Տոնական սեղան պատվիրելու 7 պատճառ

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում, գործերն են շատանում, գործերն են շատանում․․․Ինչպես ասում են՝ ծուռ նստել՝ ճիշտն ենք ասում։

Ամանորն, ինչ խոսք, սիրելի տոն է։ Արձակուրդ, լույսեր ու փայլեր, սիրելի մարդիկ, նվերներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ։ Բայց սրա հետ մեկտեղ, եթե անկեղծ, ամանորյա պատրաստությունները կանանց փոքրիկ՝ խիստ տոնական դժոխք են հիշեցնում։

Դե, ինքներդ դատեք․ անվերջ թվացող պատրաստություններ, մի քանի ժամ եփող ուտեստներ,  տան մաքրություն, դրա հետ մեկտեղ նաև պիտի հասցնեն գեղեցկանալ, սիրելիներին նվերներ ընտրել, և այլն։

frustrated couples therapy GIF

Ամանորն ընտանեկան տոն է։ Եվ հաճախ այս «ընտանեկանը» մեր կանայք սխալ են վերծանում՝ համարելով, թե եթե տոնը ընտանեկան է, ապա ամեն բան պիտի իրենց ձեռքով անեն․ չէ՞ որ ընտանիքի համար է։

Մինչդեռ մոռանում են, որ  ընտանեկանը նախ և առաջ սիրելիների հետ տոնը նշելու, միմյանց ներկայությունը վայելելու մասին է։ Որ վերջապես կարելի է ժամանակ գտնել ու հաճույքով պտտվել խանութներում՝ որևէ հետաքրքիր նվեր գտնելու ուրախությունը վայելելով։

Բայց այդ ուրախությունից զրկվում ենք՝ մեզ զոհելով ամենազոր կենցաղին։ Իհարկե, ցանկացած կին ունի իր «ֆիրմային» ուտեստները, որոնք իր ձեռամբ ու «դիրիժորությամբ» պիտի պատրաստի՝ տոնական սեղանի համար, իսկ մնացած՝ «հարկադիր-պարտադիրները» կարելի է լրացնել՝ ռեստորաններից պատվիրելով։

Մենք առաջարկում ենք յոթ հիմնավորված պատճառ, թե ինչու է  Ամանորի ուտեստներ պատվիրելը ճիշտ որոշում․

leo mendez GIF

  1. Ժամանակը՝ կարևորին։ Տոների ամենատոնական մասը շփումն է՝ մարդկային ամենահասարակ շփումը՝ ջերմ ու սիրուն։ Մենք հաճախ հենց մեր շփումներից ենք խլում ժամանակը, երբ զբաղվում ենք երկար պատրաստություններով։

Ի՞նչն է ավելի հաճելի, երկու ժամ տոլմա՞ փաթաթելը, թե՞ բալիկների հետ գորգերին թավալ գալը, տարատեսակ աղցաններ կտրատե՞լը, թե՞ ընտանիքի անդամների հետ զբոսանքի գնալն ու  օրը վայելելը։

Կարելի է այսպիսի շատ-շատ օրինակներ բերել։ Շատերը համատեղում են այս երկուսը, բայց պատկերացրեք, թե կենցաղի գործերը քչացնելով որքան շատ ժամանակ կշահեք՝ ընտանիքի անդամների համար։

  1. Ֆիրմային ուտելիքը՝ Ձեր ձեռքով, մնացածի վրա ժամանակ չենք ծախսում։ Մեզնից շատերն ունեն ֆիրմային ուտեստներ։ Օրինակ, մայրիկիս պատրաստած բորշչի պես համեղ բորշչ ոչ մի տեղ չեմ կերել։ Ինձ մոտ էլ լավ է ստացվում, օրինակ, պանրային ապուրը, ու տնեցիները շատ սիրում են այն՝ հենց իմ մեկնաբանությամբ։

Բնական է, որ  ամանորյա սեղանի այն ուտեստները, որոնք տնեցիները հենց ձեր ձեռամբ են հավանում, պիտի ինքներդ պատրաստեք։ Բայց այ մնացածը կարելի է պատվիրել։ Օրինակ՝ խոզի բուդը, որոշ աղցաններ, տաք խորտիկներ և այլն։ Այսպիսով տոնական սեղանը, մեկ է, կունենա ձեր համեղ ձեռագիրը, մնացած ուտեստների վրա էլ ժամանակ կխնայեք։

  1. Արագ է։ Մենք արագ ենք աշխատում, ռեստորանները՝ նույնպես։ Ձեզ մնում է միայն ամրագրել առաքման օրը, և վերջ՝ նշված ժամին ուտեստները տեղում կլինեն։
  1. Որակյալ է։ Մեզ հետ համագործակցող ռեստորանները պատասխանատու են որակի համար։ Չմոռանանք, որ ուտեստները մասնագիտացված խոհարարներ են պատրաստում։ Սա նշանակում է, որ ձեր տոնական սեղանն ամենահամեղը կլինի, չէ՞ որ շեֆ խոհարարները ջանք ու եռանդ չեն խնայել՝  Ամանորը ավելի համեղ դարձնելու համար։

  1. Նոր ուտեստներ՝ ամանորյա սեղանին։ Ուտեստները որքան էլ համեղ լինեն՝ հաճախ են կրկնվում։ Ռեստորանները հնարավորություն են տալիս սեղանները բազմազանությամբ զարդարել։ Օրինակ, Ամանորին կարելի է սեղանին սուշի դնել, իսկ ինչո՞ւ ոչ, ո՞վ է կանոններ սահմանել։ Կամ, օրինակ, ասիական, թայլանդական ուտեստներ պատվիրել, օրիգինալ աղցաններ, բազմերանգ ու բազմահամ սոուսներ․․․Ահռելի ընտրություն կա։ Ընտրեք ու տարբերվեք։

  1. Բազմազանության ապահովում։ Դուք հնարավորություն ունեք ընտրելու ռեստորանների ահռելի քանակից։ Սա նշանակում է, որ հաստատ կգտնեք ռեստորան, որը հարմար կլինի ձեր գրպանին ու քիմքին։ Բազմազանությունը հենց սրանով է գրավիչ, ընտրում եք ոչ միայն տարատեսակ ուտեստներ, այլ նաև կարողանում եք գտնել այնպիսի ռեստորաններ, որոնք իսկապես հարմար կլինեն ձեզ՝ նաև ֆինանսական առումով։

summer love GIF by America's Got Talent

  1. Թեթևություն ու հանգստություն։ Դե, սրանից ավելի կարևոր ի՞նչ կա։ Լարվելու խնդիր չկա, գնումների ժամանակ ինչ-որ մթերք մոռանալու հարց չկա, ուտեստը վառել-փչացնելու վախ չկա։ Ուղղակի զբաղվում եք առօրյա գործերով, պատրաստվում տոնական օրերին ու վայելում ներսի թեթևությունն ու հանգստությունը։ Իսկ ի՞նչ ունեք անհանգստանալու, մենք կլուծենք ձեր «գաստրոնոմիկ խնդիրները»՝ որակյալ, արագ ու շահավետ պայմաններով։

 Դուք կարող եք  նախօրոք պատվերներ կատարել՝ ուղղակի այցելելով մեր Menu.am կայք, կամ օգտվելով հավելվածից։ Եվ թող Ամանորը թեթև, ուրախ ու անհոգ լինի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով