Հումուսակերային․Make Hummus Not War

Չեք հավատա, բայց աշխարհում գոյություն ունի ՛՛Make Hummus Not War՛՛ անվանումով դոկումենտալ ֆիլմ: Այ թե որքան շատ կարելի է սիրել հումուսը, որ նրան մի ամբողջ ֆիլմ ձոնել:

menu.am

Արաբերենում «հումուս» նշանակում է «սիսեռ»: Հումուսի բաղադրության մեջ սովորաբար մտնում է սիսեռի պյուրե, թահին, որն ի դեպ քունջութային մածուկ է, ձիթապտղի յուղ, սխտոր, պղպեղ ու լիմոնի հյութ:

Հումուսի մասին առաջին հիշատակումները հայտնվել են դեռևս 8-րդ դարում արաբների խոհարարական գրքերում: Այժմ այն մեծ տարածում ունի ոչ միայն Մերձավոր Արևելքի երկրներում, այլև եվրոպական բազմաթիվ երկրներում, Ամերիկայում ու Կանադայում:

Հումուսը հիմնականում մատուցվում է սառը նախուտեստի ձևով՝ պիտա հացով, լավաշով, երբեմն էլ հացով կամ չիպսերով: Վերջինն իմ սիրելի տարբերակն է:

Հումուսին կարելի է հավելել տապակած սոխ, տապակած լոլիկներ, ֆետա պանիր, դդմի պյուրե և անգամ կակաո կամ իմ ամենասիրելի սոճու ընկույզից:

Հումուսը մատուցվում է որպես նախուտեստ ֆալաֆելի, խորոված հավի կամ ձկան հետ:

Araqum

Իսրայելում հումուսն ամենօրյա ուտեստ է: Որոշ ռեստորաններում այն մատուցվում է տաք ձևով, ձևավորված ամբողջական սիսեռով: Պաղեստինյան հումուսը համեմվում է նաև անանուխով:

Հումուս կարող եք պատրաստել տանը: Սիսեռը պետք է այնքան խաշել, որ հատիկները հանգիստ ճզմվեն մատների արանքում: Այնուհետև խաշած սիսեռը, ջուրը, որում խաշվել է, թահինը, ձիթապտղի յուղը, սխտորն ու պղպեղը մի լավ բլենդեռահարեք, ստացեք ըստ Ձեր սիրելի խտության մասսա: Համտեսեք ստացված մասսան և ավելացեք աղ կամ կիտրոն ըստ ճաշակի:

Հումուսին կարելի է հավելել նաև տապակած սոխ (մոդայիկներն այն կոչում են կարամելիզացված սոխ):

Իսկ եթե ալարկոտ եք կամ պատրաստելու ժամանակ չկա, առաջարկում ենք ուղղակի պատվիրել հումուսը:

Arag araqum

«Լիբանանյան շաուրմա»

Հումուսի մեկ բաժինն արժե 500 դրամ։ Համեղ ու թարմ հումուսը  թեթև ուտեստ լինելով հանդերձ արագ հագեցնում է։

Uteliqi araqum 24 jam

«Զեյթունա»

3 տեսակի հումուս, ամենադասականն արժե 800 դրամ: Մատուցվում է նաև իշլի քյուֆթայով ու մսով հումուս, 1200 դրամ։

Delivery

«Տանթունի»

Հասարակ հումուսն արժե 450 դրամ, իսկ տավարի մսովը՝ 1200 դրամ

arag araqum

araqum 24 jam

«Մանե ցուցասրահ-ռեստորան»

800 դրամ

uteliqi araqum

«Ինգրեդիենտ»

Հումուս սովորական՝ 800 դրամ, աչքի է ընկնում իր խիտ համով, քանի որ հետաքրքիր համեմունքներ ունի։

Araqum

«Գրին Բին»

Հումուսը մատուցվում է պիտա լոշիկով, արժե 1200 դրամ

Hummus delivery

Մնում է պատվիրել ու վայելել  արաբների այդքան սիրած «հարած սիսեռը»։ Բարի ախորժակ, և իրոք, ավելի լավ է միջանձնային պատերազմների փոխարեն բարիշել  մեկ բաժին համեղ հումուս ուտելու կամ պատրաստելու շուրջ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով