Համեղ կանացիության մասին

 

Գարնան գալը մեկ ծաղիկներն են ավետում,  մեկ էլ կանացի տոները. մարտի 8-ն է գալիս ու գիտենք, որ անկախ եղանակից,  քաղաքը  կողողվի ծաղիկներով,  ժպիտներով ու չքնաղ կանանցով: Կանայք այդ օրը ընդգծված գեղեցիկ ու կանացի,  նազելի կլինեն:

Իսկ ի՞նչն է կնոջն առավել գեղեցիկ ու կանացի դարձնում: Ճիշտ եք, սերը: Ավելացնեմ՝ նաև հոգսերի նվազ բեռը: Անհոգություն կասեի,  բայց դա տեսական՝ հրաշալի,  գործնական՝ անհնարին  դաշտից է: Ուրեմն  կանգ առանք կանացի նվազ հոգսերի վրա:

Այստեղ ես իմ ցեղակից-եվակիցներից թաքուն հուշումներ անեմ ուժեղ սեռին. եթե տարվա  ընթացքում,  հակառակ ձեր ցանկության,  շատ  հնարավոր չէ սիրելի  կանանց բազմազան  հոգսերից ազատել,  ապա դա փորձեք անել գոնե տոներին: Գիտե՞ք կանայք ինչպես են  կարողանում գոհանալ ու երջանկանալ անգամ փոքրիկ ժեստերից, եթե դրանք սրտանց են: Եվ ինչքան են սիրում,  օրինակ,  մի գավաթ սուրճը՝ սիրով համեմված, որ ոչ թե իրենք են  ամեն օր պատրաստում, այլ մատուցում են  իրենց: Գուցե տանը՝ անկողնում սիրելիի ձեռքով, կամ մի գողտրիկ սրճարանում,  կամ էլ սեփական  տանը՝ այդ նույն հրաշալի սրճարանից առաքված:

Սկսենք  Մարտի 8-ից: Օծանելիք,  ծաղիկներ, զարդեր, դրամ. կանանց ուղղվող նվերների ցանկն անվերջ շարունակելի է: Եկեք ևս մեկն ավելացնենք. եթե որոշել եք գեղեցիկ տոնն անցկացնել ընտանեկան տաքուկ հարկի տակ, առաջարկում եմ հենց այդպես էլ  անել,  միայն թե կանանց իսպառ ազատագրել  խոհանոցից: Հենց այդպես, թե չէ եթե ձեր հրաշալի  կեսը տրվի  խոհանոցային էքստազին տոնական սեղանի շուրջ, կունենաք իսկապես համեղ ուտելիքներ, սակայն ձեր կողքին հոգնած ու հարկադիր ժպիտով կին, որին  օրվա  վերջում դեռ սպառնում է սպասք լվանալու ևս մեկ  հարկադիրը:

Իհարկե, ես ձեզ չեմ առաջարկում Մարտի 8-ին  միայն սիրով սնվել, հուշեմ՝ նաև Menu.am-ով: Նախ,  ծով-բազմազանությունից ընտրեք, թե այդ օրը որ խոհանոցն եք ցանկանում տեսնել ձեր տոնական  սեղանին, հետո արդեն զանգ ընկերոջը, ներողություն՝ բարեկամ- ծառայությանն ու ձեր ընտրած տեսականին ձեր նախընտրած ժամին  կհայտնվի ընտանեկան  հարկի  ներքո: Պատկերացնում եք, թե անգամ մեկ  օրով խոհանոցից ազատագրված կինը ինչպես  կարող է տնօրինել ազատված ժամանակը. պարգևեք նրան այդ հնարավորությունը,  նա դրան  արժանի է և կարիքն ունի՝ վստահաբար:

Գարնանային  համեղ աղցաններ, նրբահամ  խորտիկներ, անուշահամ աղանդերներ. տաք ու սառը ամենատարբեր կերակրատեսակներ. այս ամենը ձեր տուն կգա ու վայելքի հրաշալի  ժամեր կպարգևի ձեզ: Առաքված սննդի ևս մի կարևոր առավելությաքն մասին  հիշեցնեմ. եթե տանը  պատրաստելի  «հայավարի» մտածում ենք ՝ ավել լինի, պակաս՝ չլինի և ընտանեկան տոնախմբությունների հաջորդ օրերին  շարունակում ենք սպառել  չափազանց կալորիական ուտելիքները, ապա պատվիրելու դեպքում հստակ  ընտրություն ենք  կատարում՝ հօգուտ մեզ, այսպես կոչված ավել պատառ չթողնելով հետոյին:

Դե իսկ ծաղիկները ոչ մեկը չի  բացառել։ Գեղեցիկ, չկրկնվող փնջերը սպասում են ձեզ մեր հատուկ՝ ծաղիկների բաժնում։ Առաքում ենք ծաղիկներ, փուչիկներ ու լավ տրամադրություն։

Որպես բոնուս՝ փոքրիկ պատմություն։ Այսօր տաքսու վարորդի հետ ճանապարհին խոսելիս  հասանք ամենականացի տոնի թեմային, ճանապարհին էլ գեղեցիկ փնջերով լի մի սրահ էր աչքով տալիս։ Մի պահ շեղեցի ուշադրությունը՝ սրահը ցույց տալով, իսկապես շատ գեղեցիկ ծաղիկներ էին, աչքին անսովոր, բայց աչք շոյող կակաչներ, երփներանգ վարդեր ու գարնանային փնջեր․․․Վարորդն ասաց՝ հա, իսկապես սիրուն  են, ծիծաղելով հավելեց՝ եթե իմանամ մեռնելուց հետո  նման ծաղիկներ կբերեն, արժի անգամ մեռնել։ Ասում եմ՝ ինչո՞ւ մեռնել, ավելի լավ է՝ Ձեր կնոջ համար գնեք։ Ժպտաց-ասաց․«Իմ Մարինը աշխարհի ամենասիրուն ծաղիկն ա, էս ծաղիկներն իր կողքը խամրում են»։ Հետո տեսնելով, թե ինչպես եմ հալվում ռոմանտիկ պատասխանից, շարունակեց․ «Այ սենց բաներ պիտի ասես, որ քեզ նման սիրտները հալվի,  էլ ծաղիկի վրա փող չծախսես։ Բա՜, սովորի, արվեստ ա»։

Արվեստն՝ արվեստ, բայց որոշեցինք ռիսկի չդիմել,  և սրամտելն էլ սրամտելով, բայց այնուամենայնիվ ճշտեց ինձնից՝ ինչպես ներբեռնել մեր հավելվածը ու համեղ ու ծաղկաշատ անակնկալ անել կնոջը։

Թող բոլոր օրերը տոնական լինեն, մենք պատրաստ ենք այդ բոլոր օրերի պատրաստական աշխատանքների կարևոր մասը մեզ վրա վերցնել՝ սիրով ու ամենայն պատասխանատվությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով