Աղի բլիթ․ կերեք ու գտեք ձեր սիրուն

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը փետրվարի 16-ին է։ Գեղեցիկ օր,  հայ երիտասարդության համար խորհրդանշական օր, որ   բոլոր սիրահարների հովանավորն է։ Սուրբ Սարգսի տոնը հարյուրամյակների պատմություն ունի, սակայն անկախությաան  շրջնում է ավելի հաստատուն տեղ գրավել մեր տոնացույցում։ Լինելով եկեղեցական տոն, այն շատ սիրվել է երիտասարդության կողմից, սակայն դարձել նաև մեծերինն ու յուրաքանչյուրինը, ով սիրով է առաջնորդվում  իր կյանքում ու գործերում։ Հայ առաքելական եկեղեցին սրբացնում է Սարգսին` համարելով նրան սիրո երազանքների իրականացնող:

Related image

Պատմությունը վկայում է, որ Սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու այն քարոզելու համար հալածանքների է ենթարկվել իր երկրում, այնուհետև՝ Պարսկաստանում: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Տոնի իմաստը սերն է, որը Սուրբ Սարգիսը տածել է Աստծու և մարդկանց հանդեպ: Եվ գիտակից մահվան գնացել՝ հանուն ուրիշների երջանկության ու վաղվա  օրվա։

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում ու Արցախում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքներով, այլև ժողովրդական ծեսերով: Ըստ՝ավանդության, տոնին նախորդող գիշերը երիտասարդները փոխինձով մատուցարան են դնում տանիքին կամ պատշգամբին ու սպասում, որ Սբ. Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնի ու մատուցարանի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը։ Հետքի առկայությունը կնշանակի, որ այդ տարի հավատացյալի երազանքը իրականություն կդառնա: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ, քաղցրավենիք են նվիրում:

Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Image result for պատարագ

Այս գեղեցիկ տոնի արարողակարգի պարտադիր ու սիրելի բաղադրիչն է դարձել աղաբլիթը։ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում: Ավանդույթի համաձայն, ով գիշերը երազում ջուր տա ծարավ երիտասարդին, նա էլ կլինի ապագա հարսնացուն կամ փեսացուն:

Տարբեր կարծիքներ կան, թե ով պետք է պատրաստի աղի բլիթը: Շատերն ասում են, որ բլիթը պատրաստողը պետք է այրի կին լինի, սակայն իրականում այս դերն ամուսնացած ու երջանիկ կնոջ է տրվում:

«Աղի առկայությունը բլիթում շատ կարևոր է, քանի որ հենց աղն է արթնացնում ենթագիտակցությունն ու մարդուն այս կամ այն երազը «բերում»․ մասնագետներն են ասում։
Այս օրը տանտիրուհիները պետք է խաշիլ, փոխինձ ու աղանձ պատրաստեն:

Related image

«Աղանձը` տոնի խորհրդանիշն է, չէ որ, երբ սուրբ Սարգիսը կռվի էր գնում, նա իր գրպանը ցորեն էր դնում: Պայքարն այնքան թեժ էր լինում, որ գրպանում ցորենն աղանձի էր վերածվում», — պատմում էր ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:

Աղաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ սեր, ապա աղ, ջուր և ալյուր:  Ալյուրի վրա պետք է ավելացնել աղը, այնուհետեւ ջուրը: Խառնել այնքան, որ ստացվի միատարր զանգված: Ստացված խմորը գրտնակի օգնությամբ պետք է տարածել ու կտրատել կլոր-կլոր: Դնել ջեռոցն ու թխել այնքան, որ բլիթների մակերեսը վարդագունի:

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ աղի բլիթները պետք է ուտել այսօր՝ փետրվարի 15-ի երեկոյան: Այնպես որ, եկեք սիրով համեմված այս օրը վայելենք, մեզ համար թանկ ու հարազատ մարդկանց կրկին ասենք՝ «Սիրում եմ»։

Եվ հիշենք՝ Սուրբ Սարգսի տոնն ամենևին չի զիջում Վալենտինին, նույնիսկ՝ հակառակը, այն շատ ավելի գեղեցիկ խորհուրդ ունի։ Իսկ տոնական օրվա սիրառատ գույներն ու համերը կարող եք գտնել քաղաքի շատ ռեստորաններում կամ էլ այդ ռեստորանները ձեր տուն «հասցնել» ամենահաս https://www.menu.am/ -ի միջոցով։ Օրվա «հասարակ» համերն անգամ տոն  պարգևելու հատկություն ունեն։

Չմոռանաք աղաբլիթից հետո մի բաժակ ջուր պահել ձեր կողքին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով