Սնունդ ի պահք

Քաղաքը կյանքի արագացված ռիթմ է պարտադրում, և ամենօրյա վազքի մեջ հաճախ իրար են խառնվում առաջնայինն ու երկրորդականը, գլխավորն ու անկարևորը։ Հետին պլան մղվող խնդիրներից է դառնում սնունդը, չնայած, իրականում, այն պետք է խնամքով ու ուշադիր ընտրել ու կազմակերպել։  Ակտիվ կյանքի պահանջ է դարձել սննդի առաքման ծառայությունը, և այն զարգանալով այսօր կարող է նաև «հոգևոր» հարցերին  աջակից լինել։

Պահքը հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար կարևոր շրջան է, և մեծ խորհուրդ ունի։ Այն իր մի քանի հոգևոր բաղադրիչների հետ ունի նաև սննդային կողմ, բայց արի ու տես, որ «տեխնիկական առումով» երբեմն հոգևոր գիտակցումը չի բավարարում, քանի որ շատերը կանգնում են  պահքային սննդակարգի կազմակերպման խնդիրների առջև։

Այսօր արդեն շատ ռեստորաններ առաջարկում են իրենց  պահքի մենյուն, որը կարող եք պատվիրել և՛ Menu.am-ի միջոցով, և՛ հենց տեղում ճաշակել։ Ահա  մեր առաջարկած այն հինգ ռեստորանները, որոնց պահքի մենյուն ամենահարուստն է։

«Կարաս ազգային սննդի ցանց»

«Կարաս» ազգային սննդի ցանցը մշտապես ուրախացնում է թե՛ իր գնային հարմարավետությամբ, թե՛ ընդգրկուն մենյուով։ Եվ այս անգամ ևս պահքին ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվել։ Կարող եք ճաշակել նախուտեստներ, ապուրներ ու աղցաններ, ինչպես նաև տաք խորտիկներ։ Կարելի է այս ամենը նաև միասին համադրել,  օրինակ՝ փորձելով «Հումուս» աղցան կամ  պասուց տոլմա,  բուլղարական «Վինեգրետ», կարմիր լոբով ու ընկույզով ապուր, հետո էլ՝  խորոված սունկ։ Համադրելու լայն տիրույթ կա, ընտրեք ինչ կուզեք, իսկ պատվիրել կարող եք այստեղ։

«Գենացվալե Պանդոկ»

Մեր քրիստոնյա բարեկամ երկրի խոհանոցը ևս շռայլ է պահքի ուտեստներով։ Այստեղից կարելի է պատվիրել  ռոլլեր հիշեցնող ընկույզով ու սմբուկով նախուտեստ, վրացական պխալի կամ ջոնջոլի,  ուտել տաք լոբիո,  և անգամ չհրաժարվել այդքան սիրելի խաչապուրուց, քանի որ այն պատրաստում են լոբով, և խմորը ևս պասային բաղադրատոմսով է։ Բոլոր ուտեստները հասանելի են այս հղմամբ:

«Պանդոկ Երևան»

Հիշո՞ւմ եք հայտնի երգը․«Երևանում տոն է, թող բոլորը գան»։ Պահքը չի խանգարել տոնական տրամադրությանը, «Պանդոկ Երևանում» էլի տոն է, բայց պասային (այս ժամանակահատվածում երգը մի փոքր խմբագրել է պետք)։  Բրոկոլիով և սնկով, կամ ավելուկով աղցանը ձեզ անտարբեր չեն թողնի։ Կարող եք փորձել նաև սնկով ապուր, պահքի բորշչ,  սունկը՝ տապակած կարտոֆիլի կամ հաճարի հետ,  տապակած կանաչեղենի մեծ տեսականին առկա է, թարմ կանաչեղենը ևս ոչ մեկը չի անտեսում։ Պատվիրում ենք այստեղից։

«Ծիրանի»

Մեր շրջապտույտը Երևանում մեզ հասցրեց «Ծիրանի» ռեստորան։  Ձմռան վերջին օրերին մեզ ջերմ ողջունում է ամառային աղցանը,  խորոված սունկը, և տաք ու համեղ պասային ապուրները։ Համեղ, հագեցնող, թարմ ու գրավիչ։ Ուտեստներն առաքում ենք, մնում է անցնել այս հղմամբ:

«Աբու Հակոբ ռեստորան»

Պասային ուտեստների մասին մեր ավանդական պատկերացումները եկել է փոխելու «Աբու Հակոբը», որտեղ կարելի է այս ընթացքում շատ հետաքրքիր ուտեստներ փորձել, որոնք նորույթ են մեր քիմքի համար։ Արևելյան համեմունքներով հարստացած ուտեստների մեջ կարող եք փորձել օրինակ  սենդվիչ կարտոֆիլի ֆրիով, մութաբալ, մուհամարա, ֆաթուշ ու անգամ  ֆալաֆել, յալանչի ու թաբուլե։ Ընտրանին ևս մեծ է, այն ամբողջովին ներկայացված է այստեղ։

Պահքի շրջանը համ է տալիս ոչ միայն մեր հոգուն, այլ նաև քիմքին։ Թող պահքը ընդունելի լինի, իսկ ուտեստները մենք սիրով տեղ կհասցնենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով