սխտորն օգտագործելուց անմիջապես հետո ցանկալի լինեք, բայց այն իսկապես «տաքացնող» հատկություն ունի։

Այս բնական հակաբիոտիկն ունի չորս հարյուր օգտակար կոմպոնենտներ։ Եթե ամեն օր սխտոր ուտեք, օրգանիզմը կպաշտպանեք հիվանդածին միկրոօրգանիզմներից, վիրուսներից։ Սխտորը նաև ցավազրկող էֆեկտ ունի, պաշտպանում է սիրտն ու անոթները, մաքրում է աղեստամոքսային համակարգը, ու գրեթե չունի հակացուցումներ։ Սխտոր մի ասա՝ մի հրաշք ասա։

Սխտորը կարգավորում է պոտենցիան շնորհիվ ավելորդ կորտիզոլն արգելափակելու։ Նաև օգնում է տեստոստերոնի սինթեզին։ Փոքրիկ լայֆաք մեզնից․ եթե տհաճ հոտը խանգարում է օգտագործել բնական սխտոր, փորձեք ուտելիքների մեջ ավելացնել սխտորի փոշի․ այն ավելի մեղմ համ ու հոտ ունի, բայց նաև ոչ պակաս օգտակար է։ Ու չմոռանաք ծամոնը։

Եղեք առողջ ու համեղ սնվեք։ Հուսով ենք, որ այս համեմունքների «սեռական» կողմն այդպես էլ պետք չի գա, փոխարենը դրանք միայն կզարդարեն ձեր խոհանոցը, և ոչ՝ անկողինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով