Թավշյա հեղափոխական տորթը

Մինչ մեր թավշյա հեղափոխությունը ծնունդ առավ ու իրագործվեց, գաստրոնոմիկ աշխարհը վաղուց արդեն ցնցում էր մի ուրիշ թավիշ՝ համեղ, աննման ու շատ գրավիչ տեսքով՝ Red velvet-ը, որը հայերեն կարելի է «Կարմիր թավիշ» թարգմանել, բայց մեր ռեստորաններն այն ուղղակի տառադարձում են իբրև «Ռեդ վելվետ»։

Այս տորթը սովորաբար ունի մուգ կարմիր, ավելի վառ կարմիր կամ կարմրադարչնագույն երանգ։ Դասական տարբերակում շերտավոր տորթ է, որի կրեմը պատրաստում են սերուցքային պանրով։ Կարմիր գույնը ստանում են սննդային ներկերով, կամ բազուկով, կակաոյի որոշ երանգներով։ Միայն գույնը հերիք է, որ հեռվից աչք ծակի ու գայթակղի՝ ստիպելով փորձել այն։

Կարմրասպիտակ, թեթև-աննշան, բայց հաճելի դառնահամով, ոչ շատ քաղցր տորթը գաստրոնոմիկ աշխարհի սիրտը շահել է անցնցում, ժողովրդավարության հիմունքներով։ Իհարկե, ցավոք, Հրագն այս տորթի մասին երգ չունի, համենայն դեպս՝ դեռ, բայց այն իսկապես արժանի է բոլորիս ուշադրությանը։
Կատակը՝ կատակով, բայց  Ռեդ վելվետը հետաքրքիր պատմություն ունի։

Տորթի բաղադրությունն առաջին անգամ տպագիր տեսքով ներկայացվել է 1972 թվականին հրապարակված խոհարարական գրքում, որտեղ Ջեյմս Բիրդը ներկայացնում է Վելվետ քեյքի միանգամից երեք տարբերակ։

Բայց առհասարակ,  հատուկ տարեթիվ նշել հնարավոր չէ, որոշ աղբյուրներ նշում են, որ Վելվետ քեյքը հատուկ ճանաչողություն ձեռք բերեց 1940-50-ական թվականներին, Կանադայում։ Այն պատրաստում էին «Eaton’s» անունը կրող հացաբուլկեղենի ու խմորեղենների ցանցում, և հրուշակագործները գաղտնի էին պահում դրա բաղադրությունը, այսպիսով շատերը կարծում էին, թե հենց այս ցանցի խոհարարներն են ստեղծել Վելվետ քեյքը, մինչդեռ դա չի համապատասխանում իրականությանը։

Նրանք ուղղակի ճիշտ մարքեթինգային քայլ են արել․ վերցրել են տվյալ ժամանակահատվածում ոչ այդքան «մոդայիկ» տորթի բաղադրատոմս, դրան նոր շունչ տվել ու  իբրև սեփական բաղադրատոմս ներկայացրել մարդկանց։

Տորթի հանրաճանաչությանը նպաստեց նաև  1989 թվականին նկարահանված «Steel Magnolias» ֆիլմը, որի մեջ, հյուսիսային սովորույթների համաձայն, հարսանեկան տորթը հենց Վելվետ քեյքն էր։ Այս ֆիլմը ժամանակին շատ սիրվեց, տորթն էլ՝ հետը։

Հայաստանում Վելվետ քեյքը նորություն է, ու շատերը չգիտեն դրա մասին, ու շատ իզուր։ Մեր մի շարք ռեստորանները վաղուց արդեն պատրաստում են Ռեդ վելվետ՝ դասական բաղադրատոմսով։ Այն իսկապես շատ համեղ է ու յուրօրինակ՝ շնորհիվ պանրային միջուկի։ Սեղմեք այստեղ, ընտրեք նախընտրած ռեստորանն ու պատվիրեք։  Մի հապաղեք, փորձեք այս կարմիր գեղեցկուհուն ու վստահ ենք, որ կսիրահարվեք տորթին  առաջին իսկ կտորից։ Նաև կհամոզվեք, որ հաճելի է ոչ միայն թավշյա հեղափոխությունը, այլ նաև թավշե կարմիր տորթը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով