Խաշկերույթի լավագույն հինգ վայրերը

Արմատներով Հայաստանից սերող խաշը փոքր-ինչ նմանություն ունի «խոպանի» պիցցայի հետ․ սկզբնական շրջանում եղել է աղքատների սնունդ, հետո արդեն փոփոխվել ու տարածվել սոցիալական բոլոր սանդղակներում։ «Վիքիպեդիան» հուշում է (բայց չի պարտադրում), որ «Խաշ» անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն «խաշել» բառից, նույն բառից են առաջացել նաև այլ կերակրատեսակների անվանումները (խաշլամա, խաշու, խաշիլ, և այլն)։

Նոյեմբերի կեսերից սկսած ու, երբեմն, մինչև մարտի վերջ ձգվող խաշկերույթի մարաթոնին երևի թե բոլորս ենք մասնակցում․ դե էլ ի՞նչ ցուրտ եղանակ, եթե չգնանք ընտանիքի, ընկերների կամ գործընկերների հետ մի-մի  մեծ ափսե խաշ ուտելու՝ ընթացքում լսելով, թե ինչպես են հարևան (հետո արդեն՝ մեր) սեղանների շուրջբոլորը գդալով ուտողները կռվում ձեռքերով ուտողների հետ։ Օդում տարածված սխտորի բույրի ներքո կարելի է  զրույցների նույն պատառիկները լսել՝ «խաշը առանց արաղ չեն ուտում, հլը՝ էս բաժակը քաշի գլուխդ», «քիչ ես լավաշ լցրել», «էն բողկը փոխանցեք, էլի», «է՜, քեզնից խաշ ուտող դուրս չի գա», և այլն։

Քաղաքում կան սնվելու վայրեր, որոնք ամենալավ տարբերակներն են առաջարկում՝ ձեռքերով ու գդալով ուտողների կռիվը համեղ կազմակերպելու համար։ Ցուցակը կազմել ենք ըստ Menu-am-ում՝ խաշի պատվերների քանակի, և նաև ըստ խաշասեր մարդկանց կարծիքի։ Ահա խաշկերույթի  լավ տարբերակներից մի քանիսը (հերթականությունը կապ չունի), ուրախ կլինենք ձեր հավելումներին, քանի որ խաշը քիչ չի լինում՝ուտելու պանդոկ-ռեստորանները՝ առավել ևս։

1.  «Կարաս»

Մինչև դեկտեմբերի տասներկուսը գործում է հատուկ ակցիա․տեղում պատվիրելով մեկ բաժին խաշ, կարող եք պատվիրել երկրորդ բաժինը՝ 90% զեղչով՝ առաջինն ուտելուց հետո։  Խաշի հետ մատուցվում է նաև լավաշ և սխտոր։ Մսով՝ 1900 դրամ, առանց մսի՝ 1250 դրամ։ Եվ չնայած ռեստորանների այս ցանցը հայտնի է այլ համեղ ուտեստներով ևս, բայց  եղանակային այս ժամանակահատվածը ստիպում է ֆիքսվել հենց այս համեղ արգանակի վրա։

«Կարասի» խաշը տանը նույնպես կարող եք համտեսել՝ պատվիրելով այստեղ

2. «Գենացվալե»

«Գենացվալե» պանդոկը, չնայած նրան, որ առաջնահերթ հայտնի է իր վրացական խոհանոցով, խաշի հարցում ևս փայլում է։  Խաշով չկշտանալու դեպքում կարելի է արագ անցում կատարել վրացական խինկալիներին ու խաչապուրիներին։ Մեկ բաժին խաշը արժե 1400 դրամ, եթե մսով՝ 1900 դր․։ Մինչ  ընթանա հերթական՝ գդալավորների ու ձեռքով ուտողների թեժ կռիվը, սեղանը հաստատ կծածկեն կանաչեղենով ու մնացյալ այլ ուտեստներով։

Կառաքենք վաղ առավոտյան, պետք է միայն սեղմել այստեղ  ու պատվիրել։

3․ «Կովկաս»

«Կովկաս» պանդոկը  խաշի սեզոնն առաջիններից է բացում։ Այստեղ 950գ․ տարողությամբ՝ մսով խաշը կարելի է համտեսել 2000 դրամով, իսկ  750 գրամ՝ միայն արգանակից բաղկացած տաք ապուրը՝ 1200 դրամով։ Բողկն ու օղին էլ իրենց սպասեցնել չեն տա։

Menu.am առաքման ցանցից պատվիրելու և տանը վայելելու համար  սեղմեք այստեղ 

Image may contain: people sitting, drink, table, food and indoor

4. «Պանդոկ Երևան»

Ամենօրյա անվճար շոու ծրագրեր ներկայացնող այս վայրը հասցրել է գերել շատերի սրտերը՝ թե՛ յուրահատւկ պարա-համերգային ծրարգրերով, թե՛ համեղ խոհանոցով։ Պանդոկում խաշը սեղաններից նույնպես անպակաս է․2000 դրամ, և համեղ, թարմ պատրաստված խաշը կլինի ձեր սեղանին՝ իր բոլոր կարևոր լրացումներով։

Կարող եք պատվիրել այստեղ

5. Տուն

Չէ, սա նոր ռեստորան չէ՝ դեռևս ձեզ անծանոթ։ Պանդոկները՝ պանդոկներ, բայց լավ պատրաստված խաշը իրար է միացնում ոչ միայն մատները, այլև՝ մարդկանց՝ տան պայմաններում ևս։ Հետևաբար՝ չկա ավելի հաճելի վիճակ, քան խաշը եփելու ընթացքում ընտանիքի հետ երկար զրուցելը, առավոտյան էլ աղմուկով միասին սեղան գցելը։ Պանդոկներում խաշ համտեսելուց առաջ մի անգամ էլ փորձեք այն հենց տանը եփել ու վայելել, տունը կպատվի ուտեստի ու սիրո ջերմ գոլորշիով։

Ի դեպ, ինչպես նկատեցիք, ներկայացված չորս վայրերում էլ խաշը մատուցում են ինչպես հարգի է իսկական խաշկերույթին։ Իսկ  այս ապուրն իր սեփական օրակարգը, թե կուզեք՝ ծիսակարգն ունի։ Խաշը ուտում են վաղ առավոտյան՝ սովորաբար նախաճաշի փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ, լավաշ, կանաչեղեն։ Պնակը ծածկում են լավաշով, և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը՝ եթե, իհարկե, ձեռքով ուտողների բանակից եք։ Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Տաք խաշն ուտում են ցուրտ եղանակին՝ սառը օղու ընկերակցությամբ՝ ջերմ մթնոլորտում։

Բարի ախորժակ, ծամոնները չմոռանաք:

2 thoughts on “Խաշկերույթի լավագույն հինգ վայրերը”

  1. Ապրեք շատ հետաքրքիր էր .Չնայած որ բոլոր վայրերին լավ ծանոթ եմ, սակայն լինում են նաև այնպիսի պահեր երբ երկար մտացում ենք ուր տանել և ինչով հյուրասիրել դրսից հյուրընկալված բարեկամ-ընկերներին.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով