Երևանի գիրոսային Սպարտան

Վերջերս քաղաքի 2800 ամյակը տոնեցինք։ Դե, մենք էլ հայերով մտածեցինք-մտածեցինք ու որոշեցինք՝ ինչո՞վ ենք, օրինակ, պակաս Հին Հունաստանից, նրանք կունենան Սպարտա քաղաք, մենք չե՞նք ունենա։ Բայց քանի որ, ցավոք, մեր մեծ ու սահմաններ չճանաչող ցանկությունները երբեք չեն համապատասխանում մեր երկրի տարածական չափերին, հնարավոր չէր առանձին քաղաք կառուցել, դրա համար Սպարտան ներառեցին Երևանի կազմում՝ որպես վարչական շրջան։

Իրականում, հայաստանյան Սպարտան ոչ թե քաղաք է, այլ մեծ ու գեղեցիկ ընտանիք, որն ի տարբերություն  կռվել սիրող նախնիների, որոշել է մարդկանց սրտերը գրավել  ոչ թե սրերով, այլ համեղ ուտեստներով։ Վստահեցնում ենք, ներսում ձեր կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, անգամ հակառակը, Menu.am-ը զգուշացնում է՝ «Սպարտա գիրոսից» սնվելը վտանգավոր է ձեր քաղցի զգացման ու վատ տրամադրության համար, որովհետև մի լավ կշտանում ես ու շատ բարձր տրամադրություն ես ունենում՝ շնորհիվ մշտաժպիտ ու շատ ջերմ աշխատակիցների։

Image may contain: 15 people, people smiling, people sitting

Իսկապես տպավորություն է, թե հարազատ մի ընտանիք ես մտել՝ ուղղակի համեղ մի բան ուտելու։ Մեր զրույցում ևս ընտանիքի մասին զրույցը առաջին միտքն էր, որը շեշտեցին «Սպարտա գիրոսի» հիմնադիրները՝ հավելելով, որ բիզնեսային շահերը հետին պլան են մղվել, այլ նպատակներ են կարևորում․«Մեր աշխատակիցներով կազմված ընտանիքն այն խաղաղասեր ընտանիքն է, որ իմացել է սպարտացիների ուժի գաղտնիքը, և մեր պատրաստած սնունդով են սպարտացիները կերել ու ուժեղացել»․ այ այսպիսի անձնական, հորինած լեգենդ ունեն, որն օգտագործում են օրենսգրքի, թե կուզեք անգամ՝ սահմանադրության նման՝  սիրել բոլոր հաճախորդներին, համեղ կերակրել և իհարկե խստապահանջ լինել որակի նկատմամբ։

«Սպարտա գիրոսում» ոչ միայն անունն է հունական, այլ առհասարակ ամեն ինչ։ Սկսած խոհանոցային տեխնիկայից, մինչև մսեղեն, հացեղեն ու անգամ, համեմունքներ։ Հիմնադիրներից մեկը մեզ պատմեց  իրենց առանձնահատկությունների մասին․ «Ես սովորել եմ Հունաստանում, և ուսանողության տարիներին, երբ մոտ ընկերս հաճախ էր ինձ հյուրընկալում, մեզ մոտ գաղափար ծնվեց  Հայաստանում  իսկական հունական գիրոս պատրաստել, և ուսանողությունից մոտ հինգ տարի անց միասին իրականություն դարձրինք մտահղացումը։ Եվ քանի որ ուզում էինք ստանալ նույն համերը, հասկացանք, որ պետք է ամեն ինչ ներմուծենք հենց Հունաստանից։ Օրինակ, հացը ներմուծում ենք Հունաստանի ամենամեծ հացի արտադրամասից, իսկ օրեգանոն Հունաստանի Օլիմպ սարի հայտնի օրեգանոն է։

Image result for oregano gif

Միսը նույնպես ներմուծում ենք։ Եվ այդ ներմուծումների աշխատանքային ստանդարտների know-how-ն գնել ենք ենք այնտեղից՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքից՝ ամենահայտնի գիրադիկոներից մեկից։ Երբ մենք ծանոթացանք հունական ցանցի  հիմնադիրների հետ, հասկացանք այնտեղ ինչ ոգի է դրված։ Նրանք եղբայրներով էին հիմնել, ու էլի, փաստորեն, ընտանիքի գաղափարն էր առաջնային, և մենք ևս գաղափարը «ներգրավեցինք» մեր բրենդի մեջ:

Երբ Հունաստանի գործընկերները եկան Հայաստան,  մենք իրենց հյուրասիրեցինք հայկական մսից ուտեստներ՝ մեծ հպարտությամբ, որովհետև հայկական միսը համեղ է ու վստահ էինք, որ կհավանեն։ Իրոք հիացած էին, բայց ասացին, որ սա գիրոսի միս չէ, խորովածի միս է։ Միջազգային բիրժայում վաճառվող խոզի մսի հատուկ մաս է պետք գիրոսի համար, որը բիզնես գաղտնիք է, բայց որը և մենք ներմուծում ենք։ Դրանք հատուկ խոզեր են, որոնց մորթում են 100-120 կգ դառնալուց հետո՝ ի տարբերություն հայկական խոզերի, որոնք մորթում են 35-40 կգ դառնալիս։ Մեր միսը ստանդարտացված է Հոլանդիայի և Գերմանիայի  մսային ստանդարտների հետ։ Պահպանվում է մինուս քսանմեկ աստիճանի պայմաններում, փաթեթավորվում է վակուումային  տոպրակներով, մենք ներմուծել ենք հատուկ սարքավորում, որը պատշաճ  կերպով մսեղենը հանում է սառացրած վիճակից ու կտրատում գիրոսի համար։ Անվտանգության բոլոր նորմերը պահպանված են եվրոպական ստանդարտի համապատասխան՝ բոլոր մթերքների համար»։

Այսպիսով, կարելի է հանգիստ լինել սննդի որակի համար, հիմնադիրները Հունաստանից սնունդ ներմուծելով այն պահում են շատ ավելի մաքուր ու անվնաս, քան եթե ուտեք հայկական, բայց անհայտ ծագման ռեստորաններում։

Եվ իսկապես, «Սպարտա գիրոսի» համը նման չէ ոչ մի այլ ուտեստի համի։ Մսեղենը հետաքրքիր փափուկություն ունի ու ասես հալվում է բերանի մեջ, անգամ տապակած լինելու համ չկա, ասես եփված ու տապակված լինի միաժամանակ։ Հատուկ ուշադրության են արժանի տարատեսակ սոուսները՝ բեկոնով, ֆետա պանրով, մանանեխով, տեկլաս, տարտար, ձաձիկի ու յոգուրտային սոուսներ, և այլն։ Սրանից բացի նրանք առաջարկում են հետաքրքիր խմորային ուտեստներ, հունական նախաճաշերի տարբերակներ, աղցաններ և այլն, մնում է ուղղակի ուտել ու վայելել։

Եթե անկեղծ՝մեկ այցով հնարավոր չէ փորձել ամբողջը։ Լավագույն դեպքում կարող եք երկու տեսակ ուտեստ փորձել, առանձնահատուկ բկլիկները գուցե կարողանան երեքն ուտել, բայց հավանաբար դեռ մի քանի օր չեն սովածանա, որովհետև նախ՝ բաժինները բավականին մեծ են՝ ընկերության հիմնադիրներն այստեղ ևս չեն դիմել «հայավարի» մեթոդներին՝ առաջարկելով մարդկանց գումար-սնունդ ճիշտ ու ազնիվ համադրություն, հետո՝ շնորհիվ համային լավ  համադրումների արագ ու «հիմնային» ես կշտանում, այսինքն՝ եթե որոշ սննդի կետերում սնվելուց հետո գուցե մեկ-երկու ժամ անց էլի քաղց զգաք, ապա «Սպարտա գիրոսից», ասենք, ցերեկը սնվելուց հետո մինչ երեկո հաստատ չեք սովածանա։

Դե, մենք էլ, ինչպես միշտ, լավագույն ռեստորանների կողքին ենք, եթե քաղցած եք ու ուզում եք փորձել Հունաստանի համը Հայաստանում, ուղղակի սեղմեք այստեղ  ու պատվիրեք «Սպարտա գիրոսի» համեղ ուտեստները։ Մենք վստահ ենք, որ անգամ Ջերարդ Բաթլերը եթե ուտեր «Սպարտա գիրոսի» գիրոսներից ու շփվեր աշխատանքային ընտանիքի հետ, հայտնի ֆիլմի, արդեն՝ սիրելի մեմ դարձած This is Sparta-ի փոխարեն կբղավեր «Շատ համեղ է՜»։

Մինչ նոր համեղ հանդիպում մեր բլոգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով