Առաքիչ աշխատելու 9 առավելություն

Հաջողության բանաձևերը միաձայն բղավում են․ կյանքի արագ վազքում հաջողում են այն մարդիկ, որոնք ճկուն մտածելակերպ ունեն ու կարող են տարբեր ոլորտներում դրսևորել իրենց։ Ստացվում է՝ հաջողությունը բազմազանության, և դրան հնարավորինս լավ տիրապետելու մեջ է նաև։

Դե, սրանով մեզ չես զարմացնի, «քարից հաց քամող» ժողովուրդը սրա գիտակն է։ Մեզնից շատերը կյանքի ընթացքում սովորում են մի բան, աշխատում՝ այլ ոլորտում, բայց մասնագիտանում երրորդում ու ի վերջո չորրորդում  գտնում իրենց ու մաքսիմալ ինքնադրսևորվում։ Ցավոք, սա հաճախ կապված է տնտեսական վատ պայմանների հետ, բայց  երբեմն մարդ ինքնակամ է ուզում տարբեր ոլորտներում լինել, և սա լավ որոշում է, քանի որ կոփում է, օգնում է նոր կապեր ձեռք բերել, քեզ ավելի լավ դրսևորել, և իհարկե, ֆինանսապես ավելի անկախ լինել։ Մեր օրերում հնարավոր է համադրել մի քանի աշխատանք, և ամենահարմար տարբերակներից մեկն առաջարկում է մեր ընկերությունը։ Խոսքը համեղ ուրախություն առաքելու մասին է․ բլոգում ապահովում ենք «հոգևոր» սնունդը, մեր գործընկերները՝ «ֆիզիկականը» (երբեմն տխրում եմ, որ մեր բլոգային գրառումներն էլ չեն կարող առաքել, ու մեզ «ուտել» չի ստացվի,- մի տխուր խմբագրի լրացում)։  Մեզ հետ որպես առաքիչ աշխատելը շահավետ է, հաճելի ու ուրախ, և ահա՝ ինչու․

Համագործակցության նոր տարբերակ ենք մշակել։ Միանում եք մեզ, հրավիրում եք ընկերոջը համատեղ աշխատելու և ստանում 20.000 դրամի բոնուս։

Գրաֆիկը ճկուն է, կարելի է համատեղել այլ աշխատանքի հետ։ Ավելի շատ գումարը դեռ ոչ մեկին չի խանգարել՝ հատկապես տնտեսական այս պայմաններում։ Իհարկե, ավելի հեշտ է փռվել բազկաթոռին ու բողոքել, դրա փոխարեն կարելի է աշխատել մեզ հետ ու էլ ավելի լավ վաստակել։ Օրական երկու-երեք ժամ առաքիչ աշխատելը դրական կազդի դրամապանակի ու տրամադրության վրա։

Ընթացքում աճող աշխատավարձ։ Աշխատանքի հոգեբանությունը պարզ է․ որքան շատ ես առաքում, այնքան շատ ես վաստակում։ Փորձը ցույց է տվել, որ ակտիվ աշխատելու դեպքում, ամենաուշը մեկ ամիս անց աշխատավարձն աճում է, հետո՝ էլի ու էլի։ Սա կապված է հմտությունների հետ․ քաղաքը սկսում ես ավելի լավ ճանաչել, արագ ես տեղաշարժվում, հետևաբար՝ առաքում ու գումար վաստակում։

Վճարումը՝ ամեն շաբաթ։ Սա ավելի հարմար է, քանի որ օգնում է դրամապանակին արհեստական շնչառություն չմիացնել՝ մինչև բուն աշխատանքի գումար ստանալու օրը գա։ Եվ, ինչպես վերևում նշվեց, որքան շատ պատվեր կատարեք, այնքան ավելի շատ եք վաստակելու։

Աշխատանքը չի պահանջում հատուկ ընդունակություններ։ Միակ պահանջը, որին խստորեն պետք է հետևել՝ զգույշ լինելն է, ճանապարհատրանսպորտային օրենքներին հետևելն ու պունկտուալ լինելը։ Վերցնում եք սնունդը ռեստորանից, առաքում նշված հասցեով, ստանում ժպիտներ՝ քաղցած հայացքներին սննդի հույսի շողեր պարգևելու համար։

 

Սխալվելու իրավունք ունեն բոլորը։ Չեն բղավում, չեն վտարում, խարույկի վրա չեն այրում (եթե խարույկ, ապա միայն խորովածի համար․․․Չէ, չէ, մարդու մսից չէ։ Փորձել ենք, հեչ համեղ չի)։ Մենք հասկանում ենք, որ իդեալական լինել հնարավոր չէ, բայց, այ, իդեալին ձգտելը պարտադիր է։ Հենց դրա համար սկզբնական շրջանում սխալներ նույնիսկ պե՛տք է գործել, որովհետև դրանք ուղղելուց հետո մեր առաքիչները դառնում են էլ ավելի  մասնագիտացած, հմուտ։ Եվ խոսքն, առհասարակ, բոլոր բաժինների աշխատակիցների մասին է։

«Օֆիսային գերիներ» չունենք։ Դե, շատերն ինչպե՞ս են աշխատում։ Առավոտյան հասնում ես աշխատավայր, ստորագրում, ամեն ուշացման համար  աշխատավարձից դուրս գրումներ, անընդհատ նույն համակարգիչը, սենյակը․․․Եթե դուք նույնպես չեք սիրում օֆիսային աշխատանքը, ապա միանշանակ կսիրեք մեր ընկերությունը։ Պետք է ուղղակի մեզ հետ կապի մեջ լինել՝ քաղաքի որ կետում էլ լինեք՝ հատուկ ծրագրի միջոցով։ Այսքանը։

Օգնում է հղկել սեփական բիզնես գաղափարները։ Առաքիչը միևնույն ժամանակ ամենաշատն է շփվում համակարգի հետ՝ ընթացքում հասկանալով՝ ինչպես պետք է համակարգել թիմային աշխատանքը, ինչ գործիքներ կարելի է կիրառել՝ այն ավելի համակցված դարձնելու համար։ Ի վերջո, օրական՝ թեկուզ կարճ ժամանակով այդքան շատ մարդկանց հետ շփվելը տալիս է իր արդյունքը․ մեր առաքիչներն արդեն մի քիչ հոգեբան են։ Սրանք հմտություններ են, որոնք հետագայում ձեզ պետք կգան՝ եթե որոշել եք ինչ-որ բան հիմնադրել։ Իսկ փորձը ցույց է տվել, որ նման մարդիկ  գնալով շատանում են, և դա շատ ուրախացնում է մեզ, քանի որ մենք կողմ ենք նպատակասլաց, ինքնուրույն ու  աճել-սովորել սիրողներին։ Մեզ հետ աշխատանքը կարող է լավ սկիզբ լինել՝ թիմային գործի նրբությունները հասկանալու, պատկերացում կազմելու համար։ Միշտ պատրաստ ենք կիսվել սեփական փորձով և օգտակար լինել՝ անգամ աշխատանքից դուրս։

Լավ թիմ՝ պատրաստ օգնելու։ am-ում աշխատում են անհատներ, որոնք հասկանում են, որ արդյունքի կարելի է հասնել միայն մյուս անհատների հետ համագործակցելով։ Հենց դրա համար մենք շատ հարգում ենք իրար ու փորձում օգնել հնարավոր ամեն ինչով, քանի որ եթե ամեն մեկս իր գործը լավ անի, ընդհանուր պատկերն է միայն շահելու (օրինակ, բոլորի կյանքում պիտի լինի մի Հովո ու Դիանա, որ օգնեն քեզ՝ ստիպելով շատ արագ և աննկատ սիրել իրենց,- շատ սիրառատ խմբագրի լրացում)։ Մեր կազմակերպությունը միշտ հասանելի է՝ օգնելու տեխնիկական խնդիրներից մինչև հոգեբանական (գիտեք, հեշտ չի առաքել համեղ խինկալի, պիցցա կամ սուշի՝ մնալով սթափ՝ առանց սննդային կրքերին տրվելու): Մենք գիտենք, որ խնդիրները լուծելու համար են, ու դրանք լուծում ենք միասին։

Menu.am-ի հետ աշխատելը, և հատկապես առաքիչ լինելը միշտ էլ լավ որոշում է, սրա լավագույն ապացույցը մեր հիմնադիր Վահան Քերոբյանն է, որը նույնպես չի դիմանում գայթակղությանն ու ժամանակ առ ժամանակ սիրով առաքիչ է աշխատում՝ քանի դեռ մյուս բաժինների տնօրենները չեն ստիպում վերադառնալ ու զբաղվել այլ հարցերով։ Որովհետև անգնահատելի են այն ժպիտները, որոնք պարգևում են անծանոթ մարդիկ։ Դարձեք մեր թիմի մի մասը, եկեք միասին առաքենք ուրախությունը։ Գրանցվել կարող եք այստեղ։

18 thoughts on “Առաքիչ աշխատելու 9 առավելություն”

  1. Ինձ համար մեծ պատասխանատվություն կլինի համագործակցությունը այսքան բարեկիրթ Ձեր ( կարծում եմ, որ հետո կասեմ ՄԵՐ ?) Ընկերության հետ։
    Ես Պատրաստ եմ այդ պատասխանատվությունը կրել։
    Ասեք խնդրում եմ, ո՞րն է իմ հաջորդ քայլը, Ձեզ հետ աշխատելու համար։
    Շնորհակալություն։

  2. Բարև ձեզ, շատ հետաքրքիր թիմային աշխատանք եք առաջարկում: ՈՒսումնասերելով առաքիչի 9 առավելիությունը ցանկություն եմ հայտնում ձեր թիմում աշխատել: Ես Անդրեյ Բաղյանս 15 տաուց ավելի աշխատել եմ, որպես մատուցող Երևանում և վերջին տարիներում աշխատել եմ Ռուսաստանի դաշնությունում:Չունեմ սեփական տրանսպորտային միջոց,ունեմ վարորդական գրքուիկ B.C կարգերի: Ցանկույունս մեծ է ձեր թիմում աշխատել,բայց հնարավորությունս ձեր հայացողությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով