Ի՞նչ ուտել ցուրտ եղանակին

Մեր հայկական խոհանոցը շատ առատ է, հենց սրա շնորհիվ էլ այն հաճախ բաժանում են եղանակների։ Անգամ հայտնի խոսք կա, ասում են՝ խաշը պետք է ուտել ամսվա անվան մեջ «ր» տառ ունեցող ամիսներին՝ աշունից սկսած մինչև գարնան կեսեր, այսինքն՝ այն ժամանակ, երբ եղանակը սկսում է ցրտել։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հայկական ուտեստներ, որոնք հաճելի է ուտել հատկապես ցուրտ եղանակին։

Խաշ

Դե, խաշից խոսք գնաց, չէինք կարող առաջինը հենց նրան չհիշատակել։ Խաշին տարատեսակ մոգական հատկություններ են վերագրում։ Օրինակ, ասում են, որ այն ամրացնում է ոսկորները, հենց սրա համար կոտրվածք ունեցող մարդկանց  անպայման խաշ են ուտացնում, և թող կորչի գիպսը։ Եվ հոգ չէ, եթե կոտրվածքը ստացել է, ասենք, հուլիսին։ Կապ չունի, ունես կոտրվածք՝ կա խաշ։

Բացի սրանից խաշին են վերագրում նաև սթափեցման էֆեկտ, ինչը տարօրինակ է, որովհետև սովորաբար հենց խաշի ժամանակ ալկոհոլի ծովեր են հոսում սեղաններին։ Բայց հմուտ խաշակերները փաստում են, որ այո, շնորհիվ խաշի յուղայնության, ալկոհոլն ամբողջովին չի ներթափանցում արյան մեջ, միայն հաճելի թմրություն է հաղորդում, դրա համար էլ խաշն ուտելուց հետո պետք է  մոտ երկու ժամ «աչք կպցնել»։

Հայկական ավանդական հարսանիքների ժամանակ, հարսանիքից երեք օր հետո բոլոր բարեկամներն անպայման խաշի սեղան էին նստում՝ սթափվելու ու եռօրյա տոնի ավարտը հայտարարելու համար։  Այժմ պարտադիր չէ սպասել բարեկամի հարսանիքի, հետո էլ՝ ևս երեք օր, որպեսզի խաշ ուտենք։ Բավարար է ուղղակի սեղմել այստեղ, ու  պատվիրել խաշ այն ռեստորանից, որից կցանկանաք։

Image result for khash

Ավելուկով ապուր

Ավելուկ մի ասա, մի հրաշք ասա։ Համեղ, բուժիչ, աղեստամոքսային խնդիրների դեմ օգնող դառնահամ բույս, որը կարելի է եփել ու ուտել քացախով, տապակել սխտորով ու լոլիկով, պատրաստել անմահական ապուր՝ միայն ավելուկով, կամ այլ հավելումներով՝ ոսպով, ընկույզով, կարտոֆիլով և այլն։ Չքնաղ, կարելի է  անգամ Աճառյանին «շրջանցել» ու ասել՝ չքնաղագույն մի բույս, որով պատրաստած ուտեստները թեթև ու համեղ են։ Ձմռան ցուրտ օրերին տաքացնում են՝ առանց ծանրության զգացողություն առաջացնելու։ Կարող եք համտեսել՝ սեղմելով  այստեղ։

Related image

Պասուց տոլմա

Պասուց տոլմայի գլխավոր առավելությունը հեշտ պատրաստելու ու երկար պահելու մեջ է։ Ու իսկապես, որքան երկար մնա սառնարանում, այնքան ավելի համեղ կլինի, որովհետև բաղադրիչներն ավելի լավ են իրար խառնվում ու  համն ավելի ընդգծված է դառնում։ Պասուց տոլմային երբեմն վիրավորում են՝ անվանելով «սուտի տոլմա», բայց մենք պաշտոնապես հայտարարում ենք՝ պասուց տոլման ոչ սուտի է, ոչ էլ՝ ստախոս, և մսով չլինելը բացարձակ չի նսեմացնում նրա անձնային արժեքներն ու «տոլմայական» պատկերը։ Պատվիրեք այստեղից, ու ինքներդ համոզվեք։

Ղափամա

Դե, էլ ի՞նչ ասես այս համեղ, քաղցր, դդմի ներսում եփվող ուտելիքի մասին։ Բառեր չկան, միայն երգն է մնում՝ հեյ, ջա՜ն, ղափամա, համով-հոտով ղափամա։ Բացի գեղեցիկ ու համեղ լինելուց, ղափաման նաև շատ օգտակար է։ Դե, ինքներդ դատեք։ Դդումը մի շարք  վիտամինների բնական աղբյուր է, միջուկում էլ կա չրեղեն, ընկուզեղեն, մեղր, որոնք իրենց հերթին էլ ունեն մի շարք օգտակար հատկություններ։ Սրանից բացի, ղափաման դյուրամարս ուտեստ է ու արագ է կշտացնում։ Հենց սրա համար էլ, եթե, ինչպես երգում է ասվում, ձեր տուն գան հորքուր ու մորքուր, քեռի-քեռակին, տեգր և տեգրակին, սանիկ, սանամեր, հարսանքույր ու հարսի եղբայր, ու էլի մի շարք հյուրեր, կարող եք անհոգ լինել։ Սեղմում եք այստեղ, պատվիրում ղափաման, մենք հնարավորինս արագ առաքում ենք այն ու ոչ մեկը քաղցած չի մնում։

Related image

Խաշլամա

Եկեք ընդունենք, որ ազնիվ չէր լինի այս խիստ հայկական շարքում չներառել շատերիս սիրելի խաշլաման։ Փակեք աչքերն ու հիշեք, թե որքան հաճելի է սառած ձեռք ու ոտքով գալ տուն ու դեռ դռան մոտից զգալ մսի համեղ բույրը, հետո ուտել տաք-տաք, անուշ խաշլաման։ Այստեղ կգտնեք մի շարք ռեստորաններ, որոնք առաջարկում են այս համեղ ուտեստը՝ պատրաստման տարբեր տեսակներով։

Image result for Õ­Õ¡Õ·Õ¬Õ¡Õ´Õ¡

Մեզ էլ մնում է մաղթել ձեզ ջերմ ու տաք ձմեռ՝ ձմեռային համեղ ուտեստներով լի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով