Մուկբանգ՝ երբ ուտելը կյանքի իմաստ է

Մարդն ուտում է, որ ապրի. սա պարզագույն  ճշմարտություն է բանական էակների համար: Սակայն սնունդը միայն որպես վառելանյութ չէ, որ պետք է մեր օրգանիզմին և անգամ  հոգուն, որովհետև այն մեր կյանքի մի կարևոր հատվածն է զբաղեցնում,  իր մեջ ներառելով շփում ու համային ընկալումներ՝ համով- հոտով մարդկանց հետ:

Մենք հաճախ նախընտրում ենք սնվել մեզ մտերիմ,  հաճելի մարդկանց հետ, համատեղ ճաշկերույթն էլ վերածվում է մի ջերմ արարողակարգի:

Սակայն աշխարհում  կա նաև հակառակ երևույթը, երբ մարդը,  չասեմ, թե ուտելու համար է ապրում, սակայն ուտելը և հատկապես շատ, ձեր պատկերացրածից ավելի շատ  ուտելն  իր համար բիզնես է դարձնում: Խոսքս մուկբանգի մասին է՝ երևույթ և բառ,  ծնված Հարավային Կորեայում, բառն էլ միավորում է «ուտելիք» և «հեռարձակում» բաղադրիչները: Բառը օգտագործում են նաև «մակբանգ», «մոկպան» տարբերակներով։ Այսինքն, սա մի երևույթ է, երբ մարդիկ,  հատկապես նրբակազմ  աղջիկներն անբնական մեծ չափաբաժիններով սնունդ են կլանում՝ տեսախցիկների առջև, զարմացնելով հազարավոր,  միլիոնավոր մարդկանց: Եվ սա իսկապես կյանքի իմաստ է դառնում, որովհետև սրանով նրանք և՛ գումար են վաստակում, և՛ ինքնառեալիզացվում։

Related image

լինելը ևս «պարտադիր» չէ։ Իսկապես, այս երևույթը համացանցում  շատ դիտվողների շարքից է և անհասկանալի է, թե ինչու են մարդիկ այդքան մեծ հետաքրքրությամբ դիտում սնունդ խժռելու դաժան  գործընթացը: Այլ բառով անհնար է արտահայտել նման  ծավալների կլանումը և ամփոփումը մարդկային մինուճար  ստամոքսում:

Ահա, օրինակ, մուկբանգի մի տարբերաք, սոցցանցերում հազարավոր տեսանյութեր կան, ու դրանք իհարկե շատ տարածված են Ինստագրամում։

Իրականում սա պարզապես հոբբի կամ այլոց ապշեցնելու  համար չէ, այլ՝ վաստակելու,  ընդ որում՝ լուրջ փողեր: Մնում է զարմանալ, թե ինչպես են սեփական մարմինն աղբանոցի վերածելով մեծ փողեր աշխատում, որ երևի թե հետագայում դրանցով սկսեն  հետևանքները վերացնել:

Տպավորություն է, թե ամբողջ աշխարհը վարակվում է մուկբանգով։ Եվ գիտեք, իսկապես անհասկանալի է, երբ միացնում ես տեսանյութը՝ սկսում ես քեզնից անկախ դիտել այն, երբ մարդու ուտելը, որպես այդպիսին, ոչ մի կարևոր հղում չի ցանկանում փոխանցել։ Լավագույն դեպքում դու ևս սովածանում ես, բայց դժվար թե ուտելիքին առողջ վերաբերվող մարդը փորձի նույնը կրկնել։

Մուկբանգ նկարող  մարդիկ ուղղակի  իրենց առջև սփռում են մի քանի տասնյակ բաժիններով համադամ  կերակուրներ,  քշտում ձեռքերը, անջատում ուղեղն ու միացնում տեսախցիկն ու ստամոքսի ռեզերվը:   Եվ այս հույժ կարևոր ու լայնածավալ գործն ուղեկցում  մեկնաբանություններով, թե ինչ համեղ է ուտելիքը և ինչ սիրով են ուտում ու ուտում:

Ըստ իս, սա նաև մարտահրավեր է առողջ սննդակարգին, որի առանցքային մոտեցումներից մեկն էլ սննդի փոքր չափերն են,  բկլիկության մերժումը: Մերժելով անառողջ մթերքներն ու ուտեստները,  մարդը սնվում է փոքր չափաբաժիններով և հաճախ՝ առողջ ու առույգ լինելու  համար: Դե իսկ մեր մուկբանգերներն էլ գիտեք՝ ինչ են անում: Այս երևույթը տարածվում է կորեաներում, Չինաստանում, Ճապոնիայում, այն երկրներում, որոնք  հենց առողջ սննդակարգի առաջատարներից են աշխարհում: Սա հոսանքին հակառակ  լողալու ճանապարհով ուշադրություն գրավելու միջոց է, որ նաև հոգեբանական խոր ակունքներ ունի:

Հոգեբաններն ասում են, որ ուտելը մարդու ինքնապաշտպանության միջոցներից մեկն է, երբ մարդը կուշտ է,  հանգիստ է, հավասարակշիռ է: Նույն մասնագետները պնդում են, որ ուտելիքին չափազանց մեծ տեղ տվողներն էլ միայնակ  մարդիկ են՝ ավելի շատ հոգով մենակները, որոնք փորձում են համովիկներով լցնել իրենց միայնությունը, ավելի շատ պաշտպանել սեփական անձն ու անվտանգությունը:

Շատ  մարդիկ  կան, որ ուտելիքի օգնությանն են դիմում զայրույթից, ձանձրույթից, բարդույթից և անգամ՝ «տխրույթից»։  Պետք է կարողանալ  ինքզինքը «ո՛չ» ասել  և ուտելիքին, սննդին  չվերապահել ավելին, քան այն ունի հենց մարդու  համար: Դա մարդկային վայելքներից մեկն է, որի ոչ թե չափերն են  կարևոր, այլ՝ համային որակները, տրամադրությունն ու միջավայրը, որում մարդը սնվում է:

Անգամ հիշում եմ, երբ պետք է սկսեինք վարել մեր ֆուդբլոգը, Menu.am-ի հիմնադիրը միայն մեկ ցուցում ուներ մեզ՝ չքարոզել որկրամոլություն։ Եվ սա շատ ճիշտ խորհուրդ էր, որովհետև մեր նպատակն է ոչ թե վարակել մարդկանց շատակերությամբ, այլ վարակել նրանց ուտելու առողջ ու մտերմիկ տրամադրությամբ։ Հենց սրա համար էլ մենք հաճախ ենք խոսում ուտելիքների բազմազանությունից՝ փորձելով մարդկանց՝ ավանդական ու սիրելի ուտեստների հետ մեկտեղ առաջարկել նաև յուրահատուկ տարբերակներ։ Որովհետև, իսկապես, համեղ ուտելը առօրյա-փոքրիկ տոն է, և մարդկանց իրար կապող հրաշալի «գործիք»։ Հենց դրա համար էլ նրան պետք է խելամիտ ու սիրով օգտագործել, համեղ ուտել սիրելը կապ չունի շատակերության հետ, մեր նպատակը հենց մարդկանց՝ համեղ ու բազմազան ուտելու տարբերակ առաջարկելն է։

Image result for brad pitt mr and mrs smith gif

Ուրեմն, այսպես, եկեք սեղանի շուրջ նստենք թեթև սրտով ու լավ տրամադրությամբ, վայելենք սովոր ու անսովոր ուտեստներ և դիետա պահենք նաև  համացանցից օգտվելիս՝ օրինակ, չափից դուրս շատ ժամանակ չվատնելով նմանօրինակ տեսանյութերի վրա, վստահեցնում եմ՝ օգտակար է հոգուն,  մարմնին  ու մտքին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով