«Աստղային առաքումներ» Menu.am-ում

«Ի՞նչ ես թարս խոսում, դու հո Յոդա՞ն չես»,- կասեն ձեզ «Աստղային պատերազմների» սիրահարները՝ եթե դուք փոքր-ինչ անհասկանալի նախադասություններ կազմեք։ Եթե ֆիլմաշարին ծանոթ չեք, ապա գուցե մտածեք, թե ձեզ անվանում են բժշկական բուժիչ հեղուկի անունով, մինչդեռ դրանց խառնել չի կարելի․ յոդն ունի շագանակագույն երանգավորում, իսկ Յոդան կանաչ է։

Դեկտեմբերի տասնչորսին համաշխարհային սեր վայելող այս ֆիլմաշարի ութերորդ մասը կբարձրանա մեծ էկրան։ Հայկական սոցցանցային տիրույթում «Աստղային պատերազմների»  երկրպագուները արդեն իսկ կազմ-պատրաստ սպասում են տոնական օրվան․ գլխավոր նկարները զինված են գունավոր թրերով (իսկ գիտե՞ք, որ հերոսներն իրենք էին ընտրում իրենց լուսային թրերի գույները),  ետնանկարներում հաճախ հանդիում ես Դարթ Վեյդերին (ում անվան «Vader»-ը հոլանդերենից թարգմանաբար նշանակում է «հայր»։ Բա, Լյուկ ջան, բա՜), արքայադուստր Լեային կամ Հան Սոլոյին։

Menu.am-ում նույնպես ունենք ֆիլմաշարի երդվյալ երկրպագուներ, և մեզ չէինք ների, եթե չմիանայինք համաշխարհային տոնին։ Արդեն որոշ ժամանակ է, ինչ առաքումներն ավետող  հաղորդագրություններում  մեր սիրելի հաճախորդներին դիմում ենք «մագիստրոս»,  փոխել ենք օպերատորին միանալու սպասազանգի երաժշտությունը, իսկ  զանգերին պատասխանելիս ներկայանում ենք որպես «Ջեդայ»։ «Աստղային առաքումները» սկսված են։ Սա նշանակում է, որ պատվիրելով մեր տիեզերական բջջային հավելվածով, զանգահարելով տիեզերքում միակը հանդիսացող 010 222 000 հեռախոսահամարով, կամ  Ծիր Կաթինի պես ընդգրկուն menu.am կայքից (կներեք, որ շատ ենք չափազանցնում, անսահման ոգևորված ենք, ֆիլմի երկրպագուները մեզ կհասկանան) կունենաք անակնկալ։

Շատ հնարավոր է, որ հենց ձեր պատվերի առաքումը կատարի «Աստղային պատերազմների» հերոսներից մեկը՝ բերելով սուշի, խորոված, լահմաջո կամ քաբաբ։ Սիրելի հերոսները չեն կարող փրկել տիեզերքը, քանի դեռ չենք հասցրել առաքել ձեր բոլոր պատվերները, ու քանի դեռ քաղցած մեզ եք սպասում։ Բնականաբար, պատրաստել ենք նաև անակնկալներ: Մեր հաճախորդներից ոմանք կստանան թեմատիկ մագնիսներ, իսկ մյուս մասը հնարավորություն ունի շահել ֆիլմի տոմսեր՝ մասնակցելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում անցկացվելիք խաղարկություններին և մրցույթներին, կամ պատվիրելով առաքում Menu.am-ից՝ մինչև դեկտեմբերի 25-ը։ Այս դեպքում ամենաշատ պատվեր կատարած 20 հաճախորդները կշահեն երկուական ֆիլմի տոմս: Ձեզ մնում է ուշադիր հետևել մեր էջերին և կատարել պատվերներ Menu.am-ից։

Միջտիեզերական տոնն արդեն սկսվել է, դարձեք աստղային պատերազմների մի մասնիկը, վերադիտեք ֆիլմերի մնացյալ՝ յոթ մասերը՝ ընթացքում ուտելով մեր համեղ ռեստորանների տրամադրած ուտեստները։

May the food be with you!

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով