Entries by Foodhunter

Տապակած սառույցի, ու մոլեկուլյար խոհանոցի մյուս հրաշքների մասին

Ի՞նչ կանեիք դուք, եթե ճաշին ավանդական խորովածի կամ բորշչի փոխարեն մատուցեին շոկոլադի համով սթեյք կամ «բյուրեղապակյա» պելմեններ: Օրինակ, ես կարթնանայի վատ երազից, պիժաման հագիս կվազեի խոհանոց՝ ուղիղ սառնարանի մոտ: Սակայն սա ո՛չ վատ երազ է, ո՛չ էլ մտորում՝ ֆանտաստիկայի ժանրից: Սա կարծրատիպերը կոտրող մոլեկուլյար խոհանոցի մասին է, որն ի հայտ է եկել 80-ականների վերջում: Մոլեկուլյար […]

Մանկական սնունդը` ավելի հասանելի

Հայաստանում մայրությունը կարգավիճակ է ամբողջ կյանքի համար. նոր ծնված աղջիկն առաջին քայլերի հետ դրան է պատրաստվում և մեծանալով, բարեհաջող կատարում է բնության կողմից իրեն տրված ամենահրաշալի առաքելությունը, հետագայում  շարունակում է կրել այդ պատասխանատվությունը նաև այն  ժամանակ, երբ բալիկն արդեն թոշակի գնալու  տարիքի է: Չափից դուրս հոգատար մեր մայրերը,  ինքնամոռաց տրվելով զավակների խնամքին ու ապահովությանը, հաճախ […]

Որտե՞ղ են ամենահամեղ փանքեյքերը

Ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են պերսոնաժները նախաճաշին ուտում փամփլիկ փանքեյք, որը հաճախ ողողում են թխկենու օշարակի անհամեստ քանակով ու ծածկվում հատապտուղներով: Թխկենու օշարակին, որն այստեղ բավական թանկ է ու դժվար ճարվող, կարող է փոխարինել մեղրը, գետնանուշի կրեմը, շաքարափոշին, շոկոլադը կամ հարած սերուցքը: Կամ բոլորը միասին: Չնայած չարժե բկլիկություն անել: Նախաճաշին քաղցր չնախընտրելու […]

«Կիմա ծյոծյա, ինձ մի հատ կետչուսով հաց ու սասընսկի տվեք, էլի»

Հոթդոգային առաջին հիշողություններս, ինչպես և շատերինը, կապված են դպրոցի բուֆետի հետ: 15 տարի առաջ դպրոցում հոթդոգը ընդունված էր անվանել  «հաց ու սասընսկի», ու յուրաքանչյուր աշակերտ իր պարտքն էր համարում երկար՝10 րոպեանոց դասամիջոցին վազել Կիմա ծյոծյայի մոտ և ուտել իր հասանելիք 150 դրամանոց հոթդոգը: Տիկին Կիման կտրում էր հացը, եռացող ջրից դուրս թռցնում կանադական նրբերշիկը, սովամահ […]

Ինչպե՞ս ու ինչո՞վ առողջ ընդմիջել

Թերևս բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է ճիշտ սնվելը, սակայն ուսումնական-աշխատանքային վազվզոցի մեջ հաճախ՝ համարյա մահացու մեղքեր ենք գործում: Օրինակ ես՝ համեղ ու առողջ սննդի գովաբանողս, ինչ մեղքս թաքցնեմ, հիվանդանոցային վազքի ընթացքում հաճախ սովամահության եզրին եմ կանգնում ու նախքան ձեռքս (այս դեպքում ստամոքսս) նորմալ սնունդ ընկնելը, անամոթաբար դիմում մի բուռ պարզ ածխաջրերի ժամանակավոր օգնությանը՝ […]

Քեբաբն ու իր «թաշախուստը»

Խորովածի մասին արդեն խոսել ենք, և ազնիվ չէր լինի շարունակել զրույցն առանց հայ-ավանդական սեղանների հաջորդ զարդի՝ լյուլյա-քեբաբի, կամ տնական լեզվով՝ քյաբաբի։ Եվ քանի որ մենք շատ ընտանեկան ու ջերմ բլոգ ենք, եկեք հենց այսպես  առօրյա լեզվով էլ անվանենք հայերի սիրելի ուտելիքը։ Հիմնականում ի՞նչ գիտենք նրա մասին։ Դե, գիտենք, որ այն մատուցվում է իր «թաշախուստով», հենց […]

Պաղ հրաշքի մասին

Մենք  հեռանում ենք  մանկությունից,  մանկությունը մեզնից՝  ոչ այնքան․ երբ ենք դա  հասկանու՞մ,  օրինակ, անհագ  պապպաղակ ուտելիս։ Թվում է, թե այս ու մյուս քաղցրավենիքներն առաջին  հերթին երեխաներին են  հասցեագրված,  բայց մեծերն էլ իրենց չեն զրկում այս հաճույքներից, հատկապես պաղպաղակից։ Երևանյան  շոգերն արդեն  մոտակայքում են, արևն արդեն այնքան  ջերմ է, որ անտարբեր չի լինում անցնել գայթակղիչ փաթեթներով […]

Ֆրանսիական «թիթիզ» հացերը

Հաց սիրող ու հարգող, հացը երբեք չթափող, անգամ մակարոնեղենը հացով ուտող-կշտացող հայ ժողովրդի համար բագետներն ու մնացած արտասահմանյան հացերը սկզբնական շրջանում ընկալվում էին որպես թիթիզություն: Ժամանակի ընթացքում դրանք սիրվեցին, ճիշտ է, ոչ այնքան, որքան մատնաքաշը, «սեռի բուխանկան» ու «Հրազդանը», բայց վերջում մենք էլ  չդիմացանք եվրոպական հացեղենի գայթակղությանը: Բագետների ստեղծման վերաբերյալ մի քանի վարկած կա: Դրանցից […]

Խորովածը շատ լավ բան է

Ուտեստ, որ մշտական տեղ  ունի տոնական  սեղաններին կամ  իր ներկայությամբ տոնական է դարձնում ցանկացած սեղան։ Այն  մեծ ու փոքրի սիրելին է և շատ տարածված ամբողջ աշխարհում,  չնայած, որ գիտենք՝  մերն ուրիշ է։ Եվ իսկապես,  հայկական  խորովածն անկրկնելի  համեղ է, մրցակցությունից դուրս, հազարավոր «բարբիքյուներից» ավելի համեղ։ Ինչու, որովհետև  մերն է և մանկությունից ծանոթ ու սիրելի  համերը  […]

Որտե՞ղ փնտրել գարնանային վիտամինները

Գարունը կյանքի ծաղկման,  բնության զարթոնքի եղանակն է: Սակայն յուրաքանչյուր մարդու համար նաև օրգանիզմի լրացուցիչ  լիցքավորման  շրջան է, քանի որ զարթնող բնության հետ մարդու ներսում գլուխ են  բարձրացնում ձմռան  ընթացքում ձևավորված  խնդիրներ, որոնց ընդհանուր պատճառը վիտամինների և միկրոէլեմենտների պակասն է: Առօրյա կյանքում  գործ ունենք հիպովիտամինոզի հետ, որն էլ տկարության տարբեր դրսևորումների պատճառ է դառնում, հատկապես  գարնանը: […]