Ինչպե՞ս շատ թեյավճար ստանալ

Թեյավճար թողնելն ընդունված է ամբողջ աշխարհում, փոքրիկ ժեստ է՝ այս կամ այն ծառայությունը մատուցած անձին շնորհակալություն հայտնելու համար։ Հայաստանում թեյավճարի ինստիտուտը ևս գործում է, այն էլ՝ շատ ակտիվ։ Սովորաբար  թեյավճարներ թողնում են սպասարկման ու առաքման  ծառայություններ մատուցող ընկերություններին, և մենք ևս բացառություն չենք։ Մեր  առաքիչները հաճախ են թեյավճարներ ստանում, ինչը հաճելի բոնուս է աշխատանքի մեջ։ Այսօր ուզում ենք առաջարկել մի քանի տարբերակ, որոնք կօգնեն ավելի շատ թեյավճար ստանալ, ափսոս բլոգում թեյավճար չկա։

money asks GIF

Առաքել ճիշտ ժամանակին։ Սա ոչ միշտ է ստացվում, որքան էլ կազմակերպությունը օգտագործի բոլոր հնարավոր տարբերակները՝ սնունդը պատվիրատուներին հասցնելու համար։ Իսկ Menu.am-ը, հավատացեք, իսկապես ջանք ու եռանդ չի խնայում՝ թերությունները հնարավորինս արագ շտկելու համար։ Իսկապես, երբեմն  ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէ պատվերը ճիշտ ժամանակին հասցնել՝ ինչի մասին մեր գործընկերներն անպայման զգուշացնում են պատվիրատուին։ Հիմնական պատճառը սովորաբար քաղաքի հաճախակի վթարներն են, ինչի պատճառով երթևեկությունը դանդաղում է։

Image result for traffic jam america

Եթե մի կողմ դնենք «արտաքին» խնդիրները, ապա առաքիչին մնում է միայն հնարավորինս շուտ ու անվնաս տեղ հասցնել սնունդը։ Ոչ հազվադեպ է պատահում, երբ առաքիչներն անգամ նշված ժամանակից շուտ են հասնում առաքման վայր։ Նման դեպքերում թեյավճարներն ուղղակի անխուսափելի են։

Լինել բարյացակամ։ Սովորաբար մեր առաքիչները լավ հումոր են ունենում։  Վերջերս ինձ հետ պատահած դեպք պատմեմ․ առաքիչը մի փոքր խառնել էր հասցեն, կապվեց ինձ հետ, ու երբ հանդիպեցինք, ասաց․ «Նշված հասցեում տղա էր ապրում ու հնդիկ։ Ինչ լավ է, որ Դուք հայ եք ու աղջիկ, թե չէ չգիտեի՝ հետը ոնց խոսեմ», միասին ծիծաղեցինք, լավ օր մաղթեցինք իրար ու գնացինք մեր գործերով։

Մանրուք է, բայց դրական հետք է թողնում՝ ամբողջ օրվա վրա։ Կարելի է ուտելիքը փոխանցել ժպիտով, նշել, որ հնարավորինս արագ եք փորձել բերել, որ հանկարծ մարդկանց շատ քաղցած չթողնեք, որովհետև գիտեք՝ սոված լինելն ինչ ծանր ապրումներ է բերում, և իհարկե մաղթել լավ օր։ Անհնար է, որ չարժանանաք լավ թեյավճարի, որովհետև մարդկանց նկատմամբ հոգատարությունը միշտ էլ նկատելի է։ Ու բնական է, որ  նրանք էլ ի պատասխան կցանկանան որևէ հոգատարություն ցույց տալ ձեզ։

Animated GIF

Կանանց՝ հատուկ վերաբերմունք։ Դե, գիտեք, մենք կանանց մեծարող հասարակություն ենք։ Եվ չնայած սա փոքր-ինչ․․․լավ, լավ, բավականին սեքսիստական վերաբերմունք է, բայց մեր իգական սեռի առաքիչներին սովորաբար ավելի հաճախ ու ավելի շատ թեյավճարներ են թողնում։ Իրականում խնդիրը ոչ թե սեքսիզմն է, այլ անսովորությունը։ Թեյավճարներով մեր պատվիրատուներն ասես ոգևորեն աղջիկներին՝ ապացուցելով, որ աշխատանքն իրականում չունի սեռային «կողմնորոշում»։ Հաճախ այս ամենը բառացի էլ են ասում, գովում են, հիանում են աշխատասիրությամբ, ուրախանում են, որ կարծրատիպեր են կոտրում։ Այնպես որ եթե իգական սեռի առաքիչ եք՝ բնությունից տրված առավելություն ունեք, որը այդքան էլ մեծ առավելություն չէ, բայց դե՝ կա։ Թող սա խթան հանդիսանա՝ մեր թիմին միանալու համար, վստահ եղեք՝ աշխատանքից գոհ կլինեք։

Երկար աշխատել։ Մեր առաջարկած աշխատանքը  չունի «բռնապետական» և ոչ մի տարր, մարդիկ իրենք են որոշում աշխատանքի գրաֆիկը, ժամանակը։ Շատ աշխատելու դեպքում նաև ավելանում է թեյավճարը՝ շնորհիվ քանակի։ Որքան շատ աշխատեք, այնքան շատ թեյավճար կկուտակեք։ Այնպես որ մնում է ուղղակի ճիշտ պլանավորել օրն ու հնարավորինս շատ առաքումներ կատարել, սա հաստատ դրական կազդի գրպանի վրա։

Եթե ցանկանում եք դառնալ մեր գործընկերը, սեղմեք այստեղ ու միացեք մեզ։

Սրանք միայն որոշ տարբերակներն են՝ թեյավճար ստանալու համար։ Ձեզ մնում է աշխատացնել ֆանտազիան ու էլ ավելի աշխատող ու տարբերվող մեթոդներ փորձել։ Մեր հիմնադիր Վահան Քերոբյանը ժամանակ առ ժամանակ սնունդ է առաքում՝ ընդհանուր վիճակը պատկերացնելու, խնդիրները ներսից տեսնելու ու դրանց լուծումն ավելի լավ հասկանալու համար։ Շատերը նրան դեմքով չեն ճանաչում, բայց հենց ինքն էլ ժամանակին սոցցանցերում պատմում էր, որ  ունեցել է օրեր, երբ հինգից տասը հազար դրամի թեյավճար է ստացել։

Image may contain: 1 person, smiling, beard and text

Դե, մեր առաքիչներին էլ մնում է հետևել հիմնադիր-գործընկերոջ օրինակին։ Աշխատեք սիրով, առաքեք ուրախություն ու վայելեք թեյավճարների քաղցր ներկայությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով