Ladurée-ն ու հայկական մակարոնները

Ես չեմ ճանաչում քաղցրակերի, ով չերազի կյանքում գոնե մեկ անգամ Ladurée (կարդա՝ Լադյուղե) քաղցրեղենի տան ֆիրմային մակարոն փորձել: Բաց փիրուզագույն նուրբ տուփի մեջ դասավորված պաստելային երանգների մակարոնները ուրախություն են աչքերի ու քիմքի համար: 1862 թվականին հիմնադրված այս տունը բազմաթիվ խանութ-սրահներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Ընդհանուր առմամբ, օրական վաճառվում է 15000 Ladurée մակարուն:

Աշխարհահռչակ բրենդը մակարոն է տրամադրել Կոպոլայի «Մարիա Անտուանետայի» համար: Gossip Girl-ի սիրահարները կհիշեն նաև այն, որ այս մակարոնները գլխավոր հերոսուհու ամենասիրելի քաղցրավենիքն էին:

Մոդայիկ ու թրենդային մակարոն պատրաստելը հեշտ գործ չէ: Առաջին անգամից հաջողության հասնելը համարյա անհավանական է: Նուշի ալյուր ճարելը բարդ է. ցնցող մակարոն թխելու համար դուք մեկ օրով պետք է վերածվեք ջրաղացպանի: Թվում է, թե դժվար բան չկա ձվի սպիտակուցները, ալյուրն ու շաքարափոշին իրար խառնելու ու եփելուն արժանի խմոր ստանալու մեջ, բայց դա վստահաբար մոլորություն է: Մակարոնը բավականին կամակոր թխվածք է:

chocolate macaron GIF

Որքան էլ ծիծաղելի թվա՝ մակարոնը սենդվիչ-թխվածք է: Բերանում հալվող երկու շերտ, արանքում՝ միջուկ, որը կարող է լինել կարամելային, շոկոլադե, սերուցքային, հատապտղային: Գույնի հարցում օգնում են գունավորիչները կամ մրգային օշարակները: Ու մակարոնը կդառնա կորպորատիվ միջոցառումների, հատկապես՝ հարսանիքների, ինչպես նաև՝ թեթև նախաճաշերի սիրունիկ ուղեկիցը: Ահա մի քանի տարբերակ՝ մակարոն պատվիրելու համար։

Մոնոն առաջարկում է պիստակով, ազնվամորիով, լիմոնով ու վանիլային մակարոններ: 100 գրամ մակարոնն այստեղ արժե 2000 դրամ: Պատվիրելու համար սեղմեք այստեղ։

Յամ-յամ դոնաթսը հայտնի է երևանյան իրականության մեջ առաջին կարգին դոնաթներով: Կարամելապատ դոնաթն իմ ֆավորիտն է, սև հաղարջովից էլ երբեք չեմ հրաժարվի: Բայց դոնաթ նվիրելը մի քիչ բարդ պրոցես է, այդ դեպքերում ես նախընտրում եմ վերցնել մակարոն: Պատվիրելու համար սեղմեք այստեղ:

Սոհոյին մենք մի ամբողջ նյութ ենք նվիրել, սակայն մակարուններին մի քիչ աչքաթող էինք արել: Սոհոյից կարելի է պատվիրել 4 տեսակի մակարոն՝ յուրաքանչյուրը 400 դրամ արժողությամբ: Պիստակի, ազնվամորու, սուրճի ու պնդուկաշոկոլադային համով մակարոնները սպասում են ձեզ այստեղ:

Մերի բեյքըրին տնական խմորեղենին զուգահեռ առաջարկում է բազմագույն  մակարոններ, որոնք բավական մատչելի են: Պատվիրելու համար սեղմեք այստեղ:

Թիթիզ-միթիզ նվերի համար հրաշալի տարբերակ է Պասիֆլորայի առաջարկած մակարոն-ծաղիկ կողմբինացված կոմպոզիցիան: Պատվիրելու համար սեղմեք այստեղ:

Իսկ ամենավերջում ուզում եմ հիշեք, որ ֆրանսիական մակարոնն ու մակարունը տարբեր թխվածքներ են: Ճիշտ է, հին ժամանակներում դրանք վաղեմի ազգակիցներ են եղել, բայց մակարունն ի տարբերություն մակարոնի պատրաստվում է կոկոսի քերուկով: Բարդ ընտրությունը թողնում եմ ձեզ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով